Ուիլլիս Լեմբ
Ուիլլիս Յուջին Լեմբ (անգլ.՝ Willis Eugene Lamb, հուլիսի 12, 1913[1][2][3][4][5], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6] - մայիսի 15, 2008[1][2][3][4][5], Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, 1955 թվականին Պոլիկարպ Կաշի հետ կիսել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակը «Ջրածնի սպեկտրի նուրբ կառուցվածքի վերաբերյալ իր հայտնագործությունների համար»[12]։ Լեմբն ու Կաշը կարողացան որոշել էլեկտրոնի որոշ էլեկտրամագնիսական հատկությունները (տե՛ս Լեմբի փոփոխական)։ Օպտիկական գիտությունների Արիզոնայի քոլեջի համալսարանի պրոֆեսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեմբը ծնվել է Լոս Անջելեսում (Կալիֆորնիա, ԱՄՆ), ավարտել է Լոս Անջելեսի ավագ դպրոցը։ 1934 թվականին ստացել է Կալիֆորնիայի համալսարանի (Բերկլի) գիտության բակալավրի կոչում։ Բյուրեղներով նեյտրոնների ցրման վերաբերյալ տեսական աշխատանքների համար 1938 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում, գիտական ղեկավար՝ Ռոբերտ Օպենհեյմեր[13]։ Աշխատանքները վերաբերում են միջուկային տեսությանը, լազերային ֆիզիկային, և քվանտային մեխանիկայի ստուգմանը։
1956-1962 թվականներին եղել է Օքսֆորդի համալսարանում ֆիզիկայի ուիկհեմ պրոֆեսոր, նաև դասավանդել է Եյլի և Արիզոնա համալսարաններում։ 1963 թվականին ընտրվել է Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ[14]։ Կարիերայի վերջին տարիների սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել քվանտային չափումներին[15]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Brockhaus Enzyklopädie
- ↑ 6,0 6,1 6,2 Лэмб Уиллис Юджин // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ LIBRIS — 2008.
- ↑ Willis E. Lamb, Biographical — Nobelprize.org.
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ The Nobel Prize in Physics 1955 — Nobelprize.org.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ (անգլերեն)«1955 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակ»։ Նոբելյան հիմնադրամ։ Վերցված է 2015 թվականի հունվարի 6-ին
- ↑ Stiles, Lori (մայիսի 16, 2008)։ «Willis E. Lamb Jr., 1955 Nobel Laureate in Physics, Dies at 94»։ The University of Arizona News։ Վերցված է սեպտեմբերի 27, 2012
- ↑ «Book of Members, 1780-2010: Chapter L»։ American Academy of Arts and Sciences։ Վերցված է ապրիլի 22, 2011
- ↑ F. J. Duarte, Laser Physicist (Optics Journal, New York, 2012).
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Biography and Bibliographic Resources, from the Office of Scientific and Technical Information
- Obituary, University of Arizona, 16 May, 2008.
- Hans Bethe talking about Willis Lamb (video)
- Willis E Lamb Award for Laser Science and Quantum Optics.
- Nobel lecture
- Collection of articles and group photograph (This photograph taken at Lasers '92 includes, right to left, Marlan Scully, W. E. Lamb, John L. Hall, and F. J. Duarte).
- Obituary:Willis E. Lamb Jr., 94; Nobel Prize-Winning Physicist
- National Academy of Sciences Biographical Memoir
|
- Հուլիսի 12 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Մայիսի 15 մահեր
- 2008 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Փորձարարական ֆիզիկոսներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ