Իսիդոր Այզեկ Ռաբի
Իգիդոր Այզեկ Ռաբի (անգլ.՝ Isidor Isaac Rabi, հուլիսի 29, 1898[1][2][3][…], Ռիմանուվ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա - հունվարի 11, 1988[4][1][2][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ֆիզիկոս։
Սովորել է Կոռնելի և Կոլումբիայի համալսարաններում։ 1924-1927 թվականներին դասավանդել է Նյու Յորքի քոլեջում։ 1927-1929 թվականներին մասնագիտացել է Մյունխենի, Կոպենհագենի, Համբուրգի, Լայպցիգի և Ցյուրիխի համալսարաններում։ 1929 թվականից աշխատում է Կոլումբիայի համալսարանում (1937 թվականից՝ պրոֆեսոր)։ 1940-1945 թվականներին եղել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ճառագայթային լաբորատորիայի տնօրենի տեղակալ և զբաղվել ռազմապաշտպանական բնույթի հետազոտություններով։ Աշխատանքների մի մասը վերաբերում է ատոմային սպեկտրոսկոպիային և ատոմի էներգետիկ մակարդակների գերնուրբ կառուցվածքի հետազոտման համար մոլեկուլային փնջերի մեթոդի օգտագործմանը։ 1933-1939 թվականներինին մշակել է ռադիոհաճախային ռեզոնանսի օգնությամբ ատոմային միջուկների մագնիսական մոմենտների չափման մեթոդ և կատարել պրոտոնի ու դեյտրոնի մագնիսական մոմենտների ճշգրիտ չափումներ։ 1944 թվականին արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 http://www.britannica.com/EBchecked/topic/487952/Isidor-Isaac-Rabi
- 1 2 Isidor Isaac "I. I." Rabi — AIP.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://www.japan-acad.go.jp/en/members/bukko/bukko_kyakuin.html
- 1 2 3 4 5 6 7 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://obituaries.bowdoin.edu/peter-s-buck-52-h08/
- ↑ The Nobel Prize in Physics 1944 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://www.fi.edu/en/laureates/isidor-isaac-rabi
- ↑ https://www.aapt.org/programs/awards/oersted.cfm
- ↑ https://www.nasonline.org/programs/awards/public-welfare-medal.html
- ↑ https://aapt.org/Programs/awards/richtmyer.cfm
- ↑ https://ieee-uffc.org/award/i-i-rabi-award#recipients
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսիդոր Այզեկ Ռաբի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 556)։ |
- Հուլիսի 29 ծնունդներ
- 1898 ծնունդներ
- Հունվարի 11 մահեր
- 1988 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Կոլումբիայի համալսարանի աշխատակազմ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Կոռնելի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի աթեիստներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Time-ի վարկածով «Տարվա մարդ» ճանաչվածներ
- Ամերիկացի աթեիստներ
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Տեսական ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով