Գլեբ Ֆրանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլեբ Ֆրանկ
Ծնվել էմայիսի 11 (24), 1904
Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 10, 1976(1976-10-10)[1] (72 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունֆիզիկոս, կենսաֆիզիկոս, համալսարանի դասախոս և գիտնական
Գործունեության ոլորտկենսաֆիզիկա[2], բժշկական հետազոտություն[2], experimental biology?[2] և աստղակենսաբանություն[2]
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՏավրիդայի Վ. Ի. Վերնադսկու անվան ազգային համալսարան
ԿոչումՌուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս և Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2]
Գիտական ղեկավարAlexander Gurwitsch?
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակ և ԽՍՀՄ պետական մրցանակ
ԿուսակցությունԽՄԿԿ
ՀայրMikhail Frank?

Գլեբ Ֆրանկ (ռուս.՝ Глеб Михайлович Франк, մայիսի 11 (24), 1904, Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 10, 1976(1976-10-10)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային կենսաֆիզիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1966 թվականից), ԲԳԱ թղթակից անդամ (1945)։ ԽՄԿԿ անդամ 1947 թվականից։ Մաթեմատիկոս Միխայիլ Ֆրանկի որդին, ֆիզիկոս Իլյա Ֆրանկի եղբայրը, ավարտել է Ղրիմի համալսարանը (1925)։

Գլեբ Ֆրանկի գործուն մասնակցությամբ են ստեղծվել ՍՍՀՄ ԲԳԱ կենսաֆիզիկայի (1948) և ՍՍՀՄ ԳԱ կենսաֆիզիկայի ինստիտուտները (1952), որոնց տնօրենն է եղել համապատասխանաբար 1948–1951 թվականներին և 1957 թվականից։ Հիմնական աշխատանքները վերաբերում են ուլտրամանուշակագույն ճառագայթման կենսաբանական ազդեցությանը, մկանային կծկման և նյարդային դրդման կենսաֆիզիկային։

Մասնակցել է սովետական առաջին էլեկտրոնային մանրադիտակի ստեղծմանը։ Նրա նախաձեռնությամբ են ստեղծվել կենսաբանական ֆիզիկայի ոլորտում վերաբերող համալիր հետազոտությունների կոորդինացիոն կենտրոնը։ Եղել է ՅՈԻՆԵՍԿՕ-ին կից կենդանի բջջի ուսումնասիրման միջազգային կազմակերպության փոխպրեզիդենտ (1961 թվականից)։ Կենսաֆիզիկոսների միջազգային կազմակերպության խորհրդի ա՚նդամ (1961 թվականից), Աստղագնացության միջազգային ակադեմիայի իսկական անդամ, մի շարք երկրների ԳԱ պատվավոր անդամ։

Ստացել է ՍՍՀՄ պետական մրցանակ (1949, 1951, 1978, ետմահու)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշաններով։

Մահացել է Մոսկվայում 1976 թվականին, թաղված է Պուշչինոյում, ՌԴ ԳԱ թեորետիկ և փորձարարական կենսաֆիզիկայի համալսարանի մուտքից ոչ հեռու[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 697