Օսակա
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Օսակա | |||||
大阪市 | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Պրեֆեկտուրա | Օսակա | ||||
Համայնք | Օսակայի պրեֆեկտուրա | ||||
Ներքին բաժանում | Miyakojima-ku?, Ֆուկուսիմա-կու, Konohana-ku?, Nishi-ku?, Minato-ku?, Taishō-ku?, Tennōji-ku?, Naniwa-ku?, Nishiyodogawa-ku?, Higashiyodogawa-ku?, Higashinari-ku?, Ikuno-ku?, Asahi-ku?, Jōtō-ku?, Abeno-ku?, Sumiyoshi-ku?, Higashisumiyoshi-ku?, Nishinari-ku?, Yodogawa-ku?, Tsurumi-ku?, Suminoe-ku?, Hirano-ku?, Կիտա-կու և 中央区? | ||||
Հիմնադրված է | ապրիլի 1, 1889 թ. | ||||
Մակերես | 223,00 կմ² | ||||
ԲԾՄ | 20 մետր | ||||
Բնակչություն | 2 685 481 մարդ (2014) | ||||
Խտություն | 12 042,52 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Հեռախոսային կոդ | +81 06 | ||||
Փոստային ինդեքս | 〒27100-4 | ||||
Ավտոմոբիլային կոդ | Naniwa | ||||
Պաշտոնական կայք | city.osaka.lg.jp | ||||
| |||||
Օսակա [1][2](ճապ. 大阪市 )՝ Ճապոնիայի՝ բնակչության թվով երրորդ քաղաքն է, որը գտնվում է Հոնսյու կղզու հարավային մասում, Օսակա ծոցում։ Համանուն պրեֆեկտուրայի կենտրոնն է։ 1956 թվականին կառավարության հրամանագրով հռչակվել է քաղաք։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսական գտնվում է Օսակա պրեֆեկտուրայի արևմտյան մասում, Հոնսյու կղզու կենտրոնում։ Քաղաքը ելք ունի դեպի Ներքին Ճապոնական ծով։ Օսակայի ռելիեֆը հարթային է։ Ամենաբարձր կետը Նոր Ցուրումի լեռն է Ցուրումի շրջանում, ունի 37,5 մ բարձրություն։ Ամենացածր կետը Յամատոդա տեղանքն է Նիսի-Յոդոգավայում։
Օսական տեղակայված է երկու բարձրավանդակների և բերուկ հարթավայրի վրա։ Բարձրավանդակներից ամենախոշորը 12 կմ երկարություն ունեցող Ուեմաչին է։ Այն ձգվում է հյուսիսից հարավ, Օսակայի ամրոցից մինչև Սումիյոշի սրբավայր։ Երկրորդ բարձրավանդակը՝ Աբիկոն, չափերով ավելի փոքր է։ Այն ունի 8 կմ երկարություն և ձգվում է արևելքից հարավ, Կացույամա բլրից մինչև Յամատո գետը։
Օսակայի բերուկ հարթավայրը ձևավորվել է Յոդո և Յամատո գետերի դելտայում տեղումների կուտակումների հետևանքով։ Այս հարթավայրը զբաղեցնում է քաղաքի մեծ մասը։ Յոդո գետը Օսակայի գլխավոր ջրային ուղին է, հոսում է քաղաքի հյուսասյին մասով։ Գետաբերանում այն բաժանվում է մի քանի մասի՝ Կանձակի, Տեմմա, Նեյա, Դոձիմա, Տոսա-Հորիկավա, Աձի, Սիրինասի, Կիձու։ Վաղ շրջանում քաղաքաբնակները այս գետակները իրար են միացրել բազմաթիվ ուղիներով, ինչի պատճառով Օսական անվանում էին «Ջրային մայրաքաղաք»։ Գետերը նպաստում էին քաղաքում առևտրի և տրանսպորտի զարգացմանը, սակայն բազմիցս պատճառ էին հանդիսանում ջրհեղեղների համար։ Դրանք դադարեցին 1909 թ. Նոր Յոդո գետի համար ջրահեռացման ուղի կառուցելուց հետո։ Քաղաքի երկրորդ մեծ գետը՝ Յամատոն, հոսում է քաղաքի հարավային մասով և հանդիսանում է քաղաքի հարավային սահմանը։ Յոդո և Յամատո գետերի դելտայի գրունտը բաղկացած է ավազից և փափուկ կավից։
Օսակայի կլիման խոնավ մերձարևադարձային կլիմա է։ Տարեկան միջին ջերմաստիճանը 1981-2010 թթ. կազմել է + 16,9 °C: Ամառը սովորաբար շոգ է, իսկ ձմեռը՝ համեմատաբար տաք։ Ձյուն այստեղ հազվադեպ է գալիս։ Տարեկան միջին մթնոլորտային ճնշումը 1005,2 Պլ է։ Տեղումների քանակը չնչին է՝ 1279,0 մմ ըստ 1981—2010 թթ.: Ավելի անձրևային են ամառը և աշնան սկիզբը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղանքը, որտեղ այժմ տեղակայված է ժամանակակից Օսական, հնում կոչվել է Նանիվա (ճապ. 難波, 浪華, 浪花)։ Այն անունը պահպանվել է քաղաքի կենտրոնական շրջանների անուններում՝ Նանիվա և Նամբա։ Կայսր Կոտոկուի գահակալման տարիներին (596—654) Նանիվան եղել ` կայսերական նստավայր, ուստի նաև` մայրաքաղաք։

Ըստ առաջին ճապոնական գրառումների՝ «Կոձիկիի» և «Նիհոն Սյոկիի», հենց ժամանակակից Օսակայի տարածքում են մ.թ.ա. 663 թվականին Յամատո ցեղերը բնաջնջել տեղաբնիկներին և հիմնել Յամատո պետությունը՝ առաջին ճապոնական պետականությունը։
Հազարամյակ հետո՝ 638 թվականին Տեմմու կայսրը Նանիվայի տարածքում հիմնում է քաղաք։ VII-VIII դարերում այն դառնում է որոշ կայսրերի նստավայր, ուստի նաև՝ մայրաքաղաք։
VIII դարասկզբում մայրաքաղաքը տեղափոխվում է Նարա, սակայն Նանիվան շարունակում է մնալ Ճապոնիայի խոշորագույն առևտրային քաղաքը և միջազգային նավահանգիստը։ Սակայն միջնադարում քաղաքի զարգացումը գրեթե կանգ է առնում։ 1496 թվականին ժամանակակից Օսակայի տարածքում՝ կայսերական ամրոցների փլատակների վրա, կառուցվում է Իսիյամա Հոնգան-ձի մենաստանը։ Մենաստանի շուրջ կառուցվում է քաղաք, որն էլ ստանում է Օսակա անունը։
XVII—XIX դարերում Օսական երկրի գլխավոր առևտրային կենտրոնն էր։ Ի տարբերություն Ճապոնիայի մյուս քաղաքների, որտեղ ապրում էին հիմնականում սամուրայներ, Օսակայում ապրում էին առևտրականներ։ Քաղաքը վեր է ածվում «համաճապոնական բանկի», որի վարկատուները քաղաքի գրեթե բոլոր սյոգուններն էին։ Առևտուրը խթանում է նաև արվեստի ծաղկմանը, մասնավորապես՝ ուկիյո-է գրավյուրների և կաբուկի ու բունրակու թատրոնների։
XIX—XX դարերում Օսական կարևոր արդյունաբերական-ռազմական կենտրոն էր, ինչի պատճառով բազմիցս ռմբակոծվեց Ամերիկայի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Օսական քաղաքի կարգավիճակ ստացել է 1889 թվականի ապրիլի 1-ին։ Հետպատերազմյան Ճապոնիայում դա վերահաստատվել է 1956 թվականի սեպտեմբերի 1-ի կառավարական հրամանով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թ. Օսակայի եկամուտը տարեկան կազմել է 20 848 700 իեն, իսկ ծախսերը՝ 20 841 100 իեն։ Բոլոր բնակիչների ընդհանուր եկամուտը կազմել է 800 400 իեն։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակսարայ, Թուրքիա
Բուդապեշտ, Հունգարիա
Բուենոս Այրես, Արգենտինա
Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Դուբայ, ԱՄԷ
Համբուրգ, Գերմանիա (1989)
Մանիլա, Ֆիլիպիններ
Մելբուրն քաղաք, Ավստրալիա (1978)
Միլան, Իտալիա (ապրիլի 10, 1981)[3]
Շանհայ, Չինաստան (1974)
Չիկագո, ԱՄՆ
Սան Պաուլո, Բրազիլիա (1985)[4]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան (1961)[5]
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дыбовский А. С. Несколько замечаний об осакском диалекте // Известия Восточного института ДВГУ . 1995. № 2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (ճապոներեն) Պաշտոնական կայք Արխիվացված 2008-04-04 Wayback Machine
- Осака — Աշխարհագրական հանրագիտարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ А. А. Зализняк. Грамматический словарь русского языка. — М.: АСТ-ПРЕСС, 2008. — С. 742.
- ↑ Словарь собственных имён русского языка Автор Ф. Л. Агеенко. Печатное издание М.: ООО «Издательство "Мир и Образование"», 2010.
- ↑ https://www.comune.milano.it/aree-tematiche/relazioni-internazionali/city-to-city-cooperation/gemellaggi/osaka
- ↑ http://legislacao.prefeitura.sp.gov.br/leis/lei-14471-de-10-de-julho-de-2007
- ↑ https://kvs.gov.spb.ru/en/agreements/
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսակա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 562)։ ![]() |