Մարտինուս Վելտման
Մարտինուս Վելտման հոլ.՝ Martinus Veltman | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 27, 1931[1][2][3] Վալվեյկ, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ |
Մահացել է | հունվարի 4, 2021[4] (89 տարեկան) Bilthoven, Դե Բիլտ, Ուտրեխտ, Նիդերլանդներ[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս-տեսաբան, պրոֆեսոր, ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Ուտրեխտի համալսարան, Միչիգանի համալսարան և Լեյդենի համալսարան[1] |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա և տեսական ֆիզիկա[6] |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[7] և Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա |
Ալմա մատեր | Ուտրեխտի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | հոլանդերեն[8][6] |
Գիտական ղեկավար | Léon van Hove?[9] |
Եղել է գիտական ղեկավար | Գերարդ 'տ Հոոֆտ[10], Peter van Nieuwenhuizen?[11], Bernard de Wit?[12], Michel Eugène Lemoine?[12], Christianus Marinus Emmanuel Otten?[12], Johannes Reiff?[12] և Jochum Johan van der Bij?[12] |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Hélène Veltman?[18] |
![]() |
Մարտինուս Վելտման (հոլ.՝ Martinus J. G. Veltman, հունիսի 27, 1931[1][2][3], Վալվեյկ, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ - հունվարի 4, 2021[4], Bilthoven, Դե Բիլտ, Ուտրեխտ, Նիդերլանդներ[5][19]), նիդերլանդացի ֆիզիկոս, 1999 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր 1999 թվականին (Գերարդ Հովթի հետ միասին)։ Նիդերլանդների գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ (1980)[20], ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի (2000)[21] և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (2016) օտարերկրյա անդամ (2016)[22]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտինուսը Նիդեռլանդների հարավում գտնվող Վալվեյկ քաղաքի տարրական դպրոցի տնօրենի ընտանիքի վեց երեխաներից չորրորդն է եղել։ 1948 թվականին դպրոցն ավարտելուց հետո նա սկսել ֆիզիկա ուսումնասիրել Ուտրեխտի համալսարանում։ 1953 թվականին միջին գնահատականով պաշտպանել է նախադիպլոմային աշխատանքը։ 1956-1959 թվականներին դիպլոմ ստանալուց հետո բանակում անցել է եռամյա զինծառայության։ Զինվորական ծառայությունից հետո ընդունվել է տեսական ֆիզիկայի գծով ասպիրանտուրա Լեոն վան Հովի ղեկավարությամբ։ 1961 թվականին Մարտինուս Վելտմանը տեղափոխվեց Ժնև, քանի որ այնտեղ նրա գիտական ղեկավարը գլխավորում էր CERN-ի տեսական բաժինը։ 1963 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ Դրանից հետո նա մի քանի ամիս անցկացրեց CERN-ում՝ դիտելով նեյտրինոների փորձերը, այնուհետև տեղափոխվել է Սթենֆորդի համալսարանի SLAC լաբորատորիա։ Սակայն մի քանի ամիս անց նորից վերադարձել է CERN։ 1968 թվականին Մարտինուս Վելտմանը տեղափոխվել է Ուտրեխտ և զբաղեցրել է իր նախկին ղեկավարի թոշակի անցնելուց հետո ազատված ամբիոնը։
Միչիգանի համալսարանում մեկ տարի աշխատելուց հետո նա որոշել է տեղափոխվել ԱՄՆ։ 1981 թվականի աշնանը տեղափոխվեց Էնն Արբոր քաղաք։ Մարտինուս Վելտմանը թոշակի է անցել 1996 թվականին և դրանից հետո ապրել է Նիդեռլանդների Բիլթհովեն քաղաքում։
1960 թվականին Մարտինուս Վելտմանը ամուսնացել է Աննիկայի հետ; նրանք ունեցել են դուստր՝ Հելենը (1961), և երկու որդի՝ Հյուգոն (1966) և Մարտինը (1971)։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատել է իր ուսանող Գերարդ Հովթի հետ չափաբերման տեսությունների մաթեմատիկական ձևակերպման վերանորմալացման տեսության վրա։ 1977 թվականին նրան հաջողվել է կանխատեսել վերին քվարկի զանգվածը, ինչը կարևոր քայլ էր 1995 թվականին դրա հայտնաբերման ուղղությամբ։
1999 թվականին Գերարդ Հովթի հետ նա արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի՝ «էլեկտրաթույլ ուժի քվանտային կառուցվածքը պարզաբանելու համար»։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մասնիկների ֆիզիկայի և բարձր էներգիայի ֆիզիկայի մրցանակ, Եվրոպական ֆիզիկական ընկերության կողմից (1993)
- Դիրակի մեդալ, Աբդուս Սալամի անվան տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնից ( 1996)
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (1999)
Թիվ 9492 աստերոիդը անվանվել է Վելտմանի պատվին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Leidse Hoogleraren (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.nrc.nl/nieuws/2021/01/06/een-voor-nederland-te-uitgesproken-gigant-a4026328
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.uu.nl/en/news/nobel-prize-winner-martinus-veltman-passed-away
- ↑ 6,0 6,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Nobel Prize in Physics 1999 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://eps-hepp.web.cern.ch/hepp-prize-awards.php
- ↑ https://www.ictp.it/prize/dirac-medal
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ https://lsa.umich.edu/physics/people/in-memoriam/veltman.html
- ↑ [https:// www. telegraaf.nl/nieuws/1981949169/nobelprijswinnaar-martinus-veltman-89-overleden -89-overleden |date=20210106101841 }}(նիդեր.)
- ↑ Martinus Veltman Արխիվացված 2020-11-25 Wayback Machine(անգլ.)
- ↑ «Martinus Veltman». www.nasonline.org. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ [http:// tass.ru/nauka/3742407 Հենրի Քիսինջերը դարձել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս] «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 12-ին. // ՏԱՍՍ, 20 հոկտեմբերի 28,
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտինուս Վելտման» հոդվածին։ |
|
- Հունիսի 27 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Նիդերլանդներում ծնվածներ
- Հունվարի 4 մահեր
- 2021 մահեր
- Նիդերլանդներում մահացածներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ուտրեխտի համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Հոլանդացի ֆիզիկոսներ
- Հոլանդացի նոբելյան մրցանակակիրներ
- Տեսական ֆիզիկոսներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- 20-րդ դարի հոլանդացիներ
- 20-րդ դարի ամերիկացի գիտնականներ