Պատվավոր Լեգեոնի շքանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատվավոր Լեգեոնի շքանշան (ֆր.՝ Ordre national de la Légion d'honneur), Ֆրանսիայի ազգային շքանշան, սահմանվել է Նապոլեոն Բոնապարտի կողմից 1802 թ. մայիսի 19-ին, անգլիական ասպետական շքանշանի օրինակով։ Շքանշանով պարգևատրվում է Ֆրանսիայի համար տարբեր ոլորտում մեծ ավանդ ունեցող անձինք։