Ժերար Մուրու
Ժերար Մուրու ֆր.՝ Gérard Mourou | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 22, 1944[1] (78 տարեկան) |
Ծննդավայր | Ալբերվիլ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Պիեր և Մարի Կյուրիի համալսարան (1970)[2], Պիեր և Մարի Կյուրիի համալսարան (1973) և Գրենոբլի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի դասախոս և հետազոտող |
Աշխատավայր | Միչիգանի համալսարան, Պոլիտեխնիկական դպրոց, ENSTA Paris? և Ռոչեստերի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկյան ֆիզիկական ընկերություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Ճարտարագիտական ազգային ակադեմիա և Ավստրիայի գիտությունների ակադեմիա |
![]() |
Ժերար Մուրու (ֆր.՝ Gérard Mourou, հունիսի 22, 1944[1], Ալբերվիլ), ամերիկացի և ֆրանսիացի ֆիզիկոս։ 2008 թվականից Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ։ 1985 թվականին Դոննա Սթրիքլենդի հետ միասին նա առաջարկել է գերլարիչ լազերային իմպուլսներ ստանալու նոր մեթոդ` ակտիվացած իմպուլսների ուժգնացումով[7]։ 2018 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր[8]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժերար Մուրուն ծնվել է 1944 թվականին Ալբեվիր քաղաքում։ 1967 թվականին ավարտել է Գրենոբլի համալսարանը՝ ֆիզիկայի ֆակուլտետը։ Այնուհետև աշխատել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցում։ 1970 թվականին ընդունվել է Փարիզի համալսարանի ասպիրանտուրան։ Միևնույն ժամանակ, աշխատել է Կանադայում ՝ Լավայի համալսարանում։ 1973 թվականին Պիեռ և Մարի Կյուրիների համալսարանից ստանալով ֆիզիկայի դոկտորի կոչում, ստեղծել է գերարագ գիտությունների հետազոտական խումբ՝ ENSTA օպտիկական կիրառական ծրագրերի լաբորատորիայում[9]։ Այնուհետև մեկ տարի աշխատել է Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանում։
1977 թվականին Ժերար Մուրուն մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ռոչեստերի համալսարան՝ ստանալով Օպտիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատողի աշխատանքը։ Այդ ժամանակ նա և իր ուսանողուհի Դոննա Սթրիքլենդը, համալսարանի Լազերային էներգիայի լաբորատորիայում, ստեղծել են իրենց Նոբելյան աշխատանքը՝ «բարձր ինտենսիվության գերլարման օպտիկական իմպուլսների առաջացման մեթոդ»[10][11]։ 1988 թվականին Մոուրուն ստացել է Միչիգանի համալսարանի պրոֆեսորի կոչում, որտեղ հիմնել է և երկար ժամանակ ղեկավարել գերարագ օպտիկայի կենտրոնը[12]։ 2000-ական թվականներին Ֆրանսիական կինոընկերությունը Մոուրուին նկարահանել է Extreme Light Infrastructure (ELI) գովազդային հոլովակում[13][14]։ 2004 թվականին Ջերարդ Մոուրուն վերադարձել է Ֆրանսիա և դարձել Առաջադեմ տեխնոլոգիաների ազգային դպրոցի Կիրառական օպտիկայի լաբորատորիայի տնօրեն։
2010 թվականին Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջատար գիտնականների ղեկավարությամբ իրականացվող գիտական հետազոտությունների պետական աջակցության համար, դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Ջերարդ Մոուրուն հրավիրվել է աշխատելու Նիժնի Նովգորոդի պետական համալսարանում[15]։
Գիտական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժերար Մուրուի գիտական գործունեության հիմնական ոլորտներն են լազերային ֆիզիկան և ոչ գծային օպտիկան, հիմնական աշխատանքը կապված է գերլարման իմպուլսներ առաջացնող լազերային համակարգերի զարգացման հետ։ 1985 թվականին նա մշակել է գերլարիչ լազերային իմպուլսների արտադրության նոր տեխնիկա՝ (CPA - Chirped Pulse Amplification): Այս պահին այս տեխնիկան հիմնականն է վայրկյանական իմպուլսների ստացման համար։ Այս տեխնիկայի օգտագործումը հնարավորություն է տվել նաև զգալիորեն մեծացնել առաջացած լազերային իմպուլսների ինտենսիվությունը։ 1994 թվականին Ժերար Մուրուն փորձարարորեն նկատել էր օդի իոնացման արդյունքում մթնոլորտում լազերային ճառագայթման ինքնուղղորդման ազդեցությունը` հիմք ընդունելով փնջի դիֆրակցիոն շեղման փոխադարձ փոխհատուցումը և դրա ինքնակենտրոնացման ազդեցությունը։ Նա նաև լազերային համակարգ ստեղծելու համաեվրոպական Extreme Light Infrastructure նախագծի համակարգողն է[16]։
2002 թվականից ԱՄՆ ճարտարագիտական ազգային ակադեմիայի, Ամերիկայի օպտիկական հասարակության, Ամերիկյան ֆիզիկական ընկերության, Էլեկտրական և էլեկտրոնիկայի ճարտարագիտական ինստիտուտի անդամ[17]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1995 թվականին Միչիգանի համալսարանի Էլեկտրատեխնիկայի, համակարգչային գիտության և կիրառական ֆիզիկայի պատվավոր պրոֆեսորի կոչում[18]
- Սթիվ Էտվուդ մրցանակ
- 1995 թվականին Ամերիկյան օպտիկական հասարակության Վուդի մրցանակ
- 1997 թվականին Էլեկտրական և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի Սառնոֆի մրցանակ[19]
- 2004 թվականին IEEE Քվանտային էլեկտրոնիկայի մրցանակ[20]
- 2005 թվականին Ուիլիս Է. Լամբի մրցանակ՝ լազերային գիտության և քվանտային օպտիկայի համար[21]
- 2009 թվականին Ամերիկյան օպտիկական հասարակության Չարլզ Հարդ Թաունսի մրցանակ[22]
- 2016 թվականին Ֆրեդերիկ Այվսի մեդալ[23]
- 2016 թվականին Բերֆոլդ Լեյբինգերի մրցանակ
- 2018 թվականին Ամերիկյան ֆիզիկական ընկերության կողմից Արթուր Շավլովի մրցանակ լազերային գիտության ոլորտում[24]
- 2018 թվականին Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ՝ Արթուր Էշկինի, Դոննա Սթրիքլենդի հետ միասին[25]
- 2020 թվականին Վիլնյուսի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[26]
- 2020 թվականի փետրվարի 25-ին Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում[27]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Agence bibliographique de l'enseignement supérieur (France) Système universitaire de documentation (ֆր.) — Montpellier: ABES, 2001.
- ↑ Décret du 13 juillet 2012 portant promotion et nomination (ֆր.) // Légifrance
- ↑ Gérard Mourou — University of Michigan.
- ↑ The Nobel Prize in Physics 2018 — Nobel Foundation.
- ↑ Arthur L. Schawlow Prize in Laser Science — APS.
- ↑ «Physics Nobel prize won by Arthur Ashkin, Gérard Mourou and Donna Strickland»։ The Guardian։ հոկտեմբերի 2, 2018։ Վերցված է հոկտեմբերի 4, 2018
- ↑ «The Nobel Prize on Twitter»։ Twitter (ռուսերեն)։ Վերցված է 2018-10-02
- ↑ [1] Archived 2005-02-22 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ Murphy Jessica (հոկտեմբերի 2, 2018)։ «Donna Strickland: The 'laser jock' Nobel prize winner»։ BBC News։ Վերցված է հոկտեմբերի 2, 2018
- ↑ Valich Lindsey (հոկտեմբերի 2, 2018)։ «Rochester breakthrough in laser science earns Nobel Prize»։ Newscenter (University of Rochester)։ Վերցված է հոկտեմբերի 4, 2018
- ↑ Center for Ultra Fast Optical Science (CUOS)
- ↑ Quand le Nobel Gérard Mourou se mettait en scène dans un clip musical potache
- ↑ «Have you seen ELI3»։ Վերցված է 2 October 2018
- ↑ [2]
- ↑ Extreme Light Infrastructure. Management Archived 2013-10-31 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ National Academy of Engeneering. Dr. Gerard A. Mourou Archived 2010-05-28 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ «R. W. Wood Prize»։ The Optical Society
- ↑ «SPIE Harold E. Edgerton Award in High-Speed Optics»։ spie.org։ International Society for Optics and Photonics։ Վերցված է 2 October 2018
- ↑ «Quantum Electronics Award Winners»։ IEEE Photonics Society։ Վերցված է 2 October 2018։ «For pioneering contributions to ultrafast optics including optical sampling and intense fs pulses»
- ↑ «Gérard Mourou – the 2005 Willis E. Lamb Award for Laser Science and Quantum Optics»։ www.lambaward.org։ Վերցված է 2 October 2018
- ↑ «Gérard Mourou»։ The Optical Society։ Վերցված է 2018-10-12
- ↑ «Gérard Mourou receives the Frederic Ives Medal of the Optical Society of America»։ École Polytechnique։ March 30, 2016։ Վերցված է December 4, 2018
- ↑ «Arthur L. Schawlow Prize in Laser Science»։ APS Physics | APS Home։ Վերցված է 9 October 2018
- ↑ «Arthur Ashkin, Gérard Mourou and Donna Strickland win the Nobel Prize for Physics»։ Physics World։ 2 October 2018։ Վերցված է 2 October 2018
- ↑ «Nobel laureate Gérard Mourou is awarded the VU honorary doctorate (in Lithuanian)»։ Vilnius university։ February 3, 2020։ Վերցված է February 5, 2020
- ↑ Професор Жерар Муру беше удостоен със званието „Доктор хонорис кауза“ на БАН.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ժերար Մուրու կատեգորիայում։ |
|
- Հունիսի 22 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի ֆիզիկոսներ
- Ֆրանսիացի նոբելյան մրցանակակիրներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ