Նանկին (չինարեն ավանդ. 南京, հեշտ.南京 , պինին: Nánjīng, պալլ.: Նանցզին, «Հարավային մայրաքաղաք»), Ցզյանսու պրովինցիայի մայրաքաղաքը, բնակչությամբ ամենամեծ քաղաքը Հարավային Չինաստանում (Շանհայից հետո), ընդհանուր 8.16 միլիոն բնակչությամբ[1][2] և 6.55 ուրբանիզացիոն բնակչությամբ 2013 թվականի դրությամբ[3][4][5]։ Քաղաքը, որի անվանումը թարգմանվում է «Հարավային մայրաքաղաք», շատ կարևոր դեր է խաղացել Չինաստանի պատմության և մշակույթիի մեջ՝ լինելով Չինաստանի տարբեր տոհմերի, թագավորությունների և հանրապետությունների ժամանակ երկրի մայրաքաղաք սկսած 3-րդ դարից մինչև 1949 թվականը[6]։ Տարածաշրջանի ռոմանիզացման հետ քաղաքի անվանումը փոխվեց Նանկինգ կամ Նանկին[7]։
Նանիկինը տեղակայված է ներքին Յանցզե գետի դելտայում, այնտեղ է գտնվում ամենամեծ ներցամաքային նավահանգիստներից մեկը աշխարհում։ Նանկինը նաև Չինաստանի կիսապրովինցիալ 15 քաղաքներից մեկն է[8]` ունենալով դատական և տնտեսական անկախություն, սակայն ավելի քիչ անկախ է քան պրովինցիան[9]։
↑«南京市»։ 重編囯語辭典修訂本։ Ministry of Education, ROC։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-03-ին։ Վերցված է 2015-12-14։ «民國十六年,國民政府宣言定為首都,今以臺北市為我國中央政府所在地。(In the 16th Year of the Republic of China [1927], the National Government established [Nanking] as the capital. At present, Taipei is the seat of the central government.)»