1928 թվականին ավարտել է Վորոնեժի համալսարանը։ 1930 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում։ 1934 թվականին, հեղուկների լյումինեսցենցումը հետազոտելիս, հայտնաբերել է օպտիկական նոր երևույթ, որը դրսևորվում է գերլուսային արագության լիցքավորված մասնիկների ազդեցությամբ նյութի յուրօրինակ լուսարձակմամբ։ Այդ երևույթի հայտնագործման համար Չերենկովը 1958 թվականին Ի․ Ե․ Տամմի և Ի․ Մ․ Ֆրանկի (մշակել են տեսությունը) հետ արժանացել է նոբելյան մրցանակի։ Չերենկովյան ճառագայթման հիման վրա ստեղծվել են լիցքավորված մասնիկների գրանցման մեթոդներ (չերենկովյան հաշվիչ)։ Չերենկովն ունի նաև միջուկային ֆիզիկային, բարձր էներգիայի մասնիկների ֆիզիկային, տիեզերական ճառագայթներին, էլեկտրոնային արագացուցիչներին վերաբերող աշխատանքներ։ ՍՍՀՄ պետական մրցանակ (1946, 1952 և 1977 թթ.)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։