Ջորջ Սմութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջորջ Սմութ
George smoot 06N7133a.jpg
Ծնվել էփետրվարի 20, 1945(1945-02-20)[1][2][3][4] (75 տարեկան)
Yukon, Ֆլորիդա
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ, տիեզերաբան, աստղաֆիզիկոս, ֆիզիկոս և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Գործունեության ոլորտաստղաֆիզիկա
ԱնդամակցությունԱմերիկյան ֆիզիկական ընկերություն[5] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[6]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[7]
Գիտական ղեկավարDavid H. Frisch?
Պարգևներֆիզիկայի Նոբելյան մրցանակ[8][9] ՆԱՍԱ-յի մեդալ՝ բացառիկ գիտական ձեռքբերումների համար Էստրեդի մեդալ Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ Ալբերտ Այնշտայնի մեդալ և Ernest Orlando Lawrence Award?
George Smoot Վիքիպահեստում

Ջորջ Ֆիցջերալդ Սմութ երրորդ (անգլ.՝ George Fitzgerald Smoot III, փետրվարի 20, 1945(1945-02-20)[1][2][3][4], Yukon, Ֆլորիդա), ամերիկացի աստղաֆիզիկոս, աշխատում է Բերկլիի համալսարանում, որպես ֆիզիկայի պրեֆեսոր։ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր: Մրցանակը ստացել է 2006 թվականին, համատեղ Ջոն Քրոմվել Մադերի հետ, «տիեզերական ֆոնային ճառագայթման էներգետիկ սպեկտրի անիզոտրոպության և սև մարմնային կառուցվածքի հայտնաբերման համար»: Սմութի մնացորդային ճառագայթմանը նվիրված աշխատությունները հաստատեցին մեծ պայթյունի տեսությունը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմութը ծնվել է Ֆլորիդայի Յուկոն քաղաքում: Մինչ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ ընդունվելը ուսումնասիրում էր մաթեմատիկա: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում 1966 թվականին ստացել է բակալավրի կոչում մաթեմատիկայի և ֆիզիկայի բնագավառներում, իսկ 1970 թվականին փիլիսոփայության դոկտորի կոչում տարրական մասնիկների ֆիզիկայի ասպարեզում:

Վաղ հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնուհետև սկսել է զբաղվել տիեզերագիտությամբ, և սկսել է աշխատել Բերկլիի Լոուրենսի անվան ազգային լաբորատորիայում, որտեղ համագործակցում էր Լուիս Ալվարեսի հետ HAPPE գիտափորձում: Գիտափորձի շրջանակներում, օգտագործելով ստրատոսֆերային օդերևութաբանական զոնդ, փորձ էր արվում հայտնաբերել հականյութ Երկրի մթնոլորտի վերին շերտերում: Հականյութի գոյությունը այնտեղ ենթադրում էր այժմ արդեն հերքված Հաստատուն տիեզերքի տեսությունը:

Այնուհետև Սմութը սկսեց զբաղվել մնացորդային ճառագայթման հետազոտություններով, որը հայտնագործել էին Առնո Փենզիասը և Ռոբերտ Վիլսոնը 1964 թվականին: Այն ժամանակ տիեզերքի կառուցվածքի խնդիրը դեռ լուծված չէր: Որոշ մոդելներ կանխատեսում էին, որ տիեզերքը պետք է պտտվի, որը պետք է դիտարկվի մնացորդային ճառագայթման ջերմաստիճանի տատանումների տեսքով կախված դիտարկումների ուղղությունից: Ալվարեսի և Ռիչարդ Մյուլերի հետ Սմութը նախագծեց դիֆերենցիալ ռադիոմետր, որը կարող էր չափել մնացորդային ճառագայթման ջերմաստիճանի տարբերությունը երկու տարբեր ուղղություններով, որոնք իրարաից տարբերվում էին 60 աստիճանով: Այս սարքը տեղադրվեց Լոկհիդ U-2 ինքնաթիռի վրա, և ցույց տվեց, որ տիեզերքի պտույտի ամբողջական արագությունը հավասար է զրոի (սարքի չափումների ճշտության սահմաններում): Սարքը նաև ցույց տվեց մնացորդային ճառագայթման փոփոխություններ դիպոլի տեսքով, ինչը բացատրվեց որպես Դոպլերի էֆեկտի հետևանք, կապված Երկրի շարժման հետ ուսումնասիրող մակերևույթի նկատմամբ:

COBE[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ականներին Սմութը զբաղվում էր մնացորդային ճառագայթման դիտարկումների անիզոտրոպությունների հետազոտություններով: Դիտարկումների ճշտությունը բարելավելու նպատակով նա դիմեց ՆԱՍԱ-ին իր նախագծած սարքի նախատիպի վրա կառուցված մեկ այլ սարք արհեստական արբանյակի վրա տեղադրելու առաջարկով: Նրա առաջարկությունը ընդունվեց, և սարքը տեղադրվոց COBE արբանյակի վրա: Արբանյակը արձակվեց տիեզերք 1989 թվականի նոյեմբերի 18-ին: Երկու տարվա ընթացքում կատարված հետազոտություններից հետո 1992 թվականի ապրիլի 23-ին հետազոտող թիմը հայտարարեց, որ արբանյակի վրա գտնվող սարքը հայտնաբերել է մնացորդային ճառագայթման աննշան փոփոխություններ, որը ինքնին ճեղքում էր վաղ տիեզերքի հետազոտություններում[10]: Այս հետազոտությունները հանդիսանում էին «տիեզերքի ծնունդի ապացույց», որի մասին Սմութը ասաց, «եթե դուք հավատում եք Աստծոն, ապա դա նման է նրան նայելուն»[11][12]: Նախագծի հաջողությունը պայմանավորված էր ավելին քան 1000 հետազոտողների, ճարտարագետների և այլ աշխատակիցների աշխատանքով, որը ղեկավարում և կազմակերպում էր Ջոն Մադերը[13]:

Այլ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

COBE նախագծից հետո Սմութը մասնակցեց մեկ այլ գիտափորձի, որում օգտագործվում էր ստրատոսֆերային զոնդ, MAXIMA գիտափորձում օգտագործվում էր բարելավված անկյունային ճշտությամբ սարքը, որը նույնպես չափում էր մնացորդային ճառագայթման ջերմաստիճանային տատանումները:

Սմութը շարունակում է մնացորդային ճառագայթման հետազոտությունները, և մասնակցել է Պլանկ արբանյակի վրա տեղադրվող սարքավորումների նախագծման աշխատանքներին: Նա նաև մասնակցել է նախատեսվող Supernova/Acceleration Probe արբանյակի նախագծման աշխատանքներին, այս նախագիծը նպատակ է դնում հետազոտել մութ էներգիայի առանձնահատկությունները[14]:

Սմութը նաև մասնակցել է Սպիտցեր տիեզերական աստղադիտակից ստացված տվյալների մշակմանը, կապված ինֆրակարմիր մնացորդային ճառագայթման հետազոտությունների հետ[15]:

Սմութը նաև ղեկավարել է 2016 թվականի ապրիլին արձակված Միխայլո Լոմոնոսով տիեզերական սարքի նախագծող թիմը:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին, այլ նոբելյան մրցանակի դափնեկիրների հետ ստորագրել է բաց նամակ ուղղված Գրինփիս-ին, Միավորված ազգերի կազմակերպությանը և աշխարհի պետությունների կառավարություններին, որը կոչ էր անում դադարեցնել պայքարը Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների դեմ[17][18][19]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Munzinger-Archiv — 1913.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան
  4. 4,0 4,1 Catalogue of the Library of the Pontifical University of the Holy Cross Online Catalog
  5. Notable Names Database — 2002.
  6. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #136843441 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  7. Identifiants et RéférentielsABES, 2011.
  8. http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/2006/
  9. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  10. Smoot G.F. (September 1992)։ «Structure in the COBE differential microwave radiometer first-year maps»։ Astrophysical Journal 396 (1): L1–L5։ Bibcode:1992ApJ...396L...1S։ doi:10.1086/186504 
  11. Associated Press (ապրիլի 24, 1992)։ «U.S. Scientists Find a 'Holy Grail': Ripples at Edge of the Universe»։ International Herald Tribune։ էջ 1 
  12. Thomas H. Maugh, II (ապրիլի 24, 1992)։ «Relics of Big Bang, Seen for First Time»։ Los Angeles Times։ էջեր A1, A30 
  13. «Pictures of a Newborn Universe» (Press release)։ Royal Swedish Academy of Sciences։ հոկտեմբերի 3, 2006։ Վերցված է 2007-09-05 
  14. «Supernova/Acceleration Probe (SNAP)»։ Lawrence Berkeley National Laboratory։ Վերցված է 2007-09-05 
  15. «Spitzer Cosmic Far-IR Background Project»։ Lawrence Berkeley National Laboratory։ Վերցված է 2007-09-05 
  16. Սմութի առաջին դասախոսությունը ՄՊՀ-ում (ռուս.)
  17. 107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs
  18. Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)
  19. Նամակը ստորագրող նոբելյան դափնեկիրների ցանկ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]