Արթուր Լեոնարդ Շավլով
Արթուր Լեոնարդ Շավլով անգլ.՝ Arthur Leonard Schawlow | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 5, 1921[1][2][3][…] Մաունթ Վերնոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 28, 1999[1][2][3][…] (77 տարեկան) Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի դասախոս և գյուտարար |
Հաստատություն(ներ) | Կոլումբիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկոս |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[4] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Տորոնտոյի համալսարան և Vaughan Road Academy? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
Պարգևներ | |
![]() |
Արթուր Լեոնարդ Շավլով (անգլ.՝ Arthur Leonard Schawlow, 1921, մայիսի 5 - 1999, ապրիլի 28), ամերիկացի ֆիզիկոս, Ազգային ակադեմիայի անդամ (1970), Նոբելյան մրցանակի դափնեկիր (1981)։
Ծնվել է Մաունտ-Վերնոյում։ Ավարտել է Տորոնտոյի համալսարանը (1942)։ 1945-1951 թվականներին աշխատել է Կոլումբիայի համալսարանում, 1951-1961 թվականներին՝ «Բելլ Տելեֆոն լաբարատորիայում»։ 1961 թվականից Ստանֆորդի համալսարանի պրոֆեսոր էր։
Աշխատանքները վերաբերում են միկրոալիքային և օպտիկական սպեկտրադիտմանը, քվանտային էլեկտրոնիկային, լազերային սպեկտրադիտմանը։ 1958 թվականին Չարլզ Թաունսի հետ, առաջարկել է լազերի աշխատանքի սկզբունքը և Ալեքսանդր Պրոխորովից անկախ՝ լազերներում Ֆաբրի-Պերոյի ինտերֆերաչափի օգտագործումը։ 1959 թվականին առաջարկել է արհեստական սուտակի բյուրեղի օգտագործման գաղափարը՝ որպես լազերի աշխատանքային նյութի։
Լազերային բյուրեղների գծով աշխատանքներով հիմք է դրել լազերային սպեկտրադիտմանը։ 1970 թվականից Շավլովի աշխատանքների հիմնական ուղղությունը եղել է ոչ գծային լազերային սպեկտրադիտումը։ 1974 թվականին, Նիկոլաս Բլոմբերգենից անկախ, փորձով դիտել է նեղ երկֆոտոնային ռեզոնանսները, որը հանգեցրեց երկֆոտոնային անդոպլերային սպեկտրադիտմանը։ 1975 թվականին քննարկել է մասնիկների ռադիացիոն սառեցման հնարավորությունը մինչև գերցածր ջերմաստիճանների։ Լազերային սպեկտրադիտման բնագավառում ունեցած վաստակի համար 1981 թվականին Շավլովն արժանացել է Նոբելյան մրցանակի։ Եղել է Ամերիկյան ֆիզիկական ընկերության նախագահ (1981)։ Արժանացել է Թ. Յունգի մեդալի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ The Nobel Prize in Physics 1981 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://www.invent.org/inductees/arthur-leonard-schawlow
- ↑ https://corporate-awards.ieee.org/wp-content/uploads/liebmann_rl.pdf
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 214-215։
|
- Մայիսի 5 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Ապրիլի 28 մահեր
- 1999 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Տորոնտոյի համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Փորձարարական ֆիզիկոսներ
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- Ամերիկացի գյուտարարներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ