Աքսարայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Աքսարայ
թուրք.՝ Aksaray
Aksaray68.jpg
Կոորդինատներ: 38°22′0″ հս․ լ. 34°02′0″ ավ. ե. / 38.36667° հս․. լ. 34.03333° ավ. ե. / 38.36667; 34.03333
Երկիր Թուրքիա Թուրքիա
Նահանգ Աքսարայ (նահանգ)
Քաղաքապետ Սեբատի Բույուրան
ԲԾՄ 980±1 մետր
Բնակչություն 129949 մարդ (2000)
Ժամային գոտի UTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ +90 382
Փոստային ինդեքս 68xxx
Պաշտոնական կայք aksaray.gov.tr
##Աքսարայ (Թուրքիա)
Red pog.png

Աքսարայ (թուրք.՝ Aksaray), քաղաք Թուրքիայի կենտրոնական հատվածում, Աքսարայ նահանգում։ Այն Աքսարայի նահանգակենտրոնն է։ 2000 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում բնակվում է 129 949 մարդ, իսկ ամբողջ շրջանում 236 560 մարդ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աքսարայը եղել է Կապադովկիայի կարևորագույն քաղաքներից մեկը, որի միջով անցել է Մետաքսի ճանապարհը։ Քաղաքի նախկին անվանումը եղել է Գարսարուա։ Սելջուկյան սուլթան Քըլըչ Արսլան II-ը կառուցել է սպիտակ մարմարե պալատ, այդ իսկ պատճառով էլ քաղաքը ստացել է իր ներկայիս Աքսարայ (Սպիտակ պալատ) անվանումը։ Այնուհետև քաղաքը անցել է Կարամանօղլուների, իսկ 15-րդ դարում՝ Օսմանյան կայսրության տիրապետության տակ։

1989 թվականին քաղաքն անջատվել է Նիղդեյի նահանգից և դարձել է Աքսարայ նահանգի նահանգակենտրոնը։

Ժամանակակից Աքսարայ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Աքսարայը միջին մեծության քաղաք է Թուրքիայի կենտրոնական հատվածում։ Արական սեռի բնակչության մեծամասնությունը գտնվում է Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում արտագնա աշխատանքի մեջ։

Աքսարայի շրջակայքը՝ Իհլարի հովիտը և Կապադովկիան գրավիչ են զբոսաշրջիկների համար։ Սակայն բուն քաղաքում չկան տեսարժան վայրեր։ Վերջերս քաղաքում բացվել է ջրային պարկ՝ արհեստական ջրվեժով։

Սուլթանխան քարավան- պալատի մուտքը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Turkish Statistical Institute։ «Census 2000, Key statistics for urban areas of Turkey» (XLS) (Turkish)։ Վերցված է 2008-04-02 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]