Մասատոշի Կոշիբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասատոշի Կոշիբա
小柴 昌俊
Masatoshi Koshiba 2002.jpg
Ծնվել էսեպտեմբերի 19, 1926(1926-09-19)[1][2][3]
Տոյոհասի, Այչի, Ճապոնիա
Մահացել էնոյեմբերի 12, 2020(2020-11-12)[4] (94 տարեկան)
Տոկիո, Ճապոնիա
ՔաղաքացիությունFlag of Japan.svg Ճապոնիա
Մասնագիտությունֆիզիկոս, պրոֆեսոր և հետազոտող
Հաստատություն(ներ)Համբուրգի համալսարան, Տոկիոյի համալսարան, High Energy Accelerator Research Organization?, Tokai University? և HFBS?
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունՃապոնական ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[5] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՏոկիոյի համալսարան, Մեյձի համալսարան, Ռոչեստերի համալսարան և Kanagawa Prefectural Yokosuka High School?
Տիրապետում է լեզուներինճապոներեն
Գիտական ղեկավարՍինյիտիրո Տոմոնագա
Եղել է գիտական ղեկավարAtsuto Suzuki?, Տակաակի Կաձիտա և Yoji Totsuka?[6]
Պարգևներ
Commons-logo.svg Masatoshi Koshiba Վիքիպահեստում

Մասատոշի Կոշիբա (ճապ.՝ 小柴 昌俊, սեպտեմբերի 19, 1926(1926-09-19)[1][2][3], Տոյոհասի, Այչի, Ճապոնիա - նոյեմբերի 12, 2020(2020-11-12)[4], Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի ֆիզիկոս, աշխատել է Համբուրգի համալսարանում։ 2002 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է համատեղ Ռայմոնդ Դեյվիսի հետ, «նեյտրինոային աստղագիտության ստեղծման համար»։ Մրցանակի մյուս կեսը ստացել է Ռիկարդո Ջակոնին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոշիբան ավարտել է Տոկիոյի համալսարանը 1951 թվականին, որից հետո 1953 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ընդունվել է Ռոչեստերի համալսարանի ասպիրանտուրան։ 1955 թվականին պաշտպանել է դոկտորական դիսերտացիան տիեզերական ճառագայթներում գերբարձր էներգետիկ երևույթների թեմայով, և ստացել գիտությունների դոկտորի աստիճան։

1970 թվականի մարտին Կոշիբան դարձել է Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական և 1960-ական թվականներին Կոշիբան զբաղվել է գերբարձր էներգետիկ տիեզերական ճառագայթներով և դրա հետ կապված մթնոլորտի վերին շերտում տեղի ունեցող երևույթներով։ Այս հետազոտությունների արդյունքում 1970-ականներին նա սկսեց զբաղվել մյուոնների և նեյտրինոների ֆիզիկայով, ինչպես նաև տարրական մասնիկների ֆիզիկայով։ Համատեղ ճապոնա-գերմանական արագացուցիչի նախագծում (JADE) մասնակցությունից հետո, Կոշիբան նախագծեց Kamiokande սարքը, որը պետք է գրանցեր տրոհման տեսության արդյունքում առաջացած պրոտոնը։ Քանի որ պրոտոնի գրանցումը չհաջողվեց, նա վերակառուցեց սարքը, որպեսզի կարողանա գրանցել նեյտրինոներ, և արդյունքում կարողացավ գրանցել տիեզերական նեյտրինոներ, որոնք առաջացել էին գերնոր 1987A աստղի պայթյունի արդյունքում։ Նրան հաջողվեց գրանցել 12 նեյտրինո, որոնցից 9 առաջին 2 վայրկյանի ընթացքում։ Սա առաջին փորձնական ապացույցն էր, աստղերի կոլապսի ընթացքում տեղի ունեցող գործընթացների տեսության համար, հատկապես նեյտրինային սառեցման տեսության համար։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]