Ժորժ Շարպակ
| Ծնվել է | օգոստոսի 1, 1924[2][3][4][…] Դուբրովիցա, Սարնիի պովյետ, Պոլեսիեի վոյեվոդություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[5] |
|---|---|
| Մահացել է | սեպտեմբերի 29, 2010[2][6][7][…] (86 տարեկան) Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ[1] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ֆիզիկոս, Ֆրանսիական դիմադրության մարտիկ և հետազոտող |
| Հաստատություն(ներ) | CERN[8][5] և Գիտական հետազոտությունների ազգային կենտրոն |
| Գործունեության ոլորտ | տարրական մասնիկների ֆիզիկա |
| Անդամակցություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[9], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[10], Ավստրիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Ազգային բժշկական ակադեմիա |
| Ալմա մատեր | Սենտ-Լուիսի լիցեյ, Փարիզի լեռնահանքային բարձրագույն դպրոց, Les Houches School of Physics? և Փարիզի համալսարան |
| Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[8] (1955) և բակալավրիատ (1941) |
| Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[5] |
| Եղել է գիտական ղեկավար | Philippe Coulon?[11] |
| Պարգևներ | |
| Ամուսին(ներ) | Dominique Vidal? |
| Երեխա(ներ) | Nathalie Charpak? |
Ժորժ Շարպակ (ֆրանսերեն՝ Geoges Charpak, ընտանիքում և ծանոթների շրջանում՝ Գրիշա Շարպակ[18], օգոստոսի 1, 1924[2][3][4][…], Դուբրովիցա, Սարնիի պովյետ, Պոլեսիեի վոյեվոդություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[5] - սեպտեմբերի 29, 2010[2][6][7][…], Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ[1])[19], ֆրանսիացի ֆիզիկոս, 1992 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել «Տարրական մասնիկների դետեկտորների, մասնավորապես՝ բազմալար համաչափ խցիկների գյուտի և մշակման համար»։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժորժ Շարպակը (ծնունդով՝ Գրիշա Խարպակ)[20] ծնվել է Դուբրովիցայի Վոլինյան մի բնակավայրում (նախկինում՝ Լեհաստանում, այժմ՝ Ուկրաինայի Ռովնոյի մարզում), հրեաների ընտանիքում։ Երեք տարեկան հասակում նրա ընտանիքը (հայրը՝ Մոթլ Խարպակ, հետագայում՝ Մորիս Շարպակ և մայրը՝ Հանա Շապիրո, հետագայում՝ Աննա Շապիրո)[21][22][23] հեռացել է Լեհաստանից և հաստատվել Հայֆայում (Ենթամանդատային Պաղեստինում, որտեղ նրա հայրը ճանապարհային աշխատանքներում քարտաշ էր)[24][25]։ 1931 թվականին ընտանիքը Լեհաստանով տեղափոխվել է Փարիզ, որտեղ ավելի վաղ հաստատվել էին հոր ազգականները։ Նրա Charpak ազգանունը ֆրանսերեն արտասանությամբ սկսել է հնչել Շարպակ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կեղծված փաստաթղթերով՝ Ժորժ Շարպենտյե (Georges Charpentier) անվամբ Ժորժ Շարպակը ծնողների հետ փախել է գերմանական զավթիչներից ազատ Ֆրանսիայի հարավային շրջան[26], որտեղ մասնակցել է Դիմադրության շարժմանը, և 1943 թվականին Վիշի իշխանությունների ռեժիմը նրան բանտարկել է։ 1944 թվականին նա ուղարկվել է Դախաուի նացիստական համակենտրոնացման ճամբար, որտեղ մնացել է մինչև իր ազատագրվելը՝ 1945 թվականը[27]։ 1945 թվականին Մոնպելյեի լիցեյում ուսումն ավարտելուց հետո նա ընդունվել է Ֆրանսիայի ամենահեղինակավոր տեխնիկական կրթական հաստատությունը՝ Փարիզի լեռնամետալուրգիական դպրոց (ֆրանսերեն՝ École des Mines)։ Հաջորդ տարի նա հաստատվել է Ֆրանսիայում՝ որպես ֆրանսահպատակ քաղաքացի։
Փարիզի լեռնամետալուրգիական դպրոցն ավարտելուց հետո 1948 թվականին Շապրակը ստացել է լեռնամետալուրգի բակալավրի աստիճան և սկսել է աշխատել Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում։ 1954 թվականին միջուկային ֆիզիկայի ոլորտում Քոլեջ դե Ֆրանս (ֆրանսերեն՝ Collège de France) հաստատությունում, որտեղ նա աշխատել է Ֆրեդերիկ Կյուրիի լաբորատորիայում, ստացել է գիտությունների դոկտորի աստիճան։ 1959 թվականին նա միացել է Ժնևում Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի (ՄՀԵԿ, ֆրանսերեն՝ CERN) հետազոտողների անձնակազմին, իսկ 1984 թվականին միաժամանակ դարձել է Փարիզի Ֆիզիկայի և քիմիայի խորացված ուսումնասիրության դպրոցի պրոֆեսոր։
1985 թվականին Շապրակը դարձել է Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի անդամ։ 1992 թվականին նրան շնորհվել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ՝ «Տարրական մասնիկների դետեկտորների գյուտի և, մասնավորապես՝ բազմալար համաչափ խցիկների գյուտի և ստեղծման համար»։
Շապրակը միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու ակտիվ կողմնակիցներից է եղել։ Ստորագրել է 1992 թվականին հրապարակված Նախազգուշացում մարդկությանը (անգլ.՝ World Scientists' Warning to Humanity) մանիֆեստը[28]։ Նա Միջուկային գիտնականների տեղեկագիր (Bulletin of the Scientists) լրագրի հովանավորների խորհրդի անդամ է եղել։
Փոքր եղբայրը՝ Անդրե Շարպակը (ֆրանսերեն՝ André Charpak, ծնվ. 1930 ) ֆրանցիացի ռեժիսոր և կինոդերասան է։
Պարգևներ և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1960- Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի արծաթե մեդալ
- 1973- Prix Jean - Ricard(fr.)
- 1989-Մրցանակ՝ Տարրական մասնիկների ֆիզիկայի և բարձր էներգիայի ֆիզիկայի մրցանակ
- 1992- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ
- 2007- Պատվո լեգեոնի շքանշանակիր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Fichier des personnes décédées mirror
- 1 2 3 4 Georges Charpak, Physics Nobel Winner, Dies at 86 // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2010. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Nobelprize.org — Nobel Foundation.
- 1 2 3 https://www.lemonde.fr/archives/article/1973/02/12/m-georges-charpak-recoit-te-grand-prix-de-physique-pour-l-annee-1973_2569903_1819218.html
- ↑ https://www.lemonde.fr/archives/article/1992/10/16/les-prix-nobel-physique-georges-charpak-france-le-traqueur-de-particules_3893549_1819218.html
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ Agence bibliographique de l'enseignement supérieur (France) Système universitaire de documentation (ֆր.) — Montpellier: ABES, 2001.
- ↑ https://comihistocnrs.hypotheses.org/2706
- ↑ The Nobel Prize in Physics 1992 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://eps-hepp.web.cern.ch/hepp-prize-awards.php
- ↑ https://cavavub.be/nl/eredoctoraten
- ↑ https://web.archive.org/web/20070317230522/http://prixroberval.utc.fr/palmares/palmares_depuis_1987_mm.html
- ↑ «Charpak: «Collégien, mon niveau de physique ne dépassait pas le zéro»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Скончался лауреат Нобелевской премии по физике Жорж Шарпак» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2010 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Georges Charpak était une particule à très haute énergie
- ↑ La vie a fil tendu (автобиография), стр. 16
- ↑ «Приборкувач мирного атома». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Григорій Шарпак — Лауреат Нобелівської премії
- ↑ La mort du physicien Georges Charpak (некролог)
- ↑ Биографические данные
- ↑ Georges Charpak Biography
- ↑ Շարպակի ընտանիքի մյուս անդամները տեղահանվել և մահացել են Օսվենցիմում (История семьи Рени Столяр-Шарпак, тёти физика Արխիվացված 2013-04-21 Wayback Machine)
- ↑ «World Scientists' Warning To Humanity» (անգլերեն). stanford.edu. 1992 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 1998 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ Շարպակ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Օգոստոսի 1 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Սեպտեմբերի 29 մահեր
- 2010 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Գիտությունների դոկտորներ
- Հոլոքոստից փրկվածներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Ֆրանսիացի գիտնականներ
- Ֆրանսիացի գյուտարարներ
- Ֆրանսիացի նոբելյան մրցանակակիրներ
- Ֆրանսիացի ֆիզիկոսներ