Ալեքսեյ Աբրիկոսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսեյ Աբրիկոսով
ռուս.՝ Алексей Алексеевич Абрикосов
AA Abrikosov ANL1.jpg
Ծնվել էհունիսի 25, 1928(1928-06-25)[1][2][3][…]
Մոսկվա, ԽՍՀՄ[4]
Մահացել էմարտի 29, 2017(2017-03-29)[5][2][3] (88 տարեկան)
Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան, Flag of the United States.svg ԱՄՆ և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունֆիզիկոս և պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան, Նիժնի Նովգորոդի պետական համալսարան, Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ, Գիտության և տեխնոլոգիայի ազգային համալսարան, Ֆիզիկական խնդիրների ինստիտուտ, Landau Institute for Theoretical Physics?, Institute for High Pressure Physics?, Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Յուտա նահանգի համալսարան, Loughborough University?, Իլինոյսի համալսարան Չիկագոյում և Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան
Գործունեության ոլորտտեսական ֆիզիկա և խտացված նյութի ֆիզիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[6] և Լոնդոնի թագավորական ընկերություն
Ալմա մատերՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[7]
Կոչումmember of the Academy of Sciences of the USSR? և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1955)
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն և ռուսերեն
Գիտական ղեկավարԼև Լանդաու
ՊարգևներԽՍՀՄ պետական մրցանակ «Պատվո նշան» շքանշան ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[8][9] Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ֆրից Լոնդոնի հուշամրցանակ Լենինյան մրցանակ Landau Gold Medal? Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ Ֆիզիկայի Վոլֆի մրցանակ Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ և Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ
ՀայրAlexei Ivanovich Abrikosov?
Alexej Abrikosov Վիքիպահեստում


Ալեքսեյ Աբրիկոսով (ռուս.՝ Алексе́й Алексе́евич Абрико́сов հունիսի 25, 1928(1928-06-25)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4] - մարտի 29, 2017(2017-03-29)[5][2][3], Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), խորհրդային, ռուսական և ամերիկյան ֆիզիկ-տեսաբան, Վիտալի Գինզբուրգի և Էնթոնի Ջեյմս Լեգետի հետ միասին Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (2003), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1987) և թղթակից անդամ (1964), ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (2000)[10], Լոնդոնի թագավորական ընկերության օտարերկրյա անդամ (2001)[11]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Աբրիկոսովը ծնվել է 1928 թվականի հունիսի 25-ին Մոսկվայում, հայտնի պաթոլոգ-անատոմների ընտանիքում: Հայրը` Ալեքսեյ Իվանի Աբրիկոսովը, Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետի[12] պաթոլոգիական անատոմիայի ամբիոնի վարիչն է եղել, մայրը՝ Ֆանի Դավիդովնա Վուլֆը (1895-1965), ամբիոնում եղել է օգնական, պաթոլոգիական անատոմիայի բաժանմունքի վարիչ, Կրեմլի հիվանդանոցի գլխավոր պրոզեկտոր[13]։

Դպրոցն ավարտելուց հետո, 1943 թվականին Ալեքսեյն ընդունվել է Մոսկվայի էներգատեխնիկական ինստիտուտը և սկսել է ուսումնասիրել էներգատեխնիկա: 1945 թվականին նա տեղափոխվել է Մոսկվայի պետական համալսարան և սկսել է ուսումնասիրել ֆիզիկա: Նրա ֆիզիկայի ուսուցիչը եղել է Լ. Դ. Լանդաուն, որին Ալեքսեյը 19 տարեկան հասակում հանձնել է «տեսական ֆիզիկայի մինիմումը»: 1948 թվականին նա գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Լանդաուի ղեկավարությամբ գրել է «Ջերմային դիֆուզիան լիովին և մասամբ իոնացված պլազմաներում» թեմայով թեկնածուական ատենախոսություն, որը պաշտպանել է 1951 թվականին Մոսկվայի ֆիզիկայի խնդիրների ինստիտուտում[14]: Այդ նույն ժամանակ նրա ծնողները, այսպես կոչված, բժիշկ-վնասարարների դեմ պայքարի շրջանակներում, հեռացվել էին Կրեմլյան հիվանդանոցի աշխատանքից[15]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951-1965 թվականներին, ատենախոսության պաշտպանությունից հետո, Աբրիկոսովը աշխատել է Ֆիզիկայի խնդիրների ինստիտուտում: 1955 թվականին 27 տարեկան հասակում նա պաշտպանել է դոկտորական ատենախոսություն բարձր էներգիաների քվանտային էլեկտրադինամիկայի վերաբերյալ:

1965-1988 թվականներին աշխատել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Լ. Դ. Լանդաուի անվան Տեսական ֆիզիկայի ինստիտուտում և եղել է այդ ինստիտուտի համահիմնադիներից մեկը։

1975 թվականին եղել է Լոզանի համալսարանի պատվավոր դոկտոր: 1988 թվականից մինչև 1991 թվականը եղել է Բարձր ճնշումների ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Տրոիցկում:

Դասավանդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մինչև 1969 թվականն աշխատել է Մոսկվայի պետական համալսարանում
  • 1970-1972 թվականներին աշխատել է Գորկու պետական համալսարանում
  • 1972-1976 թվականներին եղել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի տեսական ֆիզիկայի ամբիոնի պատասխանատու[16]
  • 1976-1991 թվականներին ղեկավարել է Մոսկվայի Պողպատի և համաձուլվածքների պետական ինստիտուտի (МИСиСе - ռուս.՝ Московский государственный институт стали и сплавов) տեսական ֆիզիկայի ամբիոնը
  • 1988 թվականին հրատարակել է «Մետաղների տեսության հիմքերը» հիմնարար դասագիրքը, որը գրել է Մոսկվայի պետական համալսարանում, Մոսկվայի ֆիզիկայի տեխնիկական ինստիտուտում և Մոսկվայի պողպատի և հանաձուլվածքների պետական ինսիտուտում իր կարդացած դասախոսությունների հիման վրա[17]
  • 1991 թվականին ընդունել է Իլինոյսի Արգոնի ազգային լաբորատորիայի հրավերը և արտագաղթել ԱՄՆ՝ հրաժարվելով վերադառնալ Ռուսաստան՝ որպես Բարձր ճնշումների ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն[18]
  • ԱՄՆ-ում դասավանդել է Իլինոյսի և Յուտայի համալսարաններում
  • Անգլիայում դասավանդել է Լաֆբորոյի համալսարանում: Ըստ ակադեմիկոս Գ․ Ա․ Զավարզինի՝ ԽՍՀՄ ԳԱ ընդհանուր ժողովի ժամանակ իր հրաժեշտի խոսքում արտահայտել է ռուս ժողովրդի նկատմամաբ իր անհանդուրժողական վերաբերմունքը
  • 1999 թվականին ստացել է ամերիկյան քաղաքացիություն
  • Հանդիսացել է տարբեր գիտական հաստատությունների անդամ, որոնց թվում՝ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի, Լոնդոնյան թագավորական ընկերության և Գիտությունների և արվեստների ամերիկյան ակադեմիայի անդամությունը:

Ալեքսեյ Աբրիկոսովը մահացել է 2017 թվականի մարտի 29-ին՝ սրտի կաթվածից մեկ տարի անց:

Գիտական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկական խնդիրների ինստիտուտի ֆիզիկ-փորձարար Նիկոլայ Զավարիցկու (1952-1997) հետ համատեղ Գինզբուրգ-Լանդաուի թեորեման ստուգելու ժամանակ Ալեքսեյ Աբրիկոսովը հայտնաբերել է գերհաղորդիչների նոր դաս՝ երկրորդ սերնդի գերհաղորդիչներ: Գերհաղորդիչների այդ նոր տեսակը, ի տարբերություն առաջին սերնդի, պահպանում է իր հատկությունները նույնիսկ ուժեղ մագնիսական դաշտի առկայության դեպքում (մինչև 25 տլ): Զարգացնելով իր գործընկեր Վիտալի Գինզբուրգի փաստարկները՝ Ալեքսեյը կարողացել է բացատրել օղակաձև հոսանքներով շրջապատված մագնիսական գծերի կանոնավոր ցանցի ձևավորման հատկությունները: Այսպիսի կառուցվածքը կոչվում է «Աբրիկոսովի մրրկային ցանց»:

Ինչպես նաև զբաղվել է ջրածնային մոլորակների ներսում ջրածնի՝ մետաղական փուլ անցնելու խնդրով, բարձր էներգիաների քվանտային էլեկտրադինամիկայով, բարձր հաճախականության դաշտերի և մագնիսական միացումների առկայության գերհաղորդականությամբ (ընդ որում՝ նա հայտնագործել է գերհաղորդականության հնարավորությունը առանց փակվող շերտերի (возможность сверхпроводимости без полосы запирания) և կարողացել է բացատրել ցածր ջերմաստիճանների դեպքում Նայտի շեղումը՝ հաշվի առնելով սպին-ուղեծրային փոխազդեցությունը[19] (ռուս.՝ спин-орбитального взаимодействия):

Հետագա աշխատանքները նվիրված են եղել 3He ոչ գերհոսուն հելիումի և բարձր ճնշման տակ գտնվող նյութերի տեսությանը, կիսամետաղներին և մետաղ-դիէլեկտրիկ անցումներին, ցածր ջերմաստիճաններում Կոնդոյի էֆեկտին (ընդ որում նա կանխատեսել է Աբրիկոսով-Սուլայի ռեզոնանսը) և առանց փակող շերտերի կիսահաղորդիչների կառուցմանը: Ալեքսեյ Աբրիկոսովը ուսումնասիրություններ է կատարել նաև՝ միաչափ կամ քվազիմիաչափ (ռուս.՝ квазиодномерных) կիսահաղորդիչների և սպինային ապակիների[20] վերաբերյալ։

Ալեքսեյ Աբրիկոսովը Ն. Բ. Բրանտի, Ե. Ա. Սվիստովայի և Ս. Մ՚ Չուդինովի հետ համատեղ կատարել է «Մագնիսական դաշտում նյութի փուլային անցումների երևույթը» գիտական հայտնագործությունը, որը գրանցված է ԽՍՀՄ հայտնագործությունների պետական գրանցամատյանում 156 համարի տակ 1967 թվականի հունիսի 25-ին:

Արգոնի ազգային լաբորատորիայում Աբրիկոսովը կարողացել է բացատրել կուպրատի հիմքով բարձրջերմաստիճանային գերհաղորդիչների հատկությունների մեծ մասը և 1968 թվականին սահմանել է նոր էֆեկտ (գծային քվանտային մագնիսական դիմադրության էֆեկտը), որն առաջին անգամ չափել է Պ. Կապիցան դեռևս 1928 թվականին, բայց երբեք չի դիտարկվել որպես ինքնուրույն էֆեկտ:

2003 թվականին Ալեքսեյը Վ. Լ. Գինզբուրգի և Է. Լեգետի հետ համատեղ ստացել է Նոբելյան մրցանակ «Գերհաղորդիչների և գերհոսուն հեղուկների տեսության վերաբերյալ հիմնարար աշխատանքների համար»[21]: Ալեքսեյ Աբրիկոսովը խոստովանել է․

Aquote1.png Ժամանակին, երբ Ռուսաստանում էի, շատ եմ տառապել: Եվ այս դեպքում ես հպարտ եմ, որ այս մրցանակը Ամերիկայի հաշվին է: Ես դրանով հպարտանում եմ[22]։
- Ալեքսեյ Աբրիկոսով
Aquote2.png


Աբրիկոսովը եղել է «Տեսական և մաթեմատիկական ֆիզիկա», «Ակնարկներ բարձրջերմաստիճանային գերհաղորդականության մասին» ամսագրերի և «Քվանտ» («Наука» հրատարակչություն) գրադարանի խմբագրական կոլեգիայի անդամ:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Աբրիկոսովն ամուսնացել է երեք անգամ, ունեցել է երեք երեխա՝ երկու որդի և մեկ դուստր: Առաջին կնոջից բաժանվել է ամուսնությունից 20 տարի անց: նրանք ունեցել են մեկ որդի[23]:

Երկրորդ կինը՝ Աննի Նոզերը, կիսով չափ ֆրանսուհի էր, կիսով չափ՝ վիետնամուհի։ Աննին նրա հետ ամուսնանալուց առաջ Ալեքսեյի ֆրանսիացի գործընկեր և, պարզապես, ընկեր՝ Ֆիլիպ Նոզերի կինն է եղել, որից բաժանվել է հանուն Աբրիկոսովի: Նրանք ծանոթացել էին Հնդկաստանում՝ կոնֆերանսի ժամանակ, ուր Նոզերը եկել էր կնոջ հետ: Որից հետո հաջորդ հանդիպումը եղել է Կովկասում 1968 թվականին, կոնֆերանսի ժամանակ: Այստեղ նրանք միասին մասնակցել են սար բարձրանալուն: 1969 թվականին Աբրիկոսովը գործուղվել է Փարիզ և Աննիի հետ ամուսնանալու նպատակով՝ այնտեղ մնացել ևս մեկ ամիս: Աբրիկոսովը Սովետական դեսպանատանը վերջնագիր է ներկայցրել․ կամ մեկ ամսով երկարաձգում են նրա Փարիզում մնալու թույլտվությունը, կամ՝ ինքը մնում է Արևմուտքում: Նրանք ամուսնացել են և երբ Աբրիկոսովը կնոջ հետ վերադարձել է Մոսկվա, Տեսական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Իսահակ Խալատնիկովը հայտարարել է, որ նա ազատված է աշխատանքից: Որոշ ժամանակ Աբրիկոսովը գործազուրկ է եղել՝ չունենալով երկրից հեռանալու ելքի թույլտվություն (ռուս.՝ невыездный)․ նրան թույլատրված էր միայն սոցիալիստական երկրներ մեկնել և 1975 թվականին նա հնարավորություն է ունեցել մասնակցել Ֆինլանդիայում ցածր ջերմաստիճանների ֆիզիկայի միջազգային կոնֆերանսին, քանի որ այդ ժամանակ ԽՍՀՄ-ի և Ֆինլանդիայի միջև գոյություն ուներ չվերադարձողներին վերահանձնելու համաձայնագիր։ Աննիի հետ ամուսնությունը տևել է 7 տարի։ Նրանք ունեցել են մեկ որդի։ Այնուհետև Աննին վերադարձել է հայրենիք՝ Ֆրանսիա[18][23]։

Ալեքսեյի երրորդ կինը եղել է Սվետլանա Աբրիկոսովան՝ մինչ ամուսնությունը՝ Բունկովա[24]: Նա 1970-ական թվականներին Մոսկվայում ավարտել է էնդոկրինոլոգիայի գծով օրդինատուրան, և նրա գիտական ղեկավարը՝ Մ. Ա. Ժուկովսկին, որոշել է Սվետլանային թողնել ասպիրանտուրայում, բայց դրա համար նա պետք է ամուսնացած լիներ մոսկվաբնակի հետ: Այդպիսով, նա Սվետլանային ծանոթացրել է Աբրիկոսովի հետ[25]: 1980 թվականին Հորմոնների էնդոկրինոլոգիայի և հորմոնների քիմիայի փորձարարական ինստիտուտում Սվետլանան պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը:

Ամռան ամիսներին Աբրիկոսովն արձակուրդն անց է կացրել սարերում: Մի անգամ բարձրացել է աֆրիկական Կիլիմանջարո հրաբխի վրա: Ձմռանը զբաղվել է լեռնային դահուկավազքով՝ լինելով Վրաստանում և Մոսկվայից դուրս[26][27]: Ամեն տարի ցածր ջերմաստիճանների ֆիզիկայի կոնֆերանսներ է կազմակերպել Բակուրիանում:

Վերջին տարիներին՝ ԱՄՆ մեկնելուց առաջ, Նոր տարվա տոներին հավաքույթներ է կազմակերպել իր տանը՝ հրավիրելով ընկերներին և գործընկերներին: Ընդունված ավանդույթի համաձայն հրավիրվածներց ինչ-որ մեկը կարդում էր «ամանորյա դասախոսություն»: 1980-ական թվականներին Աբրիկոսովը դասախոս «նշանակեց» բելոռուս աշխարհագրագետ և գեոբուսաբան Օկմիր Աղախանյանցին, որը հրաշալի ճանապարհորդ էր, հետազոտող և փայլուն պատմող: Ալեքսեյն ինքը ևս հոյակապ դասախոս էր այդ լսարանում և հետաքրքիր զրուցակից՝ տիրապետելով բոլոր հրավիրվածների ուշադրությունը ամբողջովին իր կողմը գրավելու հազվադեպ արվեստին:

Մրցանակներ և մեդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Абрикосов А. А., Горьков Л. П., Дзялошинский И. Е. Методы квантовой теории поля в статистической физике. — 1961.
  • Abrikosov, A. A., Gorkov, L. P. and Dzyaloshinski, I. E. Methods of Quantum Field Theory in Statistical Physics. — Englewood Cliffs: Prentice Hall, 1963.
  • Абрикосов А. А. Академик Л. Д. Ландау: краткая биография и обзор научных работ. — М.: Наука, 1965.
  • Абрикосов А. А. Основы теории металлов: Учебное руководство. — М.: Наука, 1987. — 520 с.
  • Abrikosov, A. A. Fundamentals of the Theory of Metals. — Elsevier Science Pub., 1988.
  • Абрикосов А. А. Основы теории металлов. — Издание 2-е, испр. и доп. — Москва: Физматлит, 2009. — 600 с. — ISBN 978-5-9221-1097-6.
  • Абрикосов А. А., Горьков Л. П., Дзялошинский И. Е. Методы квантовой теории поля в статистической физике. 3-е изд. — Москва: КДУ, Добросвет, 2006, 2014. — 512 c.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Абрикосов Алексей Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #108744183 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Argonne Scientist and Nobel Laureate Dies at 88
  6. Notable Names Database — 2002.
  7. Математическая генеалогия — 1997.
  8. The Nobel Prize in Physics 2003Nobel Foundation.
  9. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  10. Alexei A. Abrikosov (անգլ.)
  11. Alexei Abrikosov (անգլ.)
  12. Ի․ Մ․ Սեչենովի անվան առաջին Բժշկական ինստիտուտը Մոսկվայում՝ սկսած 1930 թվականից  
  13. լատ.՝ prōsecta, ōrum proseco, դիահերձման համար պատասխանատու
  14. Институт физических проблем имени П. Л. Капицы РАН
  15. s:Сообщение ТАСС об аресте врачей-вредителей Арест группы врачей-вредителей : Хроника // ТАСС, 13.01.1953 (Опубликовано в газете «Правда» № 13 (12581) и других центральных газетах 13 января 1953 г.)
  16. Алексей Абрикосов, ученик Ландау. // Еврейский журнал. 25.06.10. (Ստուգված է 9 Նոյեմբերի 2010)
  17. Андреев А. Ф., Буздин А. И., Варламов А. А., Векилов Ю. Х., Горьков Л. П., Дзялошинский И. Е., Каган Ю. М., Мухин С. И., Осипьян Ю. А., Питаевский Л. П., Стишов С. М., Фальковский Л. А. Алексей Алексеевич Абрикосов (к 80-летию со дня рождения)(ռուս.) // Успехи физических наук : журнал. — Российская академия наук, 2008. — Т. 178. — № 6. — С. 669—670.
  18. 18,0 18,1 Игорь Осипчук «ФАКТЫ» 14.10.2003
  19. Спин-орбитальное взаимодействие- քվանտային ֆիզիկայում դա շարժվող մասնիկի և իր սեփական մագնիսական մոմենտի միջև փոխազդեցությունն է` պայմանավորված մասնիկի պտույտով:
  20. Спиновые стёкла - նոսր մագնիսականությամբ համաձուլվածքներ՝ 10−3 - 10−1մագնիսական իոնների հարաբերական կոնցենտրացիայով մագնիսական խառնուրդներով ոչ մագնիսական նյութեր ․ օրինակ՝ CuMn, AgMn կամ AuFe։
  21. «The Nobel Prize in Physics 2003»։ Нобелевский комитет։ Վերցված է 2 апреля 2017 
  22. ««В России я натерпелся достаточно». Скончался эмигрировавший в США нобелевский лауреат Алексей Абрикосов»։ Lenta.ru։ 30 марта 2017։ Վերցված է 2 апреля 2017 
  23. 23,0 23,1 Buried Glory: Portraits of Soviet Scientists - Istvan Hargittai - Google Книги
  24. Nobel laureate Alexei Abrikosov | Flickr - Photo Sharing!
  25. News 2003-10-08
  26. «РГ» 2003-10-11
  27. Герштейн, 2017
  28. «Постановление ЦК КПСС, Совмина СССР от 28 октября 1982 года № 946 «О присуждении Государственных премий СССР 1982 года в области науки и техники»»։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-31-ին։ Վերցված է 2017-03-30 
  29. Winners of the John Bardeen Prize | Department of Physics at the U of I
  30. http://www.amacad.org/publications/BookofMembers/ChapterA.pdf
  31. APS Fellow Archive

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]