Ռոյ Գլաուբեր
Ռոյ Գլաուբեր Roy Jay Glauber | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1925[1][2][3][…] Նյու Յորք, Նյու Յորք |
Մահացել է | դեկտեմբերի 26, 2018[2][4] (93 տարեկան) Նյութոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Հարվարդի համալսարան, Արիզոնայի համալսարան և Լեյդենի համալսարան[3] |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա և տեսական ֆիզիկա |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Եվրոպական ակադեմիա[5] |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան և Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | Յուլիան Շվինգեր[6] |
Եղել է գիտական ղեկավար | Daniel J. Kleitman?[7], Leo Kadanoff?[8], Daniel Frank Walls?[9], Michej Lewenstein?[10], Kevin E. Cahill?[10] և Victor Franco?[10] |
Պարգևներ | |
![]() |
Ռոյ Գլաուբեր (անգլ.՝ Roy Jay Glauber, սեպտեմբերի 1, 1925[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք - դեկտեմբերի 26, 2018[2][4], Նյութոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Հարվարդի համալսարանում։ 2005 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է «օպտիկական կոհերենտության քվանտային տեսության մեջ ներդրման համար»։ Հանդիսանում է Հարվարդի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր։
ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է 1988 թվականից[17], ինչպես նաև Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ 1997 թվականից[18]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերում է հրեաների ընտանիքից, հոր կողմից Ավստրո-Հունգարական կայսրությունից և Պրուսիայից և մոր կողմից Ռուսական կայսրությունից։ Ավարտել է Նյու-Յորքի Բրոնքսի գիտական դպրոցը։ 1941 թվականից սովորել է Հարվարդի համալսարանում (Քեմբրիջ)։ Ուսանողության ընթացքում, երկրորդ կուրսից սկսած մասնակցել է Մանհեթենյան նախագծում, որտեղ զբաղվում էր ռումբի կրիտիկական զանգվածի հաշվարկով։ Այն ժամանակ նա միայն 18 տարեկան էր։ Երկու տարի նախագծին մասնակցելուց հետո շարունակել է ուսումը, և ստացել է բակալավրի աստիճան 1946 թվականին և դոկտորական աստիճան 1949 թվականին։ 1976 թվականից աշխատում է Հարվարդում որպես պրոֆեսոր։ Տարբեր տարիներին աշխատել է ՑԵՌՆում, Լեյդենի համալսարանում և Փարիզի Քոլեջ դե Ֆրանսում։
Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվել է քվանտային օպտիկայի ասպարեզի հետազոտություններով։ Մշակել է ճառագայթման կոհերենտության մաթեմատիկական նկարագրությունը։ Ներմուծել է սեղմված լույս հասկացությունը։ Զբաղվել է նաև բարձր էներգիայով մասնիկների և հադրոնների բախումներով։
2005 թվականին ստացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ, մրցանակի մյուս կեսը շնորհվել է Ջոն Հոլին և Թեոդոր Հենշին։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մաքս Բորնի անվան մրցանակ (1985)
- Ալբերտ Մայքլսոնի մրցանակ (1985)
- Դենի Հեյնմանի մրցանակ մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառում (1996)
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (2005)
- Ուիլիս Լեմբի մրցանակ (2006)
- Գիտական հետազոտությունների գերագույն խորհրդի ոսկե մեդալ (2008)
- Հանդիսանում է ցախավելի պահապան Իգնոբելյան կոմիտեում։ Պարտավոր էր ավլել թղթե ինքնաթիռները մրցանակաբաշխությունից հետո։
Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականին, այլ նոբելյան մրցանակի դափնեկիրների հետ ստորագրել է բաց նամակ ուղղված Գրինփիս-ին, Միավորված ազգերի կազմակերպությանը և աշխարհի պետությունների կառավարություններին, որը կոչ էր անում դադարեցնել պայքարը Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների դեմ[19][20][21]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 3,0 3,1 3,2 Leidse Hoogleraren (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.ae-info.org/ae/User/Glauber_Roy_Jay
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 10,0 10,1 10,2 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Guggenheim Fellows database
- ↑ The Nobel Prize in Physics 2005 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Dannie Heineman Prize for Mathematical Physics — APS.
- ↑ https://www.uv.es/uvweb/transparencia-uv/es/personas/reconocimientos/doctores-honoris-causa/doctores-honoris-causa-siglo-xxi/fecha-investidura/acto-investidura-doctor-honoris-causa-del-excm-sr-dr-roy-glauber-1285924692509/Honoris.html?id=1285878653630
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 138.
- ↑ Roy J. Glauber (անգլ.)
- ↑ Roy Glauber (անգլ.)
- ↑ 107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs
- ↑ Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)
- ↑ Նամակը ստորագրող նոբելյան դափնեկիրների ցանկ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տեղեկություններ Հարվարդի համալսարանի կայքում Archived 2012-04-10 at the Wayback Machine.(անգլ.)
- Տեղեկություններ Նոբելյան կոմիտեյի կայքում(անգլ.)
- Ռ. Ջ. Գլաուբեր «Լույսի քվանտերի հարյուրամյակը»։ Նոբելյան դասախոսություն // «Ֆիզիկական գիտությունների հաջողություններ», հատոր 176, թողարկում 12, դեկտեմբեր 2006
|
- Սեպտեմբերի 1 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 26 մահեր
- 2018 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Հարվարդի համալսարանի պրոֆեսորներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով