Նագոյայի համալսարան
Նագոյայի համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | համալսարան և ազգային համալսարան |
Հիմնադրված է | 1939 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նագոյա |
Կայք | nagoya-u.ac.jp |
![]() ![]() Նագոյայի համալսարան, Ճապոնիա | |
Nagoya University Վիքիպահեստում |
Նագոյայի համալսարան (ճապ.` 名古屋大学, նագոյա դայգակու), Ճապոնիայի ազգային համալսարաններից մեկը: Տեղակայված է Նագոյա քաղաքի արևելյան մասում, համարվում է երկրում ամենահեղինակավոր համալսարաններից մեկը: Համալսարանն իր արմատներով հասնում է 1871 թվական, երբ գործում էր որպես ժամանակավոր բժշկական դպրոց: 1939 թվականին հաստատությունը դարձավ Նագոյայի կայսերական համալսարան, 1947 թվականին վերանվանվեց Նագոյայի համալսարան, 2004 թվականից դարձավ ազգային համալսարանների համակարգի մաս:
Ուսանողների զգալի մասը Տոկայի տարածաշրջանից են, չնայած ուսանողների մեծ մասը Ճապոնիայի այլ շրջաններից են: Արտասահմանյան ուսանողների մեծ մասը հիմնականում Չինաստանից են` 47 % և Կորեայից` 9,5 % (2009 թվականի մայիսի 1-ի տվյալներով): Համալսարանում 30-ից ավելի ուսանողներ կան Թայվանից, Ինդոնեզիայից, Վիետնամից, Մալայզիայից, Կամբոջայից և Ուզբեկստանից:
Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանի շրջանավարտների շրջանում կան մի շարք նոբելյան մրցանակակիրներ` Ռյոձի Նեյորին (քիմիա, 2001 թ), Մակոտո Կոբայասին (ֆիզիկա, 2008 թ), Տոսիխիդե Մասկավա (ֆիզիկա, 2008 թ), Օսամու Սիմոմուրա (քիմիա, 2008 թ), Իսամու Ակասակի (ֆիզիկա, 2014 թ), Խիրոսի Ամանո (ֆիզիկա, 2014 թ)[1][2]:
Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իրավաբանական
- Բժշկական
- Ինժեներական
- Գրականագիտական
- Գիտական
- Գյուղատնտեսական
- Տնտեսագիտական
- Կրթական
- Տեղեկատվական մշակույթի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://admissions.g30.nagoya-u.ac.jp/
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-07-ին։ Վերցված է 2017-12-01