Միշել Մայոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միշել Մայոր
ֆր.՝ Michel Mayor
Michel Mayor, 2012 (cropped).jpg
Ծնվել էհունվարի 12, 1942(1942-01-12)[1][2] (78 տարեկան)
Լոզան, Շվեյցարիա
ՔաղաքացիությունFlag of Switzerland.svg Շվեյցարիա
Մասնագիտությունհամալսարանի պրոֆեսոր, աստղաֆիզիկոս, աստղագետ և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Ժնևի աստղադիտարան, Ժնևի աստղադիտարան և Ժնևի համալսարան
Գործունեության ոլորտաստղաֆիզիկա
Պաշտոն(ներ)տնօրեն
ԱնդամակցությունՖրանսիական գիտությունների ակադեմիա[3], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԺնևի համալսարան և Լոզանի համալսարան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[4]
Եղել է գիտական ղեկավարԴիդյե Կելո
ՊարգևներԺուլ Ժանսենի մրցանակ Բալցանի մրցանակ Թագավորական աստղագիտական ընկերության ոսկե մեդալ Կարլ Շվարցշիլդի մեդալ Ֆիզիկայի Վոլֆի մրցանակ[5] Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Հիմնական գիտության ոլորտի Կիոտոյի մրցանակ[6] Մարսել Բենուայի մրցանակ BBVA Foundation Frontiers of Knowledge Awards Ալբերտ Այնշտայնի մեդալ Աստղագիտության ոլորտում Շաու մրցանակ[7] ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[8][9] Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա[10] Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ[11][12] և Nature's 10?[13]
Michel Mayor (astrophysicist) Վիքիպահեստում

Միշել Մայոր (հունվարի 12, 1942(1942-01-12)[1][2], Լոզան, Շվեյցարիա), շվեյցարացի աստղաֆիզիկոս, Ժնևի համալսարանի պատվավոր պրոֆեսոր (աստղաֆիզիկայի ամբիոն)։ Մայորը հանգստի է անցել պաշտոնապես 2007 թվականին, բայց շարունակում է մնալ Ժնևի աստղադիտարանի ակտիվ հետազոտողներից մեկը։ Հանդիսանում է 2010 թվականի Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի համասեփականատեր է[14]։ Ֆիզիկայի բնագավառի Վոլֆի (2017) և Նոբելյան (2019, Դիդյե Կելոյի հետ միասին) մրցանակների դափնեկիր է։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին Լոզանի համալսարանում ստացել է ֆիզիկայի մագիստրոսի աստիճան, 1971 թվականին Ժնևի աստղադիտարանում՝ աստղագիտության դոկտորի աստիճան: Նրա դիսերտացիան պարունակում է Արեգակի մերձակայքում աստղերի կինեմատիկական հատկությունների ուսումնասիրություն, որը կապված է Գալակտիկայի պարուրավոր կառուցվածքի հետ։ Կարճ ժամանակ աշխատել է Քեմբրիջի համալսարանի աստղագիտության ինստիտուտում (1971)։ Աշխատելով Ժնևի համալսարանում՝ նա մի քանի ստեղծագործական արձակուրդներ է անցկացրել Չիլիի Եվրոպական հարավային աստղադիտարանում (ESO) և Հավայան համալսարանի աստղագիտության ինստիտուտում:

1989-1992 թվականներին նա ղեկավարել է Եվրոպական Հարավային աստղադիտարանի Խորհրդակցական Խորհուրդը, 1990-1993 թվականներին եղել է Շվեյցարիայի աստղաֆիզիկայի և աստղագիտության ընկերության նախագահ (Swiss Society of Astrophysics and Astronomy)։ Եղել է Միջազգային աստղագիտական ​​միության մի քանի հանձնաժողովների նախագահ, իսկ հիմա միության ակտիվ անդամ է[15]։

1995 թվականին Դիդյե Կելոյի հետ միասին հայտնաբերել է 51 Պեգասա b-ն՝ արևանման աստղի շուրջ պտտվող առաջին էքսոմոլորակը (51 Պեգասա)[16]։ Այդ հայտնաբերման համար Մայորը և Կելոն 2019 թվականին ստացել են Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  2. 2,0 2,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  3. http://www.academie-sciences.fr/fr/Liste-des-membres-de-l-Academie-des-sciences-/-M/michel-mayor.html
  4. Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. http://www.wolffund.org.il/index.php?dir=site&page=winners&name=&prize=3016&year=2017&field=3008
  6. https://www.rts.ch/info/sciences-tech/10768254-le-prix-nobel-de-physique-attribue-aux-romands-michel-mayor-et-didier-queloz.html
  7. https://www.unige.ch/actualites/archives/2005/10062005-michel-mayor-laureat-de-la-fondation-shaw/
  8. Dorsey J., Williams E., Stone B. Twitter // TwitterTwitter, Inc., 2006.
  9. The Nobel Prize in Physics 2019 // Nobelprize.orgRoyal Swedish Academy of Sciences, 2019.
  10. https://ch.ambafrance.org/Michel-Mayor-decouvreur-d-exo-planetes
  11. Viktor Ambartsumian International Prize 2010 goes to Professor Michel Mayor and two team membersEuropean Southern Observatory, 2010.
  12. Viktor Ambartsumian International Prize 2010 goes to famous Swiss astrophysicist Prof. Michel Mayor and two of his team membersArmenpress, 2010.
  13. 365 days: Nature's 10 // Nature / P. Campbell, M. SkipperNPG, 2013. — Vol. 504, Iss. 7480. — P. 357—365. — ISSN 1476-4687; 0028-0836doi:10.1038/504357APMID:24352276
  14. «Viktor Ambartsumian International Prize»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-14-ին։ Վերցված է 2012-09-29 
  15. Michel Mayor | IAU
  16. Michel Mayor and Didier Queloz A Jupiter-mass companion to a solar-type star(անգլ.) // Nature. — 1995. — Т. 378. — № 6555. — С. 355—359. — doi:10.1038/378355a0 — Bibcode1995Natur.378..355M
  17. The Royal Astronomical Society


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]