Նագոյա
| Քաղաք | |||||
|---|---|---|---|---|---|
| Նագոյա | |||||
| ճապ.՝ 名古屋市 | |||||
| |||||
| Երկիր | |||||
| Ենթարկում | Վարչական կենտրոն | ||||
| Համայնք | Այչի[1] | ||||
| Ներքին բաժանում | Տիկուսա, Higashi-ku?, Կիտա, Nishi-ku?, Նակամուրա կու, Naka-ku?, 昭和区?, Mizuho-ku?, Atsuta-ku?, Nakagawa-ku?, Minato-ku?, Minami-ku?, Moriyama-ku?, Midori-ku?, 名東区? և Tenpaku-ku? | ||||
| Քաղաքապետ | Տակասի Կավամուրա | ||||
| Հիմնադրված է | հոկտեմբերի 1, 1889 թ. | ||||
| Մակերես | 326,430 կմ² | ||||
| Կլիմայի տեսակ | չափավոր | ||||
| Բնակչություն | 2 275 171 մարդ (2014) | ||||
| Խտություն | 6969,86 մարդ/կմ² | ||||
| Ժամային գոտի | UTC+9 | ||||
| Հեռախոսային կոդ | +81 52 | ||||
| Փոստային դասիչ | 23100-2 | ||||
| Պաշտոնական կայք | city.nagoya.jp | ||||
|
| |||||
Նագոյա (ճապ.՝ 名古屋市, Նագոյա-սի, բառացիորեն «անվանական հին տուն»[2]), կառավարության հրամանով որոշված քաղաք, Ճապոնիայի բնակչության թվով չորրորդ խոշոր քաղաքը։ Ճապոնիայի խոշորագույն նավահանգիստներից մեկը, Այտի պրեֆեկտուրայի վարչական կենտրոնը։ Տոկայ տնտեսական շրջանի կենտրոնը։ Նավահանգստի տարեկան բեռնաշրջանառությունը կազմում է 110 մլն տոննա։ 2005 թվականին Նագոյան ընդունել է Էքսպո միջազգային ցուցահանդեսը։ Քաղաքի մակերեսը կազմում է 326,43 կմ², բնակչությունը՝ 2 275 171 մարդ (2014 թվականի հունիսի 1-ի դրությամբ), բնակչության խտությունը կազմում է 6969,86 մարդ/կմ³:
Ընդհանուր տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նագոյան Ճապոնիայի բնակչության թվով չորրորդ քաղաքն է Տոկիոյից, Յոկոհամայից և Օսակայից հետո։ Արևմուտքում ճապոնական հին մայրաքաղաք Կիոտոյի և արևելքում ժամանակակից Տոկիո մայրաքաղաքի միջև իր միջանկյալ դիրքի շնորհիվ այն երբեմն անվանում են Տյուկյո (ճապ.՝ 中京 «միջանկյալ մայրաքաղաք»)։
Նագոյան համարվում է երկրի և Տյուբու տարածաշրջանի կարևոր առևտրա-արդյունաբերական կենտրոն, որտեղ հատվում են Արևմտյան և Արևելյան Ճապոնիայի կարևոր տրանսպորտային ճանապարհները։
17-րդ դարից քաղաքը կատարում էր Օվարի պատմական նահանգի կենտրոնի դեր և եղել է Տոկուգավա սամուրայական տոհմի (ճապոնական սյոգունների բարեկամներ) դինաստիայի գլխավոր նստավայրը։
Քաղաքի խորհրդանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նագոյա քաղաքի խորհրդանիշը 八 («ութ») հիերոգլիֆն է, որը վերցված է շրջանակի մեջ։ Դա Օվարի նահանգի Տոկուգավա դինաստիայի հնագույն խորհրդանիշն է։ Ճապոնական դիցաբանության մեջ ութ թիվը խորհրդանշում է անվերջությունը, այդ պատճառով խորհրդանշանը ցուցադրում է Նագոյա քաղաքի անվերջ զարգացումն ու բարգավաճումը։ Խորհրդանշանը հաստատվել է 1907 թվականի հոկտեմբերին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նագոյա քաղաքը գտնվում է Հոնսյու կղզու կենտրոնական հատվածում, Օվարի նահանգի Մինո հովտում։ Քաղաքի հարավն ողողվում է Իսե ծոցի ջրերով։ Նագոյայի մակերեսը կազմում է 326,45 կմ²[3]։
Քաղաքի միջով անցնում են երկու խոշոր գետեր, որոնք ուղղված են դեպի հարավ՝ Սյոնայ գետը հյուսիսից և Տեմպակու գետը՝ արևելքից։ Երկու գետերն էլ թափվում են Իսե ծոցը։
Նագոյա քաղաքի ռելիեֆը պայմանականորեն կարելի է բաժանել երեք գոտու՝ արևելյան ժայռեր, կենտրոնական սարահարթ և հյուսիսի, արևմուտքի և հարավի ալյուվիալ հովիտներ։
Քաղաքի կլիման համարվում է չափավոր, սակայն ամռանը միջին խոնավությունը կազմում է ավելի քան 70 %, ինչը քաղաքը դարձնում է տոթ, իսկ ձմռանը հյուսիս-արևմուտքից փչում է ուժեղ սառը քամի՝ դարձնելով այն տարածաշրջանի ամենացուրտ վայրերից մեկը։ 2006 թվականին օդի միջին ջերմաստիճանը կազմել է 15,9 °C, ամենաբարձրը՝ 37,5 °C, ամենացածրը՝ -3,7 °C[3]:
| Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| բացարձակ առավելագույնը (°C) | 21,0 | 22,6 | 25,0 | 30,3 | 34,8 | 35,8 | 38,5 | 39,8 | 38,0 | 32,7 | 25,5 | 21,3 | 39,8 |
| միջին առավելագույնը (°C) | 9,0 | 10,1 | 13,8 | 19,9 | 24,1 | 27,2 | 30,9 | 32,8 | 28,7 | 22,8 | 17,0 | 11,6 | 20,7 |
| միջին ջերմաստիճանը (°C) | 4,5 | 5,2 | 8,7 | 14,4 | 18,9 | 22,7 | 26,4 | 27,8 | 24,1 | 18,1 | 12,2 | 7,0 | 15,8 |
| միջին նվազագույնը (°C) | 0,6 | 0,9 | 3,9 | 9,4 | 14,4 | 19,0 | 23,0 | 24,3 | 20,5 | 14,0 | 7,9 | 2,9 | 11,7 |
| բացարձակ նվազագույնը (°C) | −7,0 | −6,2 | −4,6 | −0,6 | 4,6 | 9,3 | 14,4 | 14,4 | 9,9 | 4,1 | −1,2 | −6,0 | −7,0 |
| տեղումների քանակը (մմ) | 49 | 66 | 122 | 122 | 157 | 197 | 206 | 127 | 235 | 130 | 83 | 46 | 1540 |
| Աղբյուր՝ «Եղանակ և կլիմա» | |||||||||||||
Նագոյան գտնվում է թայֆունների ճանապարհին, որոնք անցնում են Ճապոնական կղզեխմբի միջով։ Սակայն 1980-ական թվականներից դրանց հաճախակիությունը նվազել է։ Ամենաավերիչ թայֆունն անցել է քաղաքի վրայով 1959 թվականի սեպտեմբերի 26-ին, որի արդյունքում զոհվել է 1851 մարդ<ref name="nagoya00012941"/:
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նագոյա քաղաքում զարգացած է մեքենաշինությունը (Mori Seiki), մետալուրգիան, քիմիական, նավթարդյունաբերական, տեքստիլ, թեթև արդյունաբերությունը։
Գործում է Կենտրոնական Ճապոնական առևտրային բորսան։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչականորեն Նագոյան բաժանվում է 16 շրջանների (կու)` Նակա-կու, Կիտա-կու, Մինամի-կու, Նիսի-կու, Հիգասի-կու, Տիկուսա-կու, Նակամուրա-կու, Մեյտո-կու, Նակագավա-կու, Միդորի-կու, Տեմպակու-կու, Միձուհո-կու, Ացուտա-կու, Մինատո-կու և Սյովա-կու։
Քաղաքապետը Տակասի Կավամուրան է ( ճապ.՝ 河村たかし):
Քույր-քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Rikuzentakata?, Ճապոնիա (հոկտեմբերի 28, 2014)
Թուրին, Իտալիա (մայիսի 27, 2005)
Լոս Անջելես, ԱՄՆ (ապրիլի 1, 1959)
Կալյաո, Պերու (2009)
Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ (փետրվարի 16, 1978)
Նանկին, Չինաստան (դեկտեմբերի 21, 1978)[4]
Պունի, Հնդկաստան
Ռեյմս, Ֆրանսիա (հոկտեմբերի 20, 2017)
Սիդնեյ, Ավստրալիա (սեպտեմբերի 16, 1980)
Տայչժուն, Թայվան (նոյեմբերի 2, 2018)[5]
Տաշքենդ, Ուզբեկստան (դեկտեմբերի 18, 2019)
Տոյոտա, Ճապոնիա (հոկտեմբերի 24, 1986)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ Также известны старые равнозначные написания: 那古屋 и 名護屋.
- ↑ 3,0 3,1 «Статистические данные с сайта города Нагоя». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ http://wb.nanjing.gov.cn/njszfwsbgs/201810/t20181023_616096.html
- ↑ http://www.ritouki.jp/index.php/info/20191028/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքը (ճապոներեն)
- Ճապոնական Նագոյա քաղաքը 10 հազար դոլար է տրամադրել Գյումրիի երաժշտական դպրոցին
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նագոյա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 139)։ |
