Յոկոհամա(ճապ.՝ 横浜市Յոկոհամա-սի), Ճապոնիայի խոշորագույն նավահանգստային քաղաքը, Կանագավա պրեֆեկտուրայի վարչական կենտրոնը։ Քաղաքի մակերեսը կազմում է 437,38 կմ², բնակչությունը՝ ▲3 757 630 մարդ (սեպտեմբերի 1, 2020)[3], բնակչության խտությունը՝ 8416,66 մարդ/կմ²։
Քաղաքը գտնվում է Տոկիոյից 30 կմ հարավ-արևմուտք։ Ունի ուժեղ տնտեսական բազա, հիմնականում հիմնված ծովային փոխադրամիջոցների, ինչպես նաև կենսատեխնոլոգիական և կիսահաղորդչային արդյունաբերության վրա։