Կարլ Վիման
Կարլ Վիման անգլ.՝ Carl Wieman | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 26, 1951[1][2][3] (71 տարեկան) Corvallis, Օրեգոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի դասախոս, ակադեմիկոս, educational theorist և հետազոտող |
Գործակից | Stanford University Physics Department? |
Հաստատություն(ներ) | Բրիտանական Կոլումբիայի համալսարան, Միչիգանի համալսարան, Բոուլդերի Կոլորադոյի համալսարան, Սթենֆորդի համալսարան[4] և Լաբորատոր աստղաֆիզիկայի միացյալ ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա և գիտական կռթություն[4] |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[5] |
Ալմա մատեր | Սթենֆորդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Corvallis High School? |
Գիտական ղեկավար | Թեոդոր Հենշ |
Պարգևներ | |
Կայք | profiles.stanford.edu/carl-wieman(անգլ.) |
![]() |
Կարլ Վիման (անգլ.՝ Carl Wieman, մարտի 26, 1951[1][2][3], Corvallis, Օրեգոն, ԱՄՆ), Սթենֆորդի համալսարանի ամերիկացի ֆիզիկոս և կրթական գործիչ է, իսկ ներկայումս Կորնելի համալսարանի պրոֆեսոր է[11]։ 2001 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (Էրիկ Ալին Քորնելիի և Վոլֆգանգ Քեթերլեի հետ) «Ալկալիների ատոմների նոսր գազերում Բոզե-Այնշտայնի կոնդենսատ ստանալու և կոնդենսատների հատկությունների հիմնարար հետազոտությունների համար»։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիմանը ծնվել է Օրեգոն նահանգի Կորվալիս քաղաքում՝ Օր Վիմանի և Էլիսոն Մարջորի Ֆրայի ընտանիքում։ Ավարտել է Կորվալիսի միջնակարգ դպրոցը[12][13]։ Նրա հայրական պապը՝ Հենրի Նելսոն Վիմանը, գերմանական ծագումով կրոնական փիլիսոփա է եղել[14]։
Ավագ դպրոցից հետո նա դարձել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանող։ Դասախոսությունների ընդհանուր դասընթացն ավարտելուց հետո տեղափոխվել է Սթենֆորդի համալսարան Թեոդոր Հենշի ամբիոն, որտեղ՝ 1977 թվականին պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը։ Դրանից հետո նա աշխատել է Միչիգանի համալսարանում և այնտեղ 1979 թվականին դարձել է պրոֆեսորի ասիստենտ։ Այստեղ նա հանդիպել է Սառա Գիլբերտին, ով աշխատել է նրա հետ որպես ուսանող։ 1984 թվականին նա տեղափոխվել է Բոլդեր և աշխատել Կոլորադոյի համալսարանում և ամուսնացել է Սառա Գիլբերտի հետ, որն այդ ժամանակ նույնպես ավարտել էր իր թեկնածուականը։ 1987 թվականին դարձել է Կոլորադոյի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր։
1995 թվականին, Կոլորադոյի Բոլդերի համալսարանում գտնվելու ժամանակ, նա և Էրիկ Ալին Քորնելը արտադրել են առաջին իսկական Բոզե-Այնշտայնի կոնդենսատը, իսկ 2001 թվականին նրանք և Վոլֆգանգ Քեթերլեն (հետագա BEC ուսումնասիրությունների համար) արժանացել են Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի[15]։
1998 թվականին նրան շնորհվել է Լորենցի մեդալ։ 2004 թվականին նա ճանաչվել է Միացյալ Նահանգների տարվա լավագույն պրոֆեսոր բոլոր դոկտորական և հետազոտական համալսարանների շարքում[16]։
Վիմանը ներկայումս համատեղ աշխատում է որպես ֆիզիկայի պրոֆեսոր Սթենֆորդի բարձրագույն կրթության դպրոցում, ինչպես նաև Սթենֆորդի համալսարանի ճարտարագիտական դպրոցում։ 2020 թվականին Վիմանը արժանացել է Իդանի մրցանակի (Yidan Prize) կրթության հետազոտությունների ոլորտում «STEM կրթության նոր տեխնիկայի և գործիքների մշակման գործում ունեցած ներդրման համար»[17]։
Ընտրված հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Donley Elizabeth A., Neil R. Claussen, Simon L. Cornish, Jacob L. Roberts, Eric A. Cornell, Carl E. Wieman (2001-07-19)։ «Dynamics of Collapsing and Exploding Bose−Einstein Condensates»։ Nature 412 (6844): 295–299։ Bibcode:2001Natur.412..295D։ PMID 11460153։ arXiv:cond-mat/0105019։ doi:10.1038/35085500
- Matthews Michael R., B.P. Anderson, P.C. Haljan, D.S. Hall, C.E. Wieman, E.A. Cornell (1999)։ «Vortices in a Bose-Einstein Condensate»։ Phys. Rev. Lett. 83 (13): 2498–2501։ Bibcode:1999PhRvL..83.2498M։ arXiv:cond-mat/9908209։ doi:10.1103/PhysRevLett.83.2498
- Walker Thad, David Sesko, Carl Wieman (1990)։ «Collective Behavior of Optically Trapped Neutral Atoms»։ Phys. Rev. Lett. 64 (4): 408–411։ Bibcode:1990PhRvL..64..408W։ PMID 10041972։ doi:10.1103/PhysRevLett.64.408
- Tanner Carol E., Carl Wieman (1988)։ «Precision Measurement of the Hyperfine Structure of the 133Cs 6P3/2 State»։ Phys. Rev. A 38 (3): 1616–1617։ Bibcode:1988PhRvA..38.1616T։ PMID 9900545։ doi:10.1103/PhysRevA.38.1616
- Wieman, Carl, (2014). "Stop Lecturing Me", Scientific American, July 15, 2014
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 https://profiles.stanford.edu/carl-wieman
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ The Nobel Prize in Physics 2001 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Davisson-Germer Prize in Atomic or Surface Physics — APS.
- ↑ Arthur L. Schawlow Prize in Laser Science — APS.
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/education.cfm
- ↑ Mervis Jeffrey (28 August 2013)։ «Carl Wieman Takes Physics, Education Jobs at Stanford»։ sciencemag.org։ Վերցված է 23 November 2013
- ↑ «Oregon Secretary of State: Notable Oregonians: Carl E. Wieman - Physicist, Nobel Winner»
- ↑ «Obituary: Alison Marjorie Fry Wieman '40 | Antioch College»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-02-ին։ Վերցված է 2017-05-23
- ↑ «Henry Nelson Wieman»
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-11-ին։ Վերցված է 2011-06-11
- ↑ «U.S Professor of the Year Awards - 2004 National Winners»։ www.usprofessorsoftheyear.org։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-05-ին։ Վերցված է 2018-10-05
- ↑ Limited Stepworks (2020-09-23)։ «Yidan Prize Laureates 2020»։ Yidan Prize Foundation (en-US)։ Վերցված է 2022-11-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Carl Wieman's blog at ScientificBlogging.com
- including the Nobel Lecture December 8, 2001 Bose-Einstein Condensation in a Dilute Gas; The First 70 Years and Some Recent Experiments
- Globe and Mail Article
- Carl E. Wieman patents at Patent Genius
- Group photograph taken at 'Lasers '95 including (right to left) Marlan Scully, Theodor W. Hänsch, Carl E. Wieman, and F. J. Duarte.
|
- Մարտի 26 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ