Սաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաթ
Մոոսի կարծրություն2,3 ± 0,2
Ենթակատեգորիաfossil resin?[1]

Սաթ, բուսական ծագում ունեցող հանածո խեժ։ Առաջացել է հիմնականում պալեոգենային դարաշրջանում, փշատերև ծառերի խեժից՝ յուրահատուկ պայմաններում խեժաթթուների և տերպենների պոլիկոնդենսման հետևանքով։ Պարունակում է 76–81% ածխածին, 10–10,5% ջրածին, 7,5–13% թթվածին, փոքր քանակներով ազոտ և ծծումբ։ Հանդիպում են սաթի կարմրաշագանակագույն, հաճախ՝ դեղին, հազվադեպ՝ երկնագույն կամ կանաչավուն երանգներով կամ անգույն կտորներ։ Շփելիս էլեկտրականանում է։ Կարծրությունը միներալոգիական սանդղակով՝ 2–2,5, խտությունը՝ 1000–1100 կգ/մ³։ Հալվում է քայքայվելով (300–340°С), 140 °C փափկում է և դառնում մամլվող։ Սաթ որպես զարդ օգտագործվում է նեոլիթի դարաշրջանից, ոսկերչական և գեղարվեստական իրեր պատրաստելու համար՝ XVII դարից։ Մամլված սաթը («ամբրոիդ») օգտագործվում է մեկուսիչների և էժանագին մանր իրեր (ճարմանդներ, կոճակներ ևն) պատրաստելու համար։ Մանր և ցածրորակ սաթ (հանույթի մոտ 60%) ենթարկում են չոր թորման, ապա ստանում լաքերի և ներկերի բաղադրիչ «սաթային բևեկնախեժ», փոքր քանակներով՝ սաթաթթու, սաթայուղ ևն։ Սաթի հանքավայրեր կան Բալթյան երկրներում, Ուկրաինայում, Բելառուսում, Լեհաստանում, Գերմանիայում, Դանիայում, Շվեյցարիայում։ Աշխարհի խոշորագույն հանքավայրերը գտնվում են Կալինինգրադի մարզում։ Հարմար է հարթեցման և հղկման համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 113