Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ անգլ.՝ Massachusetts Institute of Technology | |
---|---|
![]() | |
Տեսակ | համալսարան, տեխնիկական համալսարան և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն |
Կարգախոս | mens et manus |
Հիմնադրված է | ապրիլի 10, 1861 |
Հիմնադրիր | William Barton Rogers? |
Անդամակցություն | Թվային գրադարանի ֆեդերացիա[1], IIIF Consortium[2], Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[3], DDI Alliance?[4], LIGO գիտական համագործակցություն[5], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[6], Consortium of Social Science Associations?[7] և Shibboleth Consortium?[8] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Քեմբրիջ |
Հասցե | 77 Massachusetts Avenue, Cambridge, MA, 02139-4307[10] |
Կայք | web.mit.edu(անգլ.) |
Massachusetts Institute of Technology Վիքիպահեստում |
Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտ (անգլ.՝ Massachusetts Institute of Technology, MIT) համալսարան և հետազոտական կենտրոն։ Հիմնադրվել է 1861 թվականին[11]։ Գտնվում է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։ Մեկը ամենահեղինակավոր տեխնիկական կրթական հաստատություններից ԱՄՆ-ում և աշխարհում[12]։
ՄՏԻ-ն աշխարհի հեղինակավոր համալսարանների վարկանշային աղյուսակում զբաղեցնում է առաջատար դիրքեր։ Նորարար է հանդիսանում ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտներում[13]։
Համալսարանը հայտնի է նաև բազմաթիվ այլ ոլորտներում, այդ թվում, կառավարման, տնտեսագիտության, լեզվաբանության, քաղաքագիտության և փիլիսոփայության, ֆիզիկական գիտություններում և ճարտարագիտությունում, և վերջերս էլ կենսաբանությամբ, տնտեսագիտությամբ, լեզվաբանությամբ և մենեջմենթով։
Հիմնադրվել է 1861 թվականին ի պատասխան Միացյալ Նահանգների աճող արդյունաբերականացմանը, ինստիտուտը օգտագործում էր ճարտարագիտական համալսարանի մոդելը և շեշտը դրեց լաբորատոր ուսուցման վրա։ MIT-ի սկզբնական շեշտադրումը կիրառական տեխնոլոգիաների վրա բակալավրում և մագիստրատուրայում հանգեցրեց ամուր համագործակցության արդյունաբերության հետ։ 1930 թվականին Կարլ Կոմպտոնի և Վանեվար Բուշի կողմից ծրագրային փոփոխությունները շեշտը դրեցին հիմնարար գիտությունների վրա։ 1934 թվականին MIT-ն ընդգրկվեց Ամերիկյան համալսարանների ասոցիացիայի մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի և Սառը պատերազմի ժամանակ հետազոտողները աշխատում էին համակարգիչներով, ռադարներով և իներցիալ ուղղորդությամբ։ Հետպատերազմյան պաշտպանության հետազոտությունները ներդրեցին դասախոսական կազմի և Ջեյմս Կիլեանի ներքո գտնվող համալսարանային համալիրի արագ ընդլայմանը։ Ներկայիս 168 ակր (68 հա) զբաղեցնող համալիրը բացվել է 1916 թվականին և ձգվում է 1 մղոն (1.6 կմ) Չարլզ գետի հյուսիսային ափի երկայնքով։
Այսօր համալսարանը ներառում է տարբեր ամբիոններ ուժեղ շեշտ դնելով գիտական, ճարտարագիտական և տեխնոլոգիական կրթության և հետազոտության վրա։ Ինստիտուտն ունի հինգ դպրոց և մի քոլեջ, ընդհանուր առմամբ 32 գիտական բաժանմունք։ 82 Նոբելյան մրցանակակիրներ, 52 գիտական ոլորտում ազգային մեդալակիրներ, 45 Ռոդեսի կրթաթոշակառուներ և 38 ՄաքԱրթուրի անդամներ կապված էին համալսարանի հետ։ Այն ամենաընտրողական համալսարաններից մեկն է և 2016 թվականի դասի համար ունեցել է 18,109 բակալավրի դիմորդ, որոնցից միայն 1,620-ն են ընդունվել, ընդունելու տոկոսը 8.95% է։
MIT-ը նաև ունի շատ ուժեղ ձեռնարկատիրական մշակույթ։ MIT-ի շրջանավարտների կողմից հիմնված ընկերությունների ագրեգացված եկամուտները կարող են գնահատվել, որպես աշխարհում 11-րդ խոշորագույն տնտեսություն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
- ↑ http://iiif.io/community/consortium/#the-iiif-consortium
- ↑ https://sparcopen.org/who-we-are/members/
- ↑ http://www.ddialliance.org/ddi-membership
- ↑ https://space.mit.edu/LIGO/
- ↑ https://web.archive.org/web/20200122180935/https://www.cni.org/about-cni/membership/members
- ↑ https://www.cossa.org/members/
- ↑ https://www.shibboleth.net/about-us/members/
- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ http://nces.ed.gov/collegenavigator/?q=&id=166683
- ↑ "UMass Opens Springfield Center Campus Office". WAMC/Northeast Public Radio. Retrieved April 3, 2014.
- ↑ "University of Massachusetts reports record number of students -- nearly 71,000 -- across 5 campus system". MassLive.com. Retrieved March 18, 2013.
- ↑ "UMass' Springfield center holds opening ceremony". boston.com. Retrieved April 3, 2014.
|