Սթիվեն Չու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սթիվեն Չու
Steven Chu
Steven Chu official DOE portrait.jpg
Ծնվել էփետրվարի 28, 1948(1948-02-28)[1][2][3] (71 տարեկան)
Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս, քաղաքական գործիչ և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Ստենֆորդի համալսարան
Գործունեության ոլորտԱտոմային ֆիզիկա
Պաշտոն(ներ)United States Secretary of Energy?
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Չինաստանի գիտությունների ակադեմիա, Academia Sinica?, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[4], Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[4] և Պապական գիտությունների ակադեմիա[5]
Ալմա մատերՌոչեստերի համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Տիրապետում է լեզուներինանգլերեն
ՊարգևներԳուգենհայմի կրթաթոշակ ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[6][7] Ֆեյսալ արքայի միջազգային մրցանակ գիտության ասպարեզում Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի կրթաթոշակ Wolfgang Paul Lecture? Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ[8] Ռիխտմայերի հիշատակի մրցանակ Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ Herbert P. Broida Award?[9] Arthur L. Schawlow Prize in Laser Science?[10] Հումբոլդտի մրցանակ[11] Օպտիկայի ակադեմիայի անդամ[12] Ամերիկյան գիտության զարգացմանն օժանդակող միության անդամ Պեկինի համալսարանի պատվավոր դոկտոր[13] Հոնկոնգի չինական համալսարանի պատվավոր դոկտոր Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր[14] Williams F. Meggers Award?[15] honorary doctor of the Yale University?[16] և Honorary Fellow of the Institute of Physics?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
ՀայրJu-Chin Chu?
Կայքenergy.gov
Steven Chu Վիքիպահեստում

Սթիվեն Չու (անգլ.՝ Steven Chu, փետրվարի 28, 1948(1948-02-28)[1][2][3], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանում։ 1997 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է համատեղ Ուիլիամ Ֆիլիպսի և Կլոդ Կոեն-Թուննիջիի հետ «լազերի լույսով ատոմների սառեցման և որսման մեթոդների մշակման համար»[17]: Профессор Стэнфорда[18]: Այս մեթոդը կիրառվում է ճշգրիտ ատոմային ժամացույցների նախագծման, ինչպես նաև տեղաբաշխման և տիեզերական նավավարության մեջ:

2009 թվականի հունվարի 21-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշանակեց Սթիվեն Չու-ին ԱՄՆ Էներգետիկայի նախարարի պաշտոնում, այս պաշտոնը Չուն զբաղեցրել է մինչև 2013 թվականի ապրիլի 22-ը:

Չուն ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի, ԱՄՆ արվեստի և գիտությունների ակադեմիայի, Ամերիկյան փիլիսոփայական միության անդամ է, ինչպես նաև հանդիսանում է Չինաստանի, Կորեայի, Բելառուսիայի գիտությունների ակադեմիաների և Լոնդոնյան թագավորական միության արտասահմանյան անդամ[19]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է գիտնականների ընտանիքում: Հայրը իր գիտական կոչումը ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, եղել է Սենտ-Լուիսի Վաշինգտոնյան համալսարանի և Բրուքլինի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիայի տեխնոլոգիաների դասախոս, մայրը եղել է տնտեսագետ: Ավագ եղբայրը՝ Գիլբերտ Չուն Սթենֆորդի համալսարանում պրոֆեսոր է և հետազոտող բիոքիմիայի և բժշկության ասպարեզում:

Սթիվեն Չուն ավարտել է Ռոչեստերի համալսարանը 1970 թվականին, և ստացել մաթեմատիկայի և ֆիզիկայի բակալավրի աստիճան: 1976 թվականին ստցել է փիլիսոփայության դոկտորի աստիճան ֆիզիկայի բնագավառում Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանում: Որոշ ժամանակ աշխատել է Բելլի լաբորատորիաներում: 1987 թվականին դարձել է Սթենֆորդի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր, ղեկավարել է համալսարանի ֆիզիկայի ամբիոնը 1990-1993 և 1999-2001 թվականներին: 2004 թվականի օգոստոսին նշանակվել է Լորենս Բերքլիի ազգային լաբորատորիայի տնօրեն:

2009 թվականին նշանակվել է ԱՄՆ էներգետիկայի նախարարի պաշտոնում նախագահ Բարաք Օբամայի վարչակարգում: Դարձել է երկրորդ ծագումնաբանությամբ չինացին, որը զբաղեցրել է ԱՄՆ նախարարի պաշտոն (Էլեյն Լան Չաոից հետո): Չուն չցանկացավ մնալ նախագահի երկրորդ ժամանակաշրջանի ընթացքում զբաղեցրած պաշտոնին, և հրաժարական տվեց 2013 թվականի ապրիլի 22-ին:

Սթիվեն Չուն և Բարաք Օբաման 2009 թվականի փետրվարի 9

2019 թվականի համար ընտրվել է Ամերիկյան գիտության աջակցության միության նախագահ[18].

2016 թվականին, այլ նոբելյան մրցանակի դափնեկիրների հետ ստորագրել է բաց նամակ ուղղված Գրինփիս-ին, Միավորված ազգերի կազմակերպությանը և աշխարհի պետությունների կառավարություններին, որը կոչ էր անում դադարեցնել պայքարը Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների դեմ[20][21][22]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուս մրցանակների հետ միասին ստացել է՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Munzinger-Archiv — 1913.
  4. 4,0 4,1 Notable Names Database — 2002.
  5. https://www.vaticannews.va/en/pope/news/2018-10/pope-francis-appointment-academy-sciences-steven-chu-nobel.html
  6. http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1997/
  7. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  8. https://royalsociety.org/people/steven-chu-11224/
  9. https://www.aps.org/programs/honors/prizes/broida.cfm
  10. https://www.aps.org/programs/honors/prizes/schawlow.cfm
  11. https://www.humboldt-foundation.de/web/1047202.html
  12. https://www.osa.org/en-us/history/biographies/steven-chu/
  13. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html中华人民共和国教育部.
  14. https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
  15. https://www.osa.org/en-us/awards_and_grants/awards/award_description/meggersaward/
  16. https://www.huffpost.com/entry/yale-graduation_n_587773
  17. Նոբելյան կոմիտեյի կայքում 1997 թվականի ֆիզիկայի բնագավառում մրցանակի մասին տեղեկություն (անգլ.)
  18. 18,0 18,1 Nobelist Steven Chu is AAAS’s new president-elect | News | Chemistry World>
  19. В НАН Беларуси состоялись выборы иностранных членов Национальной академии наук Беларуси
  20. 107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs
  21. Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)
  22. Նամակը ստորագրող նոբելյան դափնեկիրների ցանկ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]