Գուստավ Հերց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Գուստավ Հերց
GustavHertz
Gustav Hertz.jpg
Ծնվել է հուլիսի 22, 1887({{padleft:1887|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:22|2|0}})[1]
Համբուրգ[2]
Մահացել է հոկտեմբերի 30, 1975({{padleft:1975|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:30|2|0}})[1] (88 տարեկանում)
Արևելյան Բեռլին[3]
Գերեզման Օլսդորֆի գերեզմանատուն[4]
Քաղաքացիություն Flag of East Germany.svg ԳԴՀ
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություն ֆիզիկոս և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ) Բեռլինի տեխնիկական համալսարան և Հալլե-Վիտենբերգի համալսարան
Անդամակցություն Բեռլինի գիտությունների ակադեմիա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատեր Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան
Տիրապետում է լեզուներին գերմաներեն
Գիտական ղեկավար Մաքս Պլանկ և Հենրիխ Ռուբենս
Պարգևներ Ստալինյան մրցանակ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» ոսկե շքանշան, նշանավոր ժողովրդական գիտնական, ԳԴՀ ազգային մրցանակ, ֆիզիկայի Նոբելյան մրցանակ, Մաքս Պլանկի անվան մեդալ և Հելմհոլցի մեդալ
Երեխա(ներ) Կարլ Հելմութ Հերց
Gustav Hertz Վիքիպահեստում

Գուստավ Լյուդվիգ Հերց (անգլ.՝ Gustav Ludwig Hertz, 1887, հուլիսի 22, Համբուրգ - 1975, հոկտեմբերի 30, Բեռլին), գերմանացի ֆիզիկոս, Բեռլինի ԳԱ անդամ, Նոբելյան մրցանակակիր (1925

Գերմանացի ֆիզիկոս, մեծանուն ֆիզիկոս Հենրիխ Հերցի թոռն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1913-1920 թվականներին աշխատել է Բեռլինի համալսարանում, 1920-1925 թվականներին՝ Էյդհովենի Ֆիլիպսի գործարանի լաբորատորիայում, 1925-1927 թվականներին՝ Հալեյի համալսարանի, 1928-1935 թվականներին՝ Բեռլինի բարձրագույն տեխնիկական դպրոցի պրոֆեսոր։ 1935-1945 թվականին ղեկավարել է Բեռլինի Սիմենսի անվան գիտահետազոտական լաբորատորիան։ 1945-1954 թվականներին աշխատել է ԽՍՀՄ-ում։ 1954-1962 թվականներին Լայպցիգի ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր և տնօրեն։

Հիմնական աշխատանքները նվիրված են սպեկտրադիտմանը։ 1912-1914 թվականներին Ջ. Ֆրանկի հետ կատարած հիմնարար փորձերի համար 1925 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։ 1913 թվականին Ֆրանկ Հերցի հետ հետազոտել է գազի ատոմների մոլեկուլների հետ էլեկտրոնների բախման երևույթը և փորձով ապացուցել ատոմի էներգիայի ընդհատ մակարդակի գոյությունը։ Ուսումնասիրել է ռենտգենյան ճառագայթների կլանման սպեկտրները, մշակել իզոտոպների բաժանման դիֆուզիոն մեթոդը։ Կատարել է մի շարք աշխատանքներ դիֆրակցիայի, էլեկտրոնային ճառագայթման, գազերի մեջ պարպումների, պլազմայի գերձայնի և կիսահաղորդիչների բնագավառում։ Եղել է աշխարհի բազմաթիվ ակադեմիաների ու գիտական ընկերությունների անդամ, այդ թվում նաև ԽՍՀՄ ԳԱ (1958) արտասահմանյան անդամ[5]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նոբելյան մրցանակ (1925, Ֆրանկի հետ)
  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1951)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #118703927 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. Record #118703927 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 10-ին 2014:
  3. Record #118703927 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 30-ին 2014:
  4. http://www.friedhof-hamburg.de/ohlsdorf/prominente/h/
  5. Gustav Hertz - Biographical

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, 1901-2000, Գիրք Ա, Երևան-2007։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 383 CC-BY-SA-icon-80x15.png