Վոլտր Բրատեյն
Վոլտր Բրատեյն անգլ.՝ Walter Brattain | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 10, 1902[1][2][3][…] Շամեն, Fujian, Ցին կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 13, 1987[1][2][3][…] (85 տարեկան) Սիեթլ, ԱՄՆ բնական մահով |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս և գյուտարար |
Հաստատություն(ներ) | Ուիթման քոլեջ |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[4] և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[4] |
Ալմա մատեր | Ուիթման քոլեջ, Օրեգոնի համալսարան, Մինեսոտայի համալսարան, Queen Anne High School?, Tonasket High School? և University of Oregon College of Arts and Sciences? |
Գիտական ղեկավար | Ջոն Տորենս Տեյտ, Ավագ |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Keren Gilmore Brattain? և Emma Jane Miller? |
Հայր | Ross Brattain?[7] |
![]() |
Վոլտր Հաուզեր Բրատեյն (անգլ.՝ Walter Houser Brattain, փետրվարի 10, 1902[1][2][3][…], Շամեն, Fujian, Ցին կայսրություն - հոկտեմբերի 13, 1987[1][2][3][…], Սիեթլ, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Bell Labs-ում, ով Ջոն Բարդինի և Ուիլյամ Բրեդֆորդ Շոկլինի հետ հայտնաբերել է տրանզիստորային էֆեկտտը[8]։ Նրանք կիսել են 1956 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակը իրենց հայտնագործության համար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վոլտր Բրատեյնը ծնվել է Չինաստանի Ֆուցզյան նահանգի Շամեն քաղաքում՝ ամերիկացի ամուսիններ Ռոս Ռ․ Բրատեյնի և Օթիլիյա Հաուզեր Բրատեյնի ընտանիքում[9]։ Ռոս Ռ․ Բրատեյնը Թինգ֊Վեն ինստիտուտում (մասնավոր դպրոց չինացի տղաների համար[10]) ուսուցիչ էր[11] ։ Երկու ծնողներն էլ ավարտել են Ուիթմանի քոլեջը[12] Օթիլիյա Հաուզեր Բրատեյնը տաղանդավոր մաթեմատիկոս էր[13]։ 1903 թվականին ընտանիքը վերադարձել է ԱՄՆ[11] ։ Մի քանի տարի ապրել են Վաշինգթոնի նահանգի Սպոքեն քաղաքում, հետո՝ 1911 թվականին, տեղափոխվել են Վաշինգթոն նահանգի Թանասքեթ քաղաքի մոտակայքում գտնվող անասնապահական ռանչո[11][12] ։
Բրատեյնը դպրոց է հաճախել Վանշինգթոնում՝ մեկ տարի Սիեթլ քաղաքի Աննա թագուհու ավագ դպրոցում, երկու տարի՝ Թանասկեթ ավագ դպրոցում և մեկ տարի Բեյնբրիջ քաղաքի «Մորան» տղաների համար դպրոցում[14]։ Հետագայում սովորել է Ուիթման քոլեջում, որտեղ նրա հետ սովորում էին Բենջամին Հ․ Բրաունը (ֆիզիկոս) և Վոլտեր Ա․ Բրատոնը (մաթեմատիկոս)։ 1924 թվականին Ուիթմանի քոլեջում ստացել է ֆիզիկայի և մաթեմատիկայի բակալավրի աստիճան[15]։ Նրա եղբայր Ռոբերտ Բրատեյնը նույնօես ֆիզիկոս է[12] ։
Արվեստների մագիստրոս դրարձել է Օրեգոնի համալսարանում 1926 թվականին, իսկ փիլիսոփայության դոկտոր Մինեսոտայի համալսարանում 1929 թվականին[15][16]։ Մինեսոտայի համալսարանում Ջոն Հազբրուկ վան Ֆլեք մոտ ուսումնասիրել է քվանտային մեխանիկա։
Վոլտր Բրատեյնը ամուսնացել է երկու անգամ։ Առաջին կինը քիմիկոս Կերեն Գիլմորն էր։ Նրանք ամուսնացել են 1935 թվականին, իսկ 1943 ունեցել են ծնվել է նրանց միակ երեխան Վիլյամ Ջ․ Բրատեյնը։ Կերեն Գիլմորը մահացել է 1957 թվականի ապրիլի 10-ին[17]։ 1958 թվականին Վոլտր Բրատեյնը ամուսնացել է Էմմա Ջեյն Միլերի հետ, ով արդեն երեք երեխա ուներ[15]։
1970-ականներին տեղափոխվել է Սիեթլ, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջ։ Մահացել է 1987 թվականի հոկտեմբերի 13-ին Սիեթլի ծերանոցում Ալցհայմերի հիվանդությունից[9][16]։ Թաղված է ԱՄՆ Վաշինգթոն նահանգի Գերվիլդ շրջանում՝ Պորեմոյ քաղաքի գերեզմանոցում[18]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 Notable Names Database — 2002.
- ↑ The Nobel Prize in Physics 1956 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Geni(բազմ․) — 2006.
- ↑ «Walter H. Brattain»։ IEEE Global History Network։ IEEE։ Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10
- ↑ 9,0 9,1 «Walter Houser Brattain»։ Royal Swedish Academy of Sciences։ Վերցված է 2014-12-08։ «Walter H. Brattain was born in Amoy, China, on February 10, 1902, the son of Ross R. Brattain and Ottilie Houser. ...»
- ↑ «Brattain, Walter H. (1902 - 1987), Physicists, Physicists, Nobel Prize Winners»։ American National Biography Online։ 2001։ ISBN 9780198606697։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-16-ին։ Վերցված է մարտի 4, 2015
- ↑ 11,0 11,1 11,2 Riordan Michael, Hoddeson Lillian (1998)։ Crystal fire : the invention of the transistor and the birth of the information age։ New York [u.a.]: Norton։ էջ 78։ ISBN 9780393318517։ Վերցված է մարտի 4, 2015
- ↑ 12,0 12,1 12,2 Bardeen John (1994)։ Walter Houser Brattain 1902-1987։ Washington, D.C.: National Academy of Sciences։ Վերցված է մարտի 4, 2015
- ↑ «Robert Brattain»։ PBS Online։ Վերցված է մարտի 4, 2015
- ↑ Bardeed John (1994)։ «Walter Houser Brattain, 1902—1987»։ National Academy of Sciences
- ↑ 15,0 15,1 15,2 Coca Andreea, McFarland Colleen, Mallen Janet, Hastings Emi։ «Guide to the Walter Brattain Family Papers 1860-1990»։ Northwest Digital Archives (NWDA)։ Վերցված է 2007
- ↑ 16,0 16,1 Susan Heller Anderson (October 14, 1987)։ «Walter Brattain, Inventor, Is Dead»։ New York Times։ Վերցված է 2014-12-08։ «Walter H. Brattain, who shared the 1956 Nobel Prize in physics for the invention of the transistor, died yesterday of Alzheimer's Disease in a nursing home in Seattle. He was 85 years old. ...»
- ↑ «NECROLOGY»։ Chemical and Engineering News 35 (19): 58։ May 13, 1957։ doi:10.1021/cen-v035n019.p058
- ↑ «Walter Houser Brattain»։ Find A Grave։ Վերցված է մարտի 6, 2015
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 556)։ ![]() |
- Փետրվարի 10 ծնունդներ
- 1902 ծնունդներ
- Հոկտեմբերի 13 մահեր
- 1987 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Մինեսոտայի համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Փորձարարական ֆիզիկոսներ
- Ամերիկացի գյուտարարներ