Մանչեստրի համալսարան
Մանչեստրի համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | համալսարան և open-access publisher?[1] |
Հիմնադրված է | 2004 |
Անդամակցություն | North West Universities Association?, N8 հետազոտական ընկերություն, Եվրոպայի համալսարանների միություն[2], Association of Commonwealth Universities?, «Ռասսել» խումբ, ORCID[3], Jisc[4], Digital Preservation Coalition[5] և Carpentries?[6] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Manchester? |
Հասցե | University of Manchester, Oxford Road, Manchester, M13 9PL |
Կայք | manchester.ac.uk |
Կոորդինատներ: 53°27′56.000000101605″ հս․ լ. 2°14′1.0000000999604″ ամ. ե. / 53.46555555558377648° հս․. լ. 2.233611111138877892° ավ. ե. | |
University of Manchester Վիքիպահեստում |
Մանչեստրի համալսարան (անգլ.՝ The University of Manchester), համալսարան Մեծ Բրիտանիայի Մանչեստր քաղաքում: Ընդգրկված է «կարմիր աղյուսից համալսարանների», «Ռասել» միավորման և № 8 խմբի (անգլ.՝ N8 Group) մեջ:
Կառուցվածքի ներկայիս ձևով համալսարանը գոյություն ունի 2004 թվականի հոկտեմբերի 1-ից, երբ միավորվեցին Մանչեստրի` Վիկտորյայի համալսարանը (անգլ.՝ Victoria University of Manchester), որը նախկինում հայտնի էր «Մանչեստրի համալսարան» անունով, և Մանչեստրի գիտատեխնիկական համալսարանը (անգլ.՝ University of Manchester Institute of Science and Technology): Համալսարանի շրջանավարտներից, գիտական աշխատողներից 25-ը Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են: Այդ ցուցանիշով համալսարանը երրորդն է` զիջելով միայն Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններին:
2007-2008 ուստարում այստեղ ուսանել է ավելի քան 40.000 ուսանող, որոնց սպասարկել է մոտ 10.000 անդամ ունեցող անձնակազմը. այդ ցուցանիշով Մանչեստրի համալսարանը խոշորագույնն է Մեծ Բրիտանիայում` չունենալով առանձնացված մասնաճյուղեր[7]: 2007 թվականին համալսարանի տարեկան շահույթը կազմել է 637 միլիոն ֆունտ ստերլինգ[8]:
Բովանդակություն
Համառոտ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1824 թվականին ականավոր քիմիկոս Ջոն Դալտոնը Մանչեստրի արդյունաբերողների և ձեռնարկատերերի համագործակցությամբ հիմնում է Մեխանիկայի ինստիտուտը, որպեսզի աշխատողներն ուսումնասիրեն գիտությունների հիմունքները: Դրանից քիչ անց` 1846 թվականին, տեքստիլի առևտրական Ջոն Օուենսը 96.942 ֆունտ է կտակում քոլեջի հիմնադրման համար, որը կզբաղվեր տղամարդկանց կրթությամբ: Այդ նվիրատվությամբ էլ 1851 թվականին Մանչեստրում բացվում է Օուենի քոլեջը: 1880 թվականին արքայի հրովարտակով հիմնվում է համալսարան, որը 1903 թվականին ստանում է «Մանչեստրի համալսարան» անվանումը, իսկ Օուենսի քոլեջը միավորվում է Վիկտորյայի համալսարանի հետ[9]:
Մանչեստրի թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանչեստրի թանգարանում պահվում է մոտ 4.25 միլիոն ցուցանմուշ աշխարհի տարբեր երկրներից[10]: Մասնավորապես այստեղ ներկայացված են թիթեռների, թռչունների, հագուստի, կենդանի գորտերի, հնդկական կերամիկայի, Ավստրալիայի աբորիգենների արվեստի, բույսերի, դրամների և տարատեսակ այլ հավաքածուներ: 2004 թվականի նոյեմբերին թանգարանը ձեռք է բերել «Սթեն» անունով բրածո տիրանոզավրին:
Թանգարանի պատմությունը սկսվում է 1821 թվականից, երբ առաջին անգամ հավաքածու է ներկայացրել բնական պատմության մանչեստրյան միավորումը: Դրան հետագայում ավելացան Մանչեստրի երկրաբանական ընկերության հավաքածուները:
Ֆինանսական դժվարությունների պատճառով անգլիացի բնագետ, կենսաբան Թոմաս Հեքսլիի խորհրդով Օուենսի քոլեջը ստանձնում է հավաքածուների պահպանման պատասխանատվությունը: Քոլեջը հանձնարարում է ճարտարապետ Ուոթերհաուզին, ով նախագծել էր Լոնդոնի բնագիտության թանգարանը, Օքսֆորդ Ռոուդում թանգարան ստեղծել: Թանգարանը բացվում է 1880-ական թվականների վերջին[11]:
Ուիթվորտի արվեստների պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուիթվորտի արվեստների պատկերասրահում պահվում են բրիտանացի աշխարհահռչակ նկարիչների նկարներ, ինչպես նաև ժամանակակից և պատմական փորագրանկարներ, տպագիր գործեր, նկարներ, քանդակներ: Թանգարանն ունի շուրջ 31.000 ցուցանմուշ: Ամբողջ տարվա ընթացքում գործում են տարբեր ցուցահանդեսներ:
Պատկերասրահը Ջոզեֆ Ուիթվորտի նվիրատվություններով հիմնադրել է Ռոբերտ Դարբիշիրը (Robert Darbishire) 1889 թվականին` «Ինստիտուտ և Ուիթվորտի պարկ» անունով (անգլ.՝ The Whitworth Institute and Park): Հիմնադրումից 70 տարի անց պատկերասրահը պաշտոնապես ընդգրկվել է Մանչեստրի համալսարանի կազմում[12]: 1995 թվականի հոկտեմբերին շենքի կենտրոնում բացվել է «Մեզոնինով բակը» (անգլ.՝ Mezzanine Court), որտեղ ներկայումս գտնվում է քանդակների հավաքածուն:
«Կոնտակտ» թատրոնը[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կոնտակտ» թատրոնը ցուցադրում է ներկայացումներ, որոնք հիմնականում նախատեսված են երիտասարդ լսարանի համար: Ամրոց հիշեցնող շենքը կառուցվել է 1999 թվականին: Բարձր աշտարակներն ապահովում են շենքի օդափոխությունը` առանց օդափոխիչների անհրաժեշտության:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Directory of Open Access Journals — 2003.
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://orcid.org/members/001G000001CAlwAIAT-university-of-manchester
- ↑ https://www.jisc.ac.uk/membership
- ↑ https://dpconline.org/about/members
- ↑ https://carpentries.org/members/
- ↑ http://news.bbc.co.uk/1/hi/england/manchester/3706094.stm Largest single site university BBC.
- ↑ «Finances»։ The University of Manchester։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-03-ին։ Վերցված է 2008-01-24
- ↑ Charlton, H. B. (1951)։ Portrait of a university, 1851-1951։ Manchester, England: Manchester University Press։ էջեր x, 185
- ↑ «Manchester Museum's Our collection page»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-03-ին։ Վերցված է 2008-02-26
- ↑ The History of The Manchester Museum, University of Manchester, [1], accessed 25 November 2007
- ↑ «A Short History of The Whitworth Art Gallery»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-03-ին։ Վերցված է 2008-03-10
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|