Լեոն Լեդերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեոն Լեդերման
անգլ.՝ Leon Max Lederman
Leon M. Lederman.jpg
Ծնվել էհուլիսի 15, 1922(1922-07-15)[1][2][3][4][5]
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]
Մահացել էհոկտեմբերի 3, 2018(2018-10-03)[7][4][5] (96 տարեկանում)
Rexburg, Այդահո, ԱՄՆ[7]
բնական մահով
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[8]
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունմաթեմատիկոս, ֆիզիկոս և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Չիկագոյի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Իլինոյսի տեխնոլոգիայի ինստիտուտ և Fermilab?
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[9], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[10] և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[10]
Ալմա մատերԿոլումբիայի համալսարան, Նյու Յորք քաղաքի քոլեջ և Կոլումբիայի համալսարան[11]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[12]
ՊարգևներԳուգենհայմի կրթաթոշակ Գիտական ավանդի համար ազգային շքանշանի Մեծ խաչ ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[11][13] Էլիոտ Կրեսոնի մեդալ Գիտական ձեռքբերման համար Ուիլյամ Պրոկտերի մրցանակ Ֆիզիկայի Վոլֆի մրցանակ[14] Էնրիկո Ֆերմի պարգև[9] Ազգային գիտական մեդալ AAAS Philip Hauge Abelson Prize? Ռիխտմայերի հիշատակի մրցանակ Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ և Սկեպտիկական հարցախույզի կոմիտեի անդամ
Leon M. Lederman Վիքիպահեստում

Լեոն Մաքս Լեդերման (անգլ.՝ Leon Max Lederman, հուլիսի 15, 1922(1922-07-15)[1][2][3][4][5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6] - հոկտեմբերի 3, 2018(2018-10-03)[7][4][5], Rexburg, Այդահո, ԱՄՆ[7]), ամերիկացի ֆիզիկոս, ԱՄՆ ԳԱ անդամ 1965-ից, Նոբելյան մրցանակի դափնեկիր[15] (1988

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոն Լեդերմանը ծնվել է Նյու Յորքում Մինա և Մորիս Լեդերմանների ընտանիքում, սովորել Հարավային Bronx-ի James Monroe գիտական դպրոցում։ 1943 թ. ավարտել է Նյու Յորքի քոլեջը, 1951 թ.` Կոլումբիայի համալսարանը։ 1951-1979 թթ. աշխատել է Բատավիայում (Իլինոյսի նահանգ) Էնրիկո Ֆերմիի անվան Ազգային արագացուցիչային լաբորատորիայում։ 1989 թ. դասավանդել է Չիկագոյի համալսարանում, այնուհետև տեղափոխվել Իլինոյսի տեխնոլոգիաների ինստիտուտի ֆիզիկայի բաժին, որտեղ ներկայումս Գիտության Պրիտցկերի պրոֆեսոր է։ 1991 թվականից Լեդերմանը Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի նախագահն է[16]։

1988 թ. Մելվին Շվարցի և Ջեք Շտեյնբերգերի հետ արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիկայի գծով` տիեզերքում գոյություն ունեցող ամենախորհրդավոր տարրական մասնիկների` երկու տիպերի հայտնագործության և ուսումնասիրման համար։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեդերմանը մեծ ներդրում ունի տարրական մասնիկների ֆիզիկայի և բարձր էներգիաների ֆիզիկայի բնագավառում։ 1951 թ. չափել է λ մեզոնի կյանքի միջին տևողությունը, 1952 թ. բացահայտել է ածխածնի վրա միջուկային և կուլոնային ցրման ինտերֆերենցը։ 1956 թ. հայտնագործել է չեզոք կաոնը (K 0 մեզոն) և որոշել նրա կյանքի տևողությունը։ 1957 թվականին Ռ. Նարվինի հետ ապացուցել է պի-մեզոնների և մյուոնների ցրման դեպքում զույգության չպահպանման երևույթը և չափել է մյուսոնների մագնիսական մոմենտը, տվել է մյուոնիայի ձևավորման առաջին կողմնակի ապացույցը։ Կատարել է մասնիկների և հակամասնիկների կյանքի տևողությունների համեմատությունը (մյուսոնների համար` 1963, պիոնների համար՝ 1966)։
Իր աշխատակիցների հետ հայտնագործել է նեյտրինոների 2 տիպ՝ մյուոնային և էլեկտրոնային (1962), հակադեյտրոնը (1965), իպսիլոն-մասնիկը (1977
Բարձր էներգիաների փորձարարական ֆիզիկայում հիմք է դրել նոր ուղղության՝ ադրոնային բախումների դեպքում լեպտոնային զույգերի ծնման հետազոտությանը[17][18]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ազգային մեդալ» գիտական ծառայության համար, 1967
  • Նոբելյան մրցանակ, 1988
  • Վոլֆ մրցանակ ֆիզիկայի բնագավառում, 1982
  • Էնրիկո Ֆերմի մրցանակ, 1992
  • Կոմպտոնի մեդալ, 2005

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.britannica.com/EBchecked/topic/334494/Leon-Max-Lederman
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Munzinger-Archiv — 1913.
  6. 6,0 6,1 6,2 http://www.aip.org/history/acap/biographies/bio.jsp?ledermanl
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 http://news.fnal.gov/2018/10/leon-lederman-nobel-laureate-former-laboratory-director-and-passionate-advocate-of-science-education-dies-at-age-96/
  8. http://www.bbc.co.uk/news/magazine-18708741
  9. 9,0 9,1 https://www.aip.org/history/acap/biographies/bio.jsp?ledermanl
  10. 10,0 10,1 Notable Names Database — 2002.
  11. 11,0 11,1 http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1988/lederman-bio.html
  12. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  13. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  14. http://www.wolffund.org.il/index.php?dir=site&page=winners&cs=363&language=eng
  15. Նոբելյան մրցանակակիրներ ֆիզիկայից, 1988
  16. Լեոն Լեդերման, կենսագրական
  17. Լեոն Լեդերման
  18. Նոբելյան մրցանակի դափնեկիրներ 1901-2000, Պավել Ծատուրյան, Երևան, 2007