1930 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ 1930-1934 թվականներին աշխատել է Օպտիկայի պետական ինստիտուտում, 1934-1970 թվականներին՝ ՍՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում։ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի նեյտրոնային ֆիզիկայի լաբարատորիայի կազմակերպիչ և տնօրեն (1957 թվականից)։ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր (1940 թվականից)։ Աշխատանքները վերաբերում են ֆիզիկական օպտիկային և միջուկային ֆիզիկային։ 1937 թվականին Ի. Ե․ Տամմի հետ միասին բացատրել է Վավիլով-Չերենկովի էֆեկտը։ Այս աշխատանքի համար Ի․ Ե․ Տամմի և Պ․ Ա․ Չերենկովի հետ արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (1958 թ.)։ Վ․ Լ․ Գինզբուրգի հետ առաջինն է դիտարկել անցումային ճսոագայթումը։ Զարգացրել է Դոպլերի էֆեկտի տեսությունը։ Լ․ Վ․ Գրոշևի հետ փորձերով հետազոտել է γ-քվանտներից էլեկտրոն-պոզիտրոն զույգերի առաջացման երևույթը։ Ունի թեթև միջուկների հետ կապված ռեակցիաների հետազոտման մի շարք աշխատանքներ։ Առաջարկել և մշակել է նեյտրոնների տարածումը հետազոտելու իմպուլսային մեթոդ և հայանագործել, այսպես կոչված, նեյտրոնների դիֆուզիոն հովացումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։