Իգնոբելյան մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգնոբելյան մրցանակ
ՏեսակՀակամրցանակ
Երկիր ԱՄՆ
Հիմնադրվել է1991
ՊարգևադրողAnnals of Improbable Research?
Շնորհվում էարտասովոր և սրամիտ հետազոտությունների համար
Առաջին շնորհում1991
Կայքimprobable.com/ig/winners/(անգլ.)

Իգնոբելյան մրցանակներ (կամ Շնոբելյան, կամ Հականոբելյան մրցանակներ), շնորհվում են այն «նվաճումների համար, որոնք սկզբում ստիպում են ծիծաղել, իսկ այնուհետև՝ մտածել»[1]։ Թվով տասը Իգնոբելյան մրցանակները բաշխվում են ամեն տարի հոկտեմբերի սկզբին` այն ժամանակ, երբ հայտարարվում են իսկական Նոբելյան մրցանակակիրների անունները։ Այս մրցանակը հիմնվել է 1991 թվականին Մարկ Աբրահամսի և «Արտակարգ հետազոտությունների տարեգիրք» ամսագրի կողմից և շնորհվում է արտասովոր և սրամիտ հետազոտությունների համար, որպեսզի լայն հանրության ուշադրությունը գրավեն և հետաքրքրություն խթանեն դեպի գիտությունը, բժշկությունը և տեխնոլոգիաները։

Անվանման ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակի անվանումը եկել է անգլ.՝ Ig Nobel Prize անվանումից, որի բառախաղի միջոցով (ignoble - «ամոթալի») ստեղծվել է ծաղրական էֆեկտ։ Ռուսերեն տարբերակում անվանումը նույնպես թարգմանվում է բառախաղի միջոցով՝ Ծաղրային Նոբելյան մրցանակ (ռուս.՝ «Шуточная нобелевская премия»)։ Այն իր հերթին հղում է մեծ քթի (шнобель - большой нос), քանի որ հենց այդ մրցանակն է շնորհվում մրցանակակիրներին և կապված է գիտնականի ծաղրական կերպարի հետ։ Հայերեն ավելի լայն տարածում է ստացել Իգնոբելյան մրցանակ կամ Հականոբելյան տարբերակը։

Մրցանակաբաշխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի Նոբելյան մրցանակի դափնեկիրները՝ մեծ ակնոցներով, արհեստական քթերով և ֆեսերով գալիս են շնորհնելու մրցանակները։ Հարվարդի համալսարանի դահլիճներից մեկում, որտեղ անցկացվում է այս արարողությունը, թռչում են թղթե ինքնաթիռներ։ Մրցանակակիրների ուղերձի ժամանակը սահմանափակված է 60 վայրկյանով, այլապես նրանց կանգնեցնում է մի աղջիկ, որը բարակ ձայնով բացականչում է. «Խնդրում եմ, վերջ տվե՛ք, ձանձրանում եմ»[2]։ Մրցանակակիրներին շնորհում են, օրինակ, ֆոլգայից պատրաստված մեդալ կամ չխկչխկացնող ծնոտներ, ինչպես նաև մրցանակի վկայական, որը ստորագրված է երեք Նոբելյան մրցանակակիրների կողմից։

Մրցանակաբաշխությունը հեռարձակվում է ամերիկյան հեռուստալիքներով և ռադիոյով մի քանի լեզվով։ Այն կարելի է նաև դիտել ուղիղ եթերում մրցանակի պաշտոնական կայքում։ Մրցանակաբաշխությունից մի քանի օր անց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում մրցանակակիրները կարող են դասախոսություն կարդալ՝ բացատրելով իրենց հետազոտությունները և նրանց նշանակությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Իգ Նոբել մրցանակի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  2. Մրցանակի մասին theguardian.com կայքում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ․ Աբրահամս, Իգնոբելյան մրցանակներ, Մոսկվա, АСТ հրատարակչություն, 2006. ISBN 5-17-030356-4
  • Մ․ Աբրահամս, Իգնոբելյան մրցանակներ-2, Մոսկվա, АСТ հրատարակչություն, 2009. ISBN 978-5-17-052229-3