Կոնստանտինա
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնստանտինա (այլ կիրառումներ)
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Կոնստանտինա | |||
| արաբ․՝ قسنطينة | |||
| |||
| 36°21′54″N 6°36′53″E / 36.36500°N 6.61472°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Daïra of Constantine? | ||
| Մակերես | 2288 կմ² | ||
| ԲԾՄ | 694±1 մետր | ||
| Բնակչություն | ▲465 138 մարդ (2012) | ||
| Փոստային դասիչ | 25000 | ||
| Պաշտոնական կայք | wilaya-constantine.dz | ||
|
| |||
Կոնստանտինա (արաբ․՝ قسنطينة), քաղաք Ալժիրի հյուսիս-արևելքում, Կոնստանտինա վիլայայի վարչական և Արևելյան Ալժիրի առևտրաբաշխիչ կենտրոնը։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է հին ժամանակներից։ Մ․ թ․ ա․ 3-րդ դարի վերջից մինչև մ․ թ․ ա․ 1-ին դարի կեսերը եղել է Նումիդիայի թագավորության մայրաքաղաքը և կոչվել Կիրտա (Ցիրտա)․ անվանումն առաջացել է փյունիկերեն կարտա ― «քաղաք» անունից։
«Կոնստանտինա» անվանումը քաղաքին տրվել է 313 թվականին՝ ի պատիվ հռոմեական կայսր Կոստանդիանոս Ա Մեծի[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտինա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 576)։ |
