Գերարդ Հովթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջերարդ Հուֆտից)
Գերարդ Հովթ
հոլ.՝ Gerardus (Gerard) 't Hooft
Ծնվել էհուլիսի 5, 1946(1946-07-05)[1][2] (77 տարեկան)
Դեն Հելդեր, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան, մանկավարժ, պրոֆեսոր, ոչ գեղարվեստական գրող, ֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ուտրեխտի համալսարան, Լեյդենի համալսարան[3][3] և CERN[4]
Գործունեության ոլորտտեսական ֆիզիկա և ֆիզիկա[5]
ԱնդամակցությունՖրանսիական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[6], Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Բելգիայի գիտությունների և արվեստի թագավորական ֆլամանդական ակադեմիա
Ալմա մատերՈւտրեխտի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[7]
Տիրապետում է լեզուներինհոլանդերեն[8] և անգլերեն[5]
Գիտական ղեկավարՄարտինուս Վելտման
Եղել է գիտական ղեկավարՌոբերտ Դեյգրաֆ, Հերման Վերլինդե, Մաքս Վելինգ[9], Պետրուս Յակոբուս վան Բաալ[9], Ռուուդ վան Դամ[9], Joost Johannes Zegwaard?[9], Աննա Թերեզիա Ֆրանցեն[9], Սեբաստիան Դե Արո[9] և Մենթ վան դե Մինթ[9]
Պարգևներ
Կայքwebspace.science.uu.nl/~hooft101/(անգլ.)
 Gerardus 't Hooft Վիքիպահեստում

Գերարդ թ Հովթ (հոլ.՝ Gerardus (Gerard) ’t Hooft[15], հուլիսի 5, 1946(1946-07-05)[1][2], Դեն Հելդեր, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), նիդերլանդացի տեսաբան-ֆիզիկոս, Ուտրեխտի համալսարանի պրոֆեսոր, ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր 1999 թվականին (Մարտինուս Վելտմանի հետ միասին)։

Նիդերլանդների գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ (1982)[16], ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի (1984)[17], Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի (1995)[18], Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (2019) օտարերկրյա անդամ[19]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1946 թվականի հուլիսի 5-ին Դեն Հելդերում, բայց մեծացել է Հաագայում։ Նա ընտանիքում երեք երեխաներից միջնեկն էր։ Սերում է գիտնականների ընտանիքից։ Նրա տատիկը Նոբելյան մրցանակակիր Ֆրից Զեռնիկեի քույրն է եղել և ամուսնացել է Լեյդենի համալսարանի կենդանաբանության հայտնի պրոֆեսոր Պիտեր Նիկոլաս վան Կամպենի հետ։ Նրա հորեղբայրը՝ Նիկո վան Կամպենը Ուտրեխտի համալսարանի տեսական ֆիզիկայի պրոֆեսոր էր։ Մայրը չի զբաղվել գիտությամբ և ամուսնացել ծովային ճարտարագետի հետ[20]։ Ընտանիքի ավանդույթներին հետևելով Գերարդը վաղ տարիքից սկսել է հետաքրքրվել գիտությամբ։ Երբ տարրական դպրոցի ուսուցիչը նրան հարցրել է, թե ինչ է ուզում դառնալ, երբ նա մեծանա, նա համարձակորեն հայտարարել է. «Այն մարդը, ով ամեն ինչ գիտի»[20]։

Տարրական դպրոցից հետո Ջերարդը սովորել է Դալթոնի լիցեյում, որտեղ կիրառվել են Դալթոնի պլանի գաղափարները։ Ուսուցման այս մեթոդը նրան լավ է սազել։ Նա հեշտությամբ անցնում էր բնագիտամաթեմատիկական դասընթացներին, սակայն դժվարացել է լեզվի դասընթացներում։ Այնուամենայնիվ, նա դասեր է առել անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, դասական հունարենի և լատիներենի դասերի։ Տասնվեց տարեկանում նա արծաթե մեդալ ստացավ Հոլանդիայի երկրորդ մաթեմատիկական օլիմպիադայում[20]։

Ամուսնացած է Ալբերտ Շիկի (Բետեկի) հետ։ Ունի երկու դուստր՝ Սասկիան և Էլենը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Ուտրեխտի համալսարանի ֆիզիկայի ծրագիրը։ Ուտրեխտի ընտրությունը շատ ավելի մոտ Լեյդենի փոխարեն պայմանավորված է նրանով, որ նրա հորեղբայրն այնտեղ պրոֆեսոր է եղել և ցանկացել է մասնակցել նրա դասախոսություններին։ Քանի որ նա այնքան կենտրոնացած է եղել գիտության վրա, նրա հայրը պնդել է, որ նա միանա Ուտրեխտի Ուսանողական կորպուսին, այն հույսով, որ տղան ուսումից բացի էլի ինչ-որ բանով կզբաղվի։ Որոշ ժամանակ Գերարդը նա ղեկակալ է եղել Տրիտոն թիավարության ակումբում և ազգային կոնգրես է կազմակերպել «Քրիստիան Հյուգենս» գիտական բանավեճի ակումբի ուսանողների համար։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին Ուտրեխտի համալսարանում ստացել է տեսական ֆիզիկայի դոկտորի գիտական աստիճան (1977 թվականից՝ պրոֆեսոր)։

Իր ղեկավար Մարտինուս Վելտմանի հետ մշակել է մի տեսություն, որն օգնել է պարզել էլեկտրաթույլ փոխազդեցությունների քվանտային կառուցվածքը։ Այս տեսությունը ստեղծվել է 1960-ականներին Շելդոն Գլեշուի, Աբդուս Սալամի և Սթիվեն Վայնբերգի կողմից, ովքեր ենթադրել են, որ թույլ և էլեկտրամագնիսական ուժերը մեկ էլեկտրաթույլ ուժի դրսևորումներ են։ Բայց այս տեսության կիրառումը նրա կանխատեսած մասնիկների հատկությունները հաշվարկելու համար անարդյունք էր։

Հովթի և Վելտմանի կողմից մշակված մաթեմատիկական մեթոդները Յանգ-Միլսի դաշտերի վերանորմալացման համար, ինչպես ոչ զանգվածային[21], այնպես էլ սիմետրիայի ինքնաբուխ խախտման պատճառով զանգված ձեռք բերելու համար[22], հնարավորություն տվեցին հաշվարկել էլեկտրաթույլ փոխազդեցության որոշ ազդեցությունները, մասնավորապես, գնահատել միջանկյալի զանգվածները։ Վեկտորային W± և Z0 բոզոնները, որոնք կանխատեսվել են տեսության կողմից և կարճ ժամանակ անց հայտնաբերել է փորձարարական եղանակով, և ստացված արժեքները լավ համընկնել են փորձարարական տվյալների հետ։ Վելտմանի և Հովթի մեթոդով հաշվարկվել է վերին քվարկի զանգվածը, որը փորձնականորեն հայտնաբերվել է 1995 թվականին Էնրիկո Ֆերմի անվան ազգային լաբորատորիայում։

Նա աջակցում է Mars One նախագծին, որի նպատակն է ստեղծել գաղութ Մարսի վրա՝ ստեղծելով ռեալիթի շոու[23]։

2016 թվականին ստորագրել է նամակ՝ կոչ անելով Գրինփիսին, Միավորված ազգերի կազմակերպությանը, աշխարհի կառավարություններին դադարեցնել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների դեմ պայքարը[24][25][26]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Gerardus 't HooftNobel Foundation.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 Leidse Hoogleraren (նիդերլ.)
  4. https://inspirehep.net/authors/1019113
  5. 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. Notable Names Database — 2002.
  7. Deutsche Nationalbibliothek Record #133780333 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  8. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 Mathematics Genealogy Project — 1997.
  10. The Nobel Prize in Physics 1999Nobel Foundation.
  11. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  12. Previous Oskar Klein Memorial LecturesStockholm University.
  13. Dannie Heineman Prize for Mathematical PhysicsAPS.
  14. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.)中华人民共和国教育部.
  15. Անվան արտասանությունը։ [ˌɣɪːrɑrt ət ˈɦoːft] (≈эт Хоофт), լսիր՝ ձայնագրությունը.
  16. Gerard 't Hooft Արխիվացված 2020-07-23 Wayback Machine(անգլ.)
  17. «G. 't Hooft». www.nasonline.org. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 11-ին.
  18. Gerard 't Hooft(ֆր.)
  19. `т Хоофт Герардус // Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կյաք
  20. 20,0 20,1 20,2 't Hooft, G. (1999). «Gerardus 't Hooft — Autobiography». Nobel web. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 6-ին.
  21. G. 't Hooft Renormalization of massless Yang-Mills fields(անգլ.) // Nuclear Physics B : journal. — 1971. — Т. 33. — С. 173—177. — doi:10.1016/0550-3213(71)90395-6 — Bibcode1971NuPhB..33..173T
  22. G. 't Hooft Renormalizable Lagrangians for massive Yang-Mills fields(անգլ.) // Nuclear Physics B том=35 : journal. — 1971. — С. 167—188. — doi:10.1016/0550-3213(71)90139-8 — Bibcode1971NuPhB..35..167T
  23. Дмитрий Малянов (2012 թ․ հունիսի 9). ««Большой брат» переезжает на Марс». Gazeta.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.
  24. 107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs
  25. Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)
  26. Список нобелевских лауреатов подписавших письмо

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերարդ Հովթ» հոդվածին։