Կոնստանտին Նովոսյոլով
Կոնստանտին Նովոսյոլով ռուս.՝ Константин Сергеевич Новосёлов | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 23, 1974[1][2] (49 տարեկան) |
Ծննդավայր | Նիժնի Տագիլ, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ (1997), Radboud University Nijmegen? և Q4186374? (1991) |
Կոչում | պրոֆեսոր և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր (նոյեմբերի 3, 2004) |
Մասնագիտություն | ֆիզիկոս, գյուտարար, համալսարանի դասախոս և միջազգային ֆորումի մասնակից |
Աշխատավայր | Մանչեսթերի համալսարան, Radboud University Nijmegen?, Սինգապուրի ազգային համալսարան և Institute of Microelectronics Technology and High Purity Materials? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Եվրոպական ակադեմիա[15] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Կայք | condmat.physics.manchester.ac.uk/people/academic/novoselov/ |
![]() |
Կոնստանտին Սերգեևիչ Նովոսյոլով (օգոստոսի 23, 1974[1][2], Նիժնի Տագիլ, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս[16] և բրիտանացի[17] ֆիզիկոս։
2010 թվականին ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (Անդրեյ Գեյմի հետ), Լոնդոնի թագավորական ընկերության գիտաշխատող (2011 թվական), ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (2019 թվական)[18]։
2020 թվականի հուլիսի դրությամբ նա իր աշխատանքներից ունի ավելի քան 200,000 մեջբերում։ H-գործակիցն ավելի քան 110 է[19]։ Ըստ Thomson Reuters-ի՝ 2014 թվականի ամենաազդեցիկ գիտնականների վարկանիշի առաջատարն է[20]։
2011 թվականի դեկտեմբերի 31-ին հայտարարվել է, որ Եղիսաբեթ II-ի թագուհու հրամանագրով գիտությանը մատուցած ծառայությունների համար նրան շնորհվել է ասպետի կոչում[21]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոնստանտին Նովոսյոլովը ծնվել է 1974 թվականի օգոստոսի 23-ին Նիժնի Տագիլում։ Նրա հայրը՝ Սերգեյ Վիկտորովիչը, ինժեներ էր, աշխատել է Ուրալվագոն գործարանում։ Նրա պապը՝ Վիկտոր Նովոսյոլովը, թիվ 39 դպրոցի հիմնադիրն ու առաջին տնօրենն է եղել (2005 թվականից՝ թիվ 39 ճեմարան)։ Մայրը՝ Տատյանա Գլեբովնան, աշխատել է նույն դպրոցում՝ որպես անգլերենի ուսուցչուհի։ Նա ունեցել է քույր՝ Ելենան։
Սովորել է թիվ 39 դպրոցում[22][23]։ Առաջին ակադեմիական հաջողությունը գրանցել է արդեն վեցերորդ դասարանում, 1986 թվականին նա ֆիզիկայի ոլորտում տարածաշրջանային օլիմպիադայում նվաճել է առաջին տեղը[24], իսկ ԽՍՀՄ դպրոցականների համամիութենական օլիմպիադայում նա մտել է լավագույն տասնյակի մեջ։ 1988-1991 թվականներին նա լրացուցիչ սովորել է Ֆիզիկայի և տեխնոլոգիայի հեռակա դպրոցում[25]։ 1990 և 1991 թվականներին մասնակցել է ֆիզիկայի և մաթեմատիկայի համամիութենական օլիմպիադաներին։ 1991 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ։
1997 թվականին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը՝ մասնագիտանալով «նանոէլեկտրոնիկայի» մեջ[26]։ Ավարտելուց հետո նա երկու տարի աշխատել է Չեռնոգոլովկայում` Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի միկրոէլեկտրոնիկայի տեխնոլոգիայի խնդիրների ինստիտուտում (Ճշգրիտ մեխանիկայի և կառավարման խնդիրների ինստիտուտ), եղել է Ճշգրիտ մեխանիկայի և կառավարման խնդիրների ինստիտուտի ասպիրանտ (ղեկավար` Յուրի Դուբրովսկի)։
1999 թվականին նա տեղափոխվել է Նիդերլանդներ, որտեղ սկսել է աշխատել Անդրեյ Գեյմի հետ Նայմեգենի համալսարանում։ 2001 թվականին նրա հետ տեղափոխվել է Մանչեստրի համալսարան։ 2004 թվականի նոյեմբերի 3-ին[27] Նովոսյոլովը պաշտպանել է իր թեզը փիլիսոփայության դոկտորի կոչման համար (PhD)՝ պրոֆեսոր Յան Քես Մանի ղեկավարությամբ[28]։
2011 թվականին ընտրվել է թագավորական ընկերության անդամ[29]։ Ներկայումս Langworthy professor of physics-ի և Մանչեստրի համալսարանի պրոֆեսորն է[30]։
Ապրել է Մանչեստրում և ունեցել Ռուսաստանի ու Բրիտանիայի քաղաքացիություն[17]։
Գիտական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոնստանտին Նովոսյոլովի հիմնական գիտական նվաճումները պատկանում են մեզոսկոպիկ ֆիզիկայի և նանոտեխնոլոգիայի ոլորտին։
2004 թվականին, իր առաջնորդ Անդրեյ Գեյմի հետ միասին, նա հայտնաբերել է ածխածնի նոր ալոտրոպային փոփոխություն` գրաֆեն, որը ածխածնի ատոմների մեկ շերտ է[31]։
Կոնստանտին Նովոսյոլովը գլխավորել է գիտնականների մի թիմ, որը մշակել է հայեցակարգ Մանչեստերի Գրաֆենի ազգային ինստիտուտում և հետագայում վերահսկել է դրա նախագծումը, կառուցումը և հայտնաբերումը[32]։ Նովոսյոլովն առաջարկել է մի քանի եզակի ճարտարապետական և տեխնիկական լուծումներ[33]։ Մասնավորապես, Գրաֆենի ազգային ինստիտուտի շապիկի վրա պատկերված են Նովոսյոլովի և Գեյմի վաղ շրջանի աշխատանքի բանաձևերը [34][35]։
Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2007-2008 թվականներին նա ստացել է մի շարք մրցանակներ երիտասարդ գիտնականների համար, մասնավորապես` 2007 թվականինին Եվրոպական Նիկոլաս Կուրտի Եվրոպական մրցանակը` ցածր ջերմաստիճանի և մագնիսական դաշտերի հետազոտության ոլորտում կատարած աշխատանքի համար[36]։
2008 թվականին նա տեսական և կիրառական ֆիզիկայի միջազգային միությունից ստացել է Երիտասարդ գիտնականի մրցանակ` «գրաֆենի հայտնաբերմանը նպաստելու և դրա բացառիկ հատկությունների ուսումնասիրմանը նվիրված ռահվիրա աշխատանքի համար»։
2008 թվականինին MIT Technology Review-ի «երկչափ տրանզիստորների համար» ստացել է «TR-35 երիտասարդ գիտնական»ի մրցանակ, որը սահմանված էր մինչև 35 տարեկան գիտնականների համար[37]։
2008 թվականին Մանչեստրի համալսարանի կողմից ստացել է «Տարվա գիտնական» կոչումը։
2008 թվականին Նովոսյոլովը և Գեյմը ստացել են Եվրոֆիզիկոսի մրցանակ «Գրաֆենի հայտնաբերման և դրա ուշագրավ էլեկտրոնային հատկությունների պարզման համար»[38][39]։
2010 թվականին իր ուսուցիչ Անդրեյ Գեյմի հետ նա արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիկայի բնագավառում` «գրաֆենով առաջադեմ փորձերի համար» [40]։ Դափնեկիրները կարողացել են «ապացուցել, որ միաշերտ ածխածինն ունի բացառիկ հատկություններ, որոնք բխում են քվանտային ֆիզիկայի զարմանալի աշխարհից»,- նշել է Նոբելյան կոմիտեն։ Նովոսյոլովը դարձել է ֆիզիկայի ամենաերիտասարդ Նոբելյան դափնեկիրը վերջին 37 տարվա ընթացքում (1973 թվականից) և 2010 թվականին միակ դափնեկիրը բոլոր ոլորտներում[41]։
Նիդեռլանդների գիտության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար 2010 թվականի նոյեմբերի 24-ին «Նիդեռլանդների առյուծ» շքանշան է ստացել[42]։
2010 թվականին ընտրվել է Մեծ Բրիտանիայի Քիմիայի թագավորական ընկերության պատվավոր անդամ[43]։
2010 թվականին նրան շնորհվել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչում։
2011 թվականին ընտրվել է Բրիտանական ֆիզիկայի ինստիտուտի պատվավոր անդամ[44]։
2011 թվականին նա արժանացել է դասախոսության և Բյուրեղագրողների միջազգային միության Բրեգգի մրցանակին «Երկչափ ատոմային բյուրեղների ուսումնասիրության համար»։
2011 թվականի մայիսի 19-ին ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ[45]։
Մասնակցել է Եվրոպական հանձնաժողովի «Graphene Flagship» [46],1 միլիարդ եվրո արժողությամբ նախագծին։ Կոնստանտին Նովոսյոլովը նկարահանվել է նախագծի պաշտոնական գովազդային հոլովակում[47]։
2011 թվականին պարգևատրվել է ասպետ-բակալավրի կոչման[48]։
2012 թվականին պարգևատրվել է սըր Ռալֆա Կոնի դասախոսության մրցանակով«նոր նյութերի ցարգացման համար, երկչափ ատոմային բյուրեղներ»[49]։
2012 թվականին ընտրվել է «Britain’s 50 New Radicals»-ում ընտրվող NESTA և The Observer-ում[50]։
2013 թվականին պարգևատրվել է «the Honorary Freedom of the City of Manchester» տիտղոսով[51]։
2013 թվականին ստացել է Լևերհուլմի մեդալ «Գրաֆենի, մյուս երկչափ բյուրեղների և դրանց հետերոկառուցվածքների հեղափոխական աշխատանքի համար, որը մեծ ներուժ է բոլոր տեսակի օգտագործման համար, էլեկտրոնիկայից մինչև էներգիա»[52]:
2013 թվականին պարգևատրվել է Langworthy professor of physics, University of Manchester կոչումով։
2013 թվականին ընտրվել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ[53]։
2014 թվականին ընդգրկվել է աշխարհի ամենանշանակալի գիտնականների ցուցակում և տեղ զբաղեցրել աշխարհի 17 ամենաարդիական («hottest») գիտնականների թվում՝ «individuals who have published the greatest number of hot papers during 2012-2013»[54]:
2014 թվականին պարգևատրվել է Օնսագեր մեդալով (Onsager Medal)[55]:
2015 թվականին ընտրվել է Եվրոպական ակադեմիայի անդամ[56]։
2016 թվականին պարգևատրվել է ամերիկյան ածխածնի ընկերության մեդալով (Carbon Medal) [57]:
2016 թվականին պարգևատրվել է Դալթոնի մեդալով (Dalton Medal)[58]:
2019 թվականին ընտրվել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ[59]։
2019 թվականին ընտրվել է Ասիա-խաղաղօվկիանոսյան նյութերի ակադեմիայի անդամ(Asia Pacific Academy of Materials)[60]:
2019 թվականին պարգևատրվել է Օտտո Վարբուրգի քիմիական հիմնադրամի Օտտո Վարբուրգի մրցանակով[61]։
Հրատարակել է ավելի քան 320 գիտական աշխատություն, ներառյալ 26 հոդվածներ Nature և Science ամսագրերում[62]։
Գրաֆենի ազգային ինստիտուտ Մանչեստրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոնստանտին Նովոսյոլովը ակտիվորեն մասնակցել է Մանչեստերում գրաֆենի ազգային ինստիտուտի նախագծման և կառուցման աշխատանքներին՝ պատասխանատու լինելով գիտական լաբորատորիաների, մաքուր տարածքների և սպասարկման սենյակների վերաբերյալ բնօրինակ որոշումների մեծ մասի համար։ Ինստիտուտի ճակատը ծածկված է վահանակներով, որոնք ցուցադրում են գրաֆենի վրա Նովոսյոլովի և Գեյմի վաղ աշխատանքներից վերցված բանաձևերը։ Նաև, Կոնստանտին Նովոսյոլովը հաստատում է թաքնված կատակների առկայությունը բանաձևերի շարքում, բայց միևնույն ժամանակ, դրանց կոնկրետ տեղը չի բացահայտվում։
Կոնստանտին Նովոսյոլովը Մանչեստրի Գրաֆենի ազգային ինստիտուտում ճարտարապետության վերաբերյալ գրքի համահեղինակ է[63]։
Այլ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականին Կոնստանտին Նովոսյոլովը պրոֆեսոր Թիմ Օ'Բրայանի հետ համատեղ մասնակցել է Խորհրդային Զոնդ-6 առաքելության ռադիոծրագրերի հետազոտմանը և արտագրմանը, որոնք ձայնագրվել են ռադիոաստղադիտակի կողմից Ջոդրել Բենկի ռադիոաստղադիտարան[64],[65]:
Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Նովոսյոլովը հայտնի է ժամանակակից արվեստի հանդեպ իր սիրով[66]:Մասնակցել է մի քանի նախագծերի։ 2015 թվականի փետրվարին Կոնստանտին Նովոսյոլովը, Կոռնելիա Պարկերի հետ միասին, ստեղծել է ներկայացում Ուիթվորթ արվեստի պատկերասրահի բացման համար։ Այս ցուցադրությունը հրավառություն էր, որը նախագծել էր Կոռնելիա Պարկերը, որը դրան ավելացրել է երկնաքարի կտորներ՝ այն դարձնելով երկնաքարի ցնցուղ։ Միևնույն ժամանակ, Կոնստանտին Նովոսյոլովը Ուիլյամ Բլեյքի (1789 թվական) գծանկարից արդյունահանել է գրաֆիտի միկրոմասնիկներ, և այս գրաֆիտն օգտագործվեց հրավառություն գործարկող սենսորի համար[66][67]։
Նա հետաքրքրված էր չինական գեղագրությամբ և չինական ոճի նկարներով[68]։ Նա այս արվեստները սովորել է հայտնի չինացի նկարիչ Ժենգ Շենգլոնգի մոտ։ Նովոսյոլովի ինը նկարներ ներկայացվել են Լիդսի համալսարանում «Բրիտանիան չինացի դիվանագետի աչքերով» ցուցահանդեսում[69]։ Նովոսյոլովի նկարներից մեկը գտնվում է Չինաստանի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի հավաքածուում[70]։ 2017 թվականին Կոնստանտին Նովոսյոլովը մասնակցում է Vienna Contemporary Art Fair-ին[71], որտեղ նրա 5 աշխատանքները ներկայացվում են RDI Creative gallery գործակալության կողմից։ Աշխատանքների թեմաները տարբերվել են ավանդական չինական գեղագրությունից մինչև ժամանակակից ժանր։ Որոշ աշխատանքներում օգտագործվել են գրաֆենային թանաք[72]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինը՝ Իրինան, ծնունդով Վոլոգդայից է, գիտությունների թեկնածու (Սանկտ Պետերբուրգում պաշտպանել է ատենախոսությունը), միկրոկենսաբան, ծանոթացել են Նիդերլանդներում։ 2009 թվականին ծնվել են երկվորյակ դուստրեր՝ Վիկան և Սոֆիան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Konstantin Novoselov - Facts
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ http://www.britannica.com/EBchecked/topic/416856/Nobel-Prize/93434/The-prizes
- ↑ http://www.independent.co.uk/news/science/graphene-the-wonder-material-being-used-to-create-thinner-stronger-condoms-and-help-fight-spread-of-aids-8952177.html
- ↑ http://www.independent.co.uk/opinion/commentators/dominic-lawson/dominic-lawson-more-migrants-please-especially-the-clever-ones-2368622.html
- ↑ http://www.independent.co.uk/life-style/gadgets-and-tech/wonder-carbon-pioneers-win-nobel-physics-prize-2098408.html
- ↑ https://www.nndb.com/people/840/000254078/
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/2010/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ http://www.bbc.co.uk/news/science-environment-16362899
- ↑ https://royalsociety.org/grants-schemes-awards/awards/leverhulme-medal/
- ↑ https://www.innovatorsunder35.com/the-list/kostya-novoselov/
- ↑ https://www.americancarbonsociety.org/home/about/awards/#carbon
- ↑ https://web.archive.org/web/20140425020717/https://royalsociety.org/about-us/fellowship/new-fellows-2011/
- ↑ https://www.ae-info.org/ae/User/Novoselov_Konstantin
- ↑ «Нобелевский лауреат Новосёлов считает честью быть российским учёным»։ NEWSru.com։ 2010-10-06։ Վերցված է 2014-09-04
- ↑ 17,0 17,1 cite web|url=http://physicsworld.com/cws/article/news/43939%7Ctitle=Graphene(չաշխատող հղում) pioneers bag Nobel prize|author=Hamish Johnston|date=2010-10-05|publisher=PhysicsWorld|lang=en|accessdate=2010-10-06|archiveurl=https://www.webcitation.org/66S42YCHO?url=http://physicsworld.com/cws/article/news/43939%7Carchivedate=2012-03-26%7Cdeadlink=no}}
- ↑ National Academy of Sciences Elects Members and Foreign Associates; Historic Number of Women Elected to Its Membership, 30 апреля 2019 (անգլ.)
- ↑ «Kostya Novoselov G-9581-2014» (անգլերեն)։ ResearcherID։ 2014-09-04։ Վերցված է 2014-09-04
- ↑ THE WORLD’s Most Influential Scientific Minds 2014. — Highly Cited Researchers, 2014. — P. 7. — 108 p.
- ↑ «Создатели графена стали рыцарями»։ Lenta.ru։ 2011-12-31։ Վերցված է 2014-09-04
- ↑ г. Нижний Тагил, лицей № 39
- ↑ А. Тимошенко (2010-11-02)։ «Нобелевский лауреат предложил в Москве новый способ определения числа «пи»»։ Газета։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-04-ին։ Վերցված է 2010-11-25
- ↑ Известия. Ру: Учил физику сам и давал списывать другим
- ↑ Н. Лукиных, Е. Катыхин (2010-10-06)։ «Нобелевского лауреата в школе называли Константой»։ Комсомольская правда։ Վերցված է 2011-06-01
- ↑ Приложение к диплому К. Новосёлова — Веб-музей МФТИ. Archived 2014-06-23 at the Wayback Machine.
- ↑ Konstantin S. Novoselov Development and Applications of Mesoscopic Hall Microprobe. — Неймеген: Университет Неймегена, 2004. — 142 p. — ISBN 90-9018366-3
- ↑ Gabby Zegers (2010-10-05)։ «Nobel Prize for Physics 2010 for graphene research of Geim and Novoselov»։ Press releases 2010 (անգլերեն)։ Foundation for Fundamental Research on Matter (FOM)[nl]։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2014-09-02
- ↑ «Professor Kostya Novoselov FRS» (անգլերեն)
- ↑ «The Royal Society, Dr. Konstantin Novoselov» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-06-ին։ Վերցված է 2020-09-27
- ↑ K. S. Novoselov, A. K. Geim, S. V. Morozov, D. Jiang, Y. Zhang, S. V. Dubonos, I. V. Grigorieva, A. A. Firsov Electric Field Effect in Atomically Thin Carbon Films(անգլ.) // Science. — 2004. — Т. 306. — № 5696. — С. 666—669.
- ↑ «National Graphene Institute · Projects · Jestico + Whiles»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-05-ին։ Վերցված է 2020-09-27
- ↑ National Graphene Institute – a video tour – Physics World
- ↑ http://www.lakesmere.com/Case-Study/161/National-Graphene-Institute/1.aspx#!prettyPhoto Archived 2016-10-11 at the Wayback Machine.[gallery1]/4/
- ↑ cite web|title=Inside Graphene City, Birthplace of a Wonder Material|url=http://motherboard.vice.com/read/inside-graphene-city-birthplace-of-a-wonder-material%7Cwebsite=http://motherboard.vice.com/%7Cpublisher=Motherboard%7Caccessdate=2016-10-10(չաշխատող հղում)
- ↑ «Nicholas Kurti European Science Prize»
- ↑ «2008 Innovators under 35»։ Արխիվացված է օրիգինալից 2011-03-28-ին։ Վերցված է 2020-09-27
- ↑ EPS CMD Europhysics Prize Recipients
- ↑ cite news | title = Graphene pioneers bag Europhysics prize | date = 2008-09-02 | url = http://physicsworld.com/cws/article/news/2008/sep/02/graphene-pioneers-bag-europhysics-prize
- ↑ «The Nobel Prize in Physics 2010» (անգլերեն)։ Официальный сайт Нобелевского комитета։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-26-ին։ Վերցված է 2010-10-05
- ↑ Известия науки
- ↑ ANP։ «Lintje voor Nobelprijswinnaars» (հոլանդերեն)։ Brabants Dagblad։ Վերցված է 2010-11-24
- ↑ «Honorary Fellow of the Royal Society of Chemistry»
- ↑ «Honorary Fellow of the Institute of Physics»
- ↑ «New Fellows 2011» (անգլերեն)։ The Royal Society։ 2011-05-19։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-21-ին։ Վերցված է 2011-06-01
- ↑ «Graphene Flagship»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-12-ին։ Վերցված է 2018-10-28
- ↑ «Introducing graphene»
- ↑ «New Year Honours List 2012 - Gov.UK»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-31-ին
- ↑ «The Kohn Award lecture»
- ↑ «2012 Britain's 50 New Radicals»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-23-ին
- ↑ «Graphene pioneers awarded the Freedom of Manchester»
- ↑ Leverhulme Medal | Royal Society
- ↑ «The Assembly of Academicians at BAS elected three scientists as foreign members of the Academy»
- ↑ «a Thomson Reuters Highly Cited Researcher!»։ Thomson Reuters
- ↑ «The Lars Onsager Lecture and Professorship»
- ↑ «Европейская академия»
- ↑ «Carbon Medal»։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-14-ին։ Վերցված է 2020-09-27
- ↑ «Dalton Medal»։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-10-ին։ Վերցված է 2020-09-27
- ↑ «2019 NAS Election»
- ↑ «Asia Pacific Academy of Materials»
- ↑ «Otto Warburg Lecture»
- ↑ «Kostya Novoselov G-9581-2014» (անգլերեն)։ ResearcherID։ 2014-09-04։ Վերցված է 2014-09-04
- ↑ «The New Architecture of Science» (en-us)։ 2020-07-01։ Վերցված է 2020-07-01
- ↑ «Audio archive of Soviet Zond 6 lunar mission released by Jodrell Bank»։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-14-ին։ Վերցված է 2019-12-14
- ↑ «Transcript of Jodrell Bank recordings of Russian probe Zond 6 from November 1968»։ Վերցված է 2019-12-14
- ↑ 66,0 66,1 «Art and science collide to reopen Whitworth gallery»։ bbc.com։ BBC News։ Վերցված է 2016-10-10
- ↑ «Artist Douglas Gordon and Professor Kostya Novoselov in conversation»։ http://www.interdependence.co.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-15-ին։ Վերցված է 2016-10-10
- ↑ Joint painting exhibition of Chinese diplomat, British Nobel laureate kicks off. Xinhua, 29 September 2015
- ↑ «Art has no boundaries: the Grand Opening of 'Britain Through the Eyes of a Chinese Diplomat»։ The Business Confucius Institute at the University of Leeds։ 2015-09-30։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-11-ին։ Վերցված է 2016-10-27
- ↑ «Immersive art, physics pumpkins, personalizing Thor’s hammer and more»։ physicsworld.com։ Physics World։ Վերցված է 2016-10-10
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Viennacontemporary/
- ↑ «Online Catalogue | viennacontemporary»։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-20-ին։ Վերցված է 2020-09-27
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- G. Brumfiel. Graphene speeds pair to Stockholm win // Nature. — Vol. 467, P. 642 (2010).
- A. Cho. Still in Its Infancy, Two-Dimensional Crystal Claims Prize // Science. — Vol. 330, P. 159 (2010).
- Д. Бухвалов. Нобелевский тип углерода // Троицкий вариант. — № 64, С. 4 (12.10.2010).
- Михаил Кацнельсон: «Они сделали то, что запрещено учебниками» // Троицкий вариант. — № 64, С. 4—5 (12.10.2010).
- Y. Hancock. The 2010 Nobel Prize in physics—ground-breaking experiments on graphene // J. Phys. D: Appl. Phys. — Vol. 44, P. 473001 (2011).
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Curriculum Vitae(անգլ.)
- Из личного дела Archived 2014-06-22 at the Wayback Machine.
- Ю. Ерин. Нобелевская премия по физике — 2010 // «Элементы.ру», 11.10.2010
- K. S. Novoselov Nobel Lecture: Graphene: Materials in the Flatland(անգլ.) // Rev. Mod. Phys.. — 2011. — Т. 83. — С. 837—849. —
- На русском языке К. С. Новосёлов. Графен: материалы Флатландии(ռուս.) // Успехи физических наук. — Российская академия наук, 2011. — Т. 181. — С. 1299—1311..
Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոնստանտին Նովոսելովի հոդվածները «Ֆիզիկական գիտությունների առաջընթաց» ամսագրում
- Հոդվածներ Archived 2012-02-02 at the Wayback Machine. «Նամակներ ԺԵՏՖ»-ում
- Հրապարակումներ Astrophysics Data System
- Մանչեստրի համալսարանի խտացրած նյութերի ֆիզիկայի բաժնի հրապարակումների ամբողջական ցանկը
Դասախոսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ձայնագրված դասախոսություն Ֆիզտեխ-ում 2010 թվականի նոյեմբերի 1-ին Archived 2014-07-21 at the Wayback Machine.
- Նոբելյան մրցանակակիր Կոնստանտին Նովոսելովի դասախոսությունը։ Էկո-քաղաք, 20.04.2014 թվական
Հարցազրույց[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոնստանտին Նովոսելովի հաջողության գաղտնիքը. «Արեք այն, ինչ հետաքրքիր է և ոչ մի խորհուրդ մի՛ լսեք» Հարցազրույց Մեր Газете.ch-ին
|
- Օգոստոսի 23 ծնունդներ
- 1974 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նիժնի Տագիլ քաղաքում ծնվածներ
- Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Եվրոպական ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ռուս ֆիզիկոսներ
- Բրիտանացի ֆիզիկոսներ
- Ռուս գյուտարարներ
- Ռուս նոբելյան մրցանակակիրներ
- Փորձարարական ֆիզիկոսներ
- Անգլիացի ֆիզիկոսներ
- Անգլիացի նոբելյան մրցանակակիրներ
- Ռուսաստանից արտագաղթածներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ