Ջոդրել Բենկի ռադիոաստղադիտարան
| Ջոդրել Բենկի ռադիոաստղադիտարան Jodrell Bank Observatory | |
|---|---|
| Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
| Կազմված է | Lovell Telescope?, Mark II?, Mark III?, e-MERLIN?, 7m radio telescope of Jodrell Bank Observatory?, 42ft radio telescope of Jodrell Bank Observatory?, Transit Telescope?, Pickmere telescope?, Defford telescope?, Knockin telescope?, Darnhall telescope?, Cambridge MERLIN telescope?, Searchlight Telescope? և Polar Axis telescope? |
| Կառավարող | Մանչեսթերի համալսարան |
| Սեփականատեր | Ջոդրել Բենկի աստղաֆիզիկայի կենտրոն |
| Երկիր | |
| Վայր | Լոուեր Ուիզինգտոն |
| ԲԾՄ | 77 մետր |
| Անվանված է | William Jauderell? |
| Կայք | jodrellbank.manchester.ac.uk(անգլ.) |
| 53°14′10″N 2°18′26″W / 53.23625°N 2.3071388888889°W | |
Ջոդրել Բենկի ռադիոաստղադիտարան, Նաֆիլդի ռադիոաստղադիտարան, Մանչեստերի համալսարանի գիտահետազոտական հիմնարկություն Ջոդրել Բենկում (անգլ.՝ Jodrell Bank, Մեծ Բրիտանիա)։ Կազմակերպվել է 1957-ին։ Աստղադիտարանում գործում էր աշխարհի ամենամեծ՝ 76 մ տրամագծով ռադիոաստղադիտակներից մեկը (մինչև 21 սմ երկարության ռադիոալիքների ընդունման համար), 1964-ից՝ 45մ x 28մ չափերով երկրորդ՝ ավելի ճշգրիտ մակերևույթով ռադիոաստղադիտակը (մինչև 6 սմ երկարության ռադիոալիքների ընդունման համար)։ Այժմ աստղադիտարանի գլխավոր դիտակը Լավելի ռադիոաստղադիտակն է՝ աշխարհում երրորդ ամենամեծ լրիվ պտտվող աստղադիտակը։ Դրանից բացի աստղադիտարանում տեղակայված են ևս երեք ռադիոաստղադիտակ՝ Մարկ 2, РТ-13 և РТ-7։ Աստղադիտարանն ունի նաև ավելի փոքր չափերի մի շարք ռադիոաստղադիտակներ, որոնք տեղադրված են այլ վայրերում և առաջին երկու ռադիոաստղադիտակների հետ կազմում են ոադիոինտերֆերոմետրեր։ MERLIN ռադիոինտերֆերոմետրը ևս գտնվում է այս աստղադիտարանում։
Աստղադիտարանում դիտումներ են կատարվում մեր Գալակտիկայի և գալակտիկաների չեզոք ջրածնի, ОН և այլ մոլեկուլների ռադիոճառագայթման, գալակտիկայի անընդհատ ռադիոճառագայթման, պուլսարների, գերնոր ու բռնկվող աստղերի, մոլորակների և Լուսնի ռադիոճառագայթման ուսումնասիրման նպատակով։ Ռադիոաստղադիտարանում կատարվում են նաև տարբեր ռադիոաղբյուրների բևեռաչափական դիտումներ, որոշվել են մեծ թվով ռադիոաղբյուրների անկյունային չափերը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 519)։ |