Տոշիհիդե Մասկավա
Տոշիհիդե Մասկավա 益川 敏英 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 7, 1940[1][2][3] (81 տարեկան) Նագոյա, Ճապոնիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս-տեսաբան, պրոֆեսոր և ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Տոկիոյի համալսարան, Kyoto Sangyo University?, Նագոյայի համալսարան և Կիոտոյի համալսարան |
Գործունեության ոլորտ | տարրական մասնիկների ֆիզիկա |
Անդամակցություն | Ճապոնական ակադեմիա |
Ալմա մատեր | Նագոյայի համալսարան |
Գիտական ղեկավար | Սյոիտի Սակատա |
Պարգևներ | Մշակույթի շքանշան ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[4][5] Բարձր էներգիայի և մասնիկների ֆիզիկայի մրցանակ մշակույթի վաստակավոր գործիչ Ասահի մրցանակ Սակուրաի պարգև[6] Վոլֆ մրցանակաբաշխության դափնեկիր Ֆիզիկայի Վոլֆի մրցանակ honorary doctor of the Shanghai Jiao Tong University?[7] և Նաշինայի հիշատակի մրցանակ |
Toshihide Masukawa Վիքիպահեստում |
Տոշիհիդե Մասկավա (ճապ.՝ 益川 敏英, փետրվարի 7, 1940[1][2][3], Նագոյա, Ճապոնիա), ճապոնացի ֆիզիկոս-տեսաբան, աշխատել է Տոկիոյի համալսարանում։ 2008 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է համատեղ Մակոտո Կոբայաշիի հետ, «խախտված սիմետրիայի հայտնաբերման համար, որը կանխատեսել է քվարկերի առնվազն երեք ընտանիքների գոյությունը բնաությունում»: Այդ տարվա մրցանակի մյուս կեսը ստացել է Յոիչիրո Նամբուն, այլ հայտնագործության համար[8]:
1962 թվականին ավարտել է Նագոյայի համալսարանը, իսկ 1967 թվականին նույն համալսարանում ստացել է դոկտորի կոչում: Այս պահին հանդիսանում է Կիոտոյի և մասնավոր Կիյոտո Սանգյո համալսարանների պրոֆեսոր:
Հանդիսանում է հայտնի «CP-սիմետրիայի խախտում» հոդվածի համահեղինակ (1973)[9], որը նա գրել է Մակոտո Կոբայաշիի հետ, 2007 թվականի դրությամբ հոդվածը երրորդն էր նրան հղումների թվով բարձր էներգիայի ֆիզիկայի բնագավառում[10]: Այս աշխատությունում դուրս է բերվում Կիբոբոյի-Կոբայաշիի-Մասկավայի մատրիցան, որը բացահայտում է քվարկերի խառնման պարամետրները:
Հոդվածում առաջ քաշված վարկածը հիմնավորել է քվարկերի երրորդ սերնդի գոյությունը, որը հիմնավորվել է փորձով չորս տարի անց b-քվարկի հայտանբերումով:
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1979 — Նիսինայի հիշատակի մրցանակ
- 1985 — Ճապոնական գիտությունների ակադեմիայի մրցանակ
- 1985 — Սակուրայի մրցանակ
- 1994 — Ասախի մրցանակ
- 1995 — «Թյունիթի» թերթի մրցանակ
- 2007 — Մասնիկների ֆիզիկայի բնագավառում մրցանակ
- 2008 — Մշակույթի շքանշան
- 2008 — Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ 2,0 2,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/2008/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/sakurai.cfm
- ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/201802/t20180228_328136.html (չին.) — 中华人民共和国教育部.
- ↑ Տեղեկություններ Նոբելյան կոմիտեի կայքում (անգլ.)
- ↑ Kobayashi M., Maskawa T. (1973)։ «CP Violation in the Renormalizable Theory of Weak Interaction»։ Progress of Theoretical Physics 49 (2): 652–657։ doi:10.1143/PTP.49.652։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին։ Վերցված է 2017-11-05
- ↑ Top Cited Articles of All Time (2007 edition)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տ. Մասկավա: «Ինչի մասին է խոսում CP-խախտումը». Նոբելյան դասախոսություն // «Ֆիզիկական գիտությունների հաջողություններ», հատոր 179, թողարկում 12, դեկտեմբեր 2009
|