Կլոդ Կոեն-Թուննիջի
Կլոդ Կոեն-Թուննիջի (ֆր.՝ Claude Cohen-Tannoudji, ապրիլի 1, 1933[1][2][3][…], Կոնստանտինա, Ֆրանսիական Ալժիր), ֆրանսիացի ֆիզիկոս, աշխատել է Լեյդենի համալսարանում։ 1997 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է համատեղ Ուիլիամ Ֆիլիպսի և Սթիվեն Չուի հետ «լազերի լույսով ատոմների սառեցման և որսման մեթոդների մշակման համար»[19]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոեն-Թուննիջին սերում է Ալժիրում 16-րդ դարից ապրող հրեաների ընտանիքից (1870 թվականից ֆրանսիական հպատակներ)։ 1953-ից 1957 թվականները ուսանել է Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցում, սկզբում մաթեմատիկա, ապա ֆիզիկա (Նոբելյան դափնեկիր Ալֆրեդ Կաստլերի դասախոսությունները լսելուց հետո)։ 1957 թվականին ստացել է դիպլոմ, ինչից հետո ծառայել է ֆրանսիական բանակում 28 ամիս (սովորականից մի փոքր ավելին, Ալժիրում պատերազմի պատճառով)։ 1960 թվականից աշխատել է ազգային գիտահետազոտական կենտրոնում (Centre National de la Recherche Scientifique (CNRS)): 1962 թվականից հետո դասավանդել է Փարիզի համալսարանում բնական գիտությունների ամբիոնում, և հետագայում նաև Պյեր և Մարի Կյուրիների համալսարանում։ 1973 թվականին դարձել է Քոլեջ դե Ֆրանսի պրոֆեսոր և Միջուկային և մոլեկուլյար ֆիզիկայի քոլեջի կառավարման խորհրդի անդամ[20]։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1977 թվականի լույս տեսած երկհատոր «Méchanique Quantique», որը նա գրել էր Բերնար Դյուի և Ֆրանկ Լալոեյի հետ, այն այսօր համարվում է քվանտային մեխանիկայի դասական դասագիրք։
Համատեղ ամերիկացի գիտնականներ Ուիլիամ Ֆիլիպսի և Սթիվեն Չուի հետ Կոեն-Թուննիջին նախագծել է ատոմների սառեցման և որսման մեթոդ, ատոմների փնջի փոփոխական մագնիսական դաշտի միջով տարածման ժամանակ։ Այդ պարագայում ատոմների փունջը արգելակվում է, և ատոմները հնարավոր է դառնում որսալ թակարդի մեջ։ Այս մեթոդը կիրառվում է ճշգրիտ ատոմային ժամացույցների նախագծման, ինչպես նաև տեղաբաշխման և տիեզերական նավավարության մեջ։
Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականին, այլ նոբելյան մրցանակի դափնեկիրների հետ ստորագրել է բաց նամակ ուղղված Գրինփիս-ին, Միավորված ազգերի կազմակերպությանը և աշխարհի պետությունների կառավարություններին, որը կոչ էր անում դադարեցնել պայքարը Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների դեմ[21][22][23]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ազգային գիտահետազոտական կենտրոնի արծաթե մեդալ (1964)
- Հուլիոս Էդգար Լիլիենֆելդի մրցանակ (1992)
- Թաունսի մրցանակ (1993)
- Մատեուչիի մեդալ (1994)
- Հարվիի մրցանակ (1996)
- Ազգային գիտահետազոտական կենտրոնի ոսկե մեդալ (1996)
- Քվանտային էլեկտրոնիկայի և օպտիկայի բնագավառում մրցանակ (1996)
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (1997)
- Գիտական հետազոտությունների գերագույն խորհրդի ոսկե մեդալ (2005).
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Leidse Hoogleraren (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ https://www.ae-info.org/ae/User/Cohen-Tannoudji_Claude
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.theses.fr/1986PA066393
- ↑ Ordem Nacional do Mérito Científico(բրազիլական պորտուգալերեն) — Instituto Brasileiro de Informação em Ciência e Tecnologia, 2018.
- ↑ http://www.cnrs.fr/fr/recherche/prix/medaillesor.htm
- ↑ The Nobel Prize in Physics 1997 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://harveypz.net.technion.ac.il/harvey-prize-laureates/
- ↑ Décret du 25 mars 2016 portant élévation aux dignités de grand'croix et de grand officier — 2016.
- ↑ 15,0 15,1 https://www.ae-info.org/ae/Member/Cohen-Tannoudji_Claude/CV
- ↑ Honorary Doctors of the Faculty of Science and Technology — Uppsala University.
- ↑ Julius Edgar Lilienfeld Prize — APS.
- ↑ Hedersdoktorer vid KTH — Royal Institute of Technology.
- ↑ Նոբելյան կոմիտեյի կայքում 1997 թվականի ֆիզիկայի բնագավառում մրցանակի մասին տեղեկություն (անգլ.)
- ↑ «Claude Cohen-Tannoudji» (ֆրանսերեն)։ Collège de France։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-16-ին։ Վերցված է 17 декабря 2012
- ↑ 107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs
- ↑ Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)
- ↑ Նամակը ստորագրող նոբելյան դափնեկիրների ցանկ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կ. Ն. Կոեն-Թուննիջի։ «Ֆոտոնների միջոցով ատոմների կառավարում»։ Նոբելյան դասախոսություն // «Ֆիզիկական գիտությունների հաջողություններ», հատոր 169, թողարկում 3, մարտ 1999
- Տեղեկություններ Նոբելյան կոմիտեի կայքում(անգլ.)
|
- Ապրիլի 1 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի նոբելյան մրցանակակիրներ
- Ֆրանսիացի ֆիզիկոսներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ