Jump to content

Bibcode

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Bibcode, իդենտիֆիկատոր, որը օգտագործվում է շատ աստղագիտական տվյալների բազաներում և կատալոգներում գրականության հղումների նշման համար։ Bibcode-ը նախագծվել է օգտագործելով SIMBAD-ը և արտագալակտիկական օբյեկտենրի տվյալների բազան (NASA/IPAC Extragalactic Database (NED)), սակայն այժմ այն օգտագործվում է ավելի լայնորեն, օրինակ ADS-ում (ՆԱՍԱ-ի Աստղաֆիզիկական տեղեկատվական համակարգ)[1][2]։ Կոդը կազմված է 19 սիմվոլներից և ունի հետևյալ տեսքը՝

YYYYJJJJJVVVVMPPPPA ,

որտեղ YYYY - հրատարակման տարվա 4 թվերն են, JJJJJ - ամսագրի/մենագրության/ձեռնարկի կոդը։ Եթե հղումը ամսագրի վրա է, VVVV - հատորի համարն է, M-ն նշանակում է ամսագրի մասի տառային ինդեքսը (օրինակ՝ L Նամակներ սեկցիայի համար), PPPP - սկզբնական էջի համարը, A - առաջին հեղինակի անվան առաջին տառը։ Կետերը (.) օգտագործվում են չլրացված դաշտերի լրացման համար, որպեսզի կոդի երկարությունը միշտ մնա նույնը, կետերը ավելացվում են աջից JJJJJ կոդի համար և ձախից հատորի կամ էջի համարի համար[1][2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Մ. Շմիտց, Գ. Հելոու, Պ. Դյուբուա, Ս. ԼաԳու, Բ. Մադոր, Հ. Գ. Կորվին և Ս. Լիստեվեն (1995). «NED և SIMBAD ձևափոխումները Բիբլիոգրաֆիկ հղումային կոդավորման համար». In Դենիել Էգրետ և Միգել ա Ալբրեխտ (ed.). տեղեկատվական և առցանց տվյալները աստղագիտությունում. Կլուեր ակդեմիք Փաբլիշինգզ. ISBN 0-7923-3659-3. Վերցված է 2011 թ․ հունիսի 22-ին.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. 2,0 2,1 «ADS տվյալները, օժանդակ էջեր». ՆԱՍԱ-ի ADS. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 5-ին.