Բրայան Ջոզեֆսոն
Բրայան Ջոզեֆսոն անգլ.՝ Brian Josephson | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 4, 1940[1][2][3] (85 տարեկան) Քարդիֆ, Ուելս, Միացյալ Թագավորություն |
Բնակության վայր(եր) | Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան և Missouri University of Science and Technology? |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Թրինիթի քոլեջ, Քեմբրիջի համալսարան[4] և Cardiff High School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | Բրայան Պիպարդ |
Ինչով է հայտնի | Ջոզեֆսոնի էֆեկտի հայտնագործող |
Պարգևներ | |
Կայք | tcm.phy.cam.ac.uk/~bdj10/ |
![]() |
Բրայան Դեյվիդ Ջոզեֆսոն (անգլ.՝ Brian David Josephson, հունվարի 4, 1940[1][2][3], Քարդիֆ, Ուելս, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆիզիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1970)։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանը (1960), այնտեղ էլ 1964 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1967 թվականից աշխատում է նույն համալսարանում (1974 թվականից՝ պրոֆեսոր)։ Հիմնական աշխատանքները վերաբերում են տեսական ֆիզիկային։ 1962 թվականին կանխագուշակել է թունելային էֆեկտի գոյությունը դիէլեկտրիկի բարակ շերտով անջատված գերհաղորդիչներում։ Նոբելյան մրցանակ (1973)։
Վաղ կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոզեֆսոնը ծնվել է Ուելսի Քարդիֆ քաղաքում, հրեա ծնողների ընտանիքում, հայրը՝ Աբրահամ Ջոզեֆսոնն էր, մայրը՝ Միմի (1911–1998 թվականներին Ուեյսբարդ) Ջոզեֆսոնը[11]։ Հաճախել է Քարդիֆի ավագ դպրոց[12], որտեղ Էմիրենս Ջոնսի մոտ ուսումնասիրել է տեսական ֆիզիկա[13]։ 1957 թվականին գնացել է Քեմբրիջ, որտեղ մաթեմատիկա է սովորել Թրինիթի քոլեջում։ Երկու տարի անց մաթեմատիկայի թրայպոսը (Մաթեմատիկայի կուրս Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում) ավարտելուց հետո որոշում է սովորել ֆիզիկայի[14]։
Քեմբրիջում նա հայտնի էր որպես փայլուն, բայց ամաչկոտ ուսանող։ Ավարտական կուրսի տարիներին հրատարակել է Մյոսբաուերի էֆեկտի վերաբերյալ գիտական զեկույց՝ կարևոր խնդիր նշելով, որը այլ հետազոտողներ բաց էին թողել։ Physics World–ում ականավոր ֆիզիկոսներից մեկը իր ելույթում ասել է, որ Ջոզեֆոսնը գրել է մի քանի գիտական հոդվածներ, որոնք բավարար կլինեին ֆիզիկայի պատմության մեջ նրան տեղ ապահովագրելու համար, նույնիսկ առանց Ջոզեֆսոնի երևույթի հայտնաբերման[15]։
Ավարտել է 1960 թվականին և Մոնդի լաբարատորիայում դարձել է ասպիրանտ[16]։ Ամերիկացի ֆիզիկոս Ֆիլիպ Անդերսոնը, որը նույնպես հետագայում ստացել է Նոբելյան մրցանակ, Ջոզեֆսոնի մասին ասել է, որ լսարանում Ջոզեֆսոնի ներկայությունը «շփոթեցնող էր դասախոսի համար, ես կարող եմ վստահեցնել ձեզ, քանի որ ամեն ինչ պետք է ճիշտ լիներ, այլապես նա դասից հետո կմոտենար և կբացատրեր ինձ»[17]։ Այս ժամանակաշրջանում (1962 թվականին) նա արել է այն հետազոտությունը, ինչը հանգեցրել է Ջոզեֆսոնի էֆեկտի հայտնաբերմանը։ 2012 թվականի նոյեմբերին Քեմբրիջում բացվել է Ջոզեֆսոնի էֆեկտի հայտնաբերման բացահայտմանը[18]։ 1962 թվականին ընտրվել է Թրինիթի քոլեջի անդամ-դասախոս, փիլիսոփայության դոկտորի աստիճանը ձեռք է բերել 1964 թվականին «Ոչ գծային հաղորդականությունը գերհաղորդիչներում» աշխատության համար[19][20]։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1973/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://www.fi.edu/en/laureates/brian-david-josephson
- ↑ https://www.iop.org/about/awards/international-bilateral-awards/fernand-holweck-medal-and-prize-recipients
- ↑ https://iupap.org/who-we-are/internal-organization/commissions/low-temperature-physics/c5-awards/#commission
- ↑ https://www.scientificlib.com/en/Physics/Info/GuthrieMedalAndPrize.html
- ↑ International Who's Who, 1983-84, Europa Publications Limited, 1983, p. 672.
- ↑ Կաղապար:Who's Who (subscription required)
- ↑ Brian Josephson, "Brian Josephson: The Path to the Discovery", Cavendish Laboratory bdj50 conference, University of Cambridge, June 2012, from 8:20 mins.
- ↑ John Waldram, "John Waldram: Reminiscences", Lectures from the Cavendish Laboratory's bdj50 conference, University of Cambridge, 18 July 2012, 01:19 mins.
- ↑ Edwin Cartlidge, "Pioneer of the Paranormal", Physics World, May 2002.
- ↑ For year of graduation, "Brian D. Josephson", Encyclopædia Britannica; for the Mond Laboratory, Anderson 1970 Արխիվացված 2011-06-07 Wayback Machine.
- ↑ Philip Anderson, "How Josephson Discovered His Effect" Արխիվացված 2011-06-07 Wayback Machine, Physics Today, November 1970.
- ↑ "Unveiling of B D Josephson commemorative plaque", University of Cambridge, November 2012.
- ↑ Josephson, Brian David (1964). Non-linear conduction in superconductors (PhD thesis). University of Cambridge. Արխիվացված է օրիգինալից 2020-07-29-ին. Վերցված է 2016-12-17-ին.
- ↑ For the year of his fellowship, see "Brian D. Josephson", Encyclopædia Britannica. For the thesis, Brian Josephson, "Non-linear conduction in superconductors" Արխիվացված 2020-07-29 Wayback Machine, Newton Library Catalogue, University of Cambridge.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրայան Ջոզեֆսոն» հոդվածին։ |
|
- Հունվարի 4 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Քեմբրիջի Թրինիթի քոլեջի շրջանավարտներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Անգլիացի գիտնականներ
- Անգլիացի նոբելյան մրցանակակիրներ
- Անգլիացի ֆիզիկոսներ
- Բրիտանական ակադեմիայի անդամներ
- Բրիտանացի նոբելյան մրցանակակիրներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Հրեա ֆիզիկոսներ
- Պարահոգեբաններ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով