Jump to content

Ջոն Մայքլ Քոսթերլից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Մայքլ Քոսթերլից
անգլ.՝ John M. Kosterlitz
Ծնվել էհունիսի 22, 1943(1943-06-22)[1][2] (83 տարեկան)
Աբերդին, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Բնակության վայր(եր)Փրովիդենս
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Բրաունի համալսարան և Բիրմինգհեմի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկոս
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԳոնվիլ և Քիիզ քոլեջ, Robert Gordon's College? և Բրեյսնոուզ քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարԴեյվիդ Ջեյմս Թաուլես
Պարգևներ
ՀայրHans Kosterlitz?
Կայքvivo.brown.edu/display/jkosterl
 Michael Kosterlitz Վիքիպահեստում

Ջոն Մայքլ Քոսթերլից (անգլ.՝ John M. Kosterlitz, հունիսի 22, 1943(1943-06-22)[1][2], Աբերդին, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ֆիզիկոս, Բրաունի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր։ Դունքան Հալդեյնի և Դեյվիդ Ջեյմս Թաուլես հետ համատեղ արժանացել է 2016 թվականի ֆիզիկայի ասպարեզում Նոբելյան մրցանակի[9], տոպոլոգիական փուլային անցումների և նյութի տոպոլոգիական փուլերի ասպարեզում տեսական հայտնագործությունների համար[10][11][12]։

Ծնվել է Շոտլանդիայի Աբերդին քաղաքում[13], բիոքիմիկոս Հանս Վալտեր Քոսթերլիցի որդին է։ Ստացել է բակալավրի և մագիստրոսի աստիճաններ Քեմբրիջի համալսարանում[13]։ 1969 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան Օքսֆորդի համալսարանում[14]։

Հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի աշխատատեղեր փոխելուց հետո, 1974 թվականին, նա ընդունվեց Բիրմինգհեմի համալսարանի դասավանդող անձնակազմ[13], որպես դասախոս։ 1982 թվականից սկսած նա աշխատել է որպես ֆիզիկայի պրոֆեսոր Բրաունի համալսարանում։ Քոսթերլիցը այժմ հետազոտական թիմի անդամ է Ֆինլանդիայի Աալտո համալսարանում և 2016 թվականից սկսած Կորեայի առաջավոր հետազոտությունների ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր է։

Քոսթերլիցի հետազոտությունների ուղղություններն են խտացված նյութի տեսությունը, մեկ և երկու չափումներով ֆիզիկան, ֆազային անցումները՝ պատահական համակարգեր, էլեկտրոնների տեղաբաշխումը և սփին ապակիները, իսկ դինամիկայում՝ հալումը և սառեցումը։

Մայքլ Քոսթերլիցը ստացել է Նոբելյան մրցանակ 2016 թվականին[15], Մաքսվելի մեդալ և մրցանակ Բրիտանական Ֆիզիկայի ինստիտուտից 1981 թվականին և Լարս Օնսագերի մրցանակ Ամերիկյան ֆիզիկական միությունից 2000 թվականին, հատկապես Քոսթերլից-Թաուլես անցման մասին հետազոտությունների համար։ 1993 թվականից նա անդամակցում է Ամերիկյան ֆիզիկական միությանը։

Աբերդինի համալսարանում հիմնված Քոսթերլիցի կենտրոնը անվանվել է նրա հոր Հանս Քոսթերլիցի պատվին[16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 J. Michael Kosterlitz FactsNobel Foundation.
  2. 1 2 Gregersen E. Encyclopædia Britannica
  3. The Nobel Prize in Physics 2016Nobel Foundation.
  4. The Nobel Prize amountsNobel Foundation.
  5. Le Nobel de physique attribué à trois Britanniques pour leurs recherches sur la matière (ֆր.) // Le Monde / J. Fenoglio, M. LannelongueParis: Société éditrice du Monde, Louis Dreyfus, Jérôme Fenoglio, 2016. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  6. Lars Onsager PrizeAPS.
  7. https://www.aps.org/programs/honors/prizes/onsager.cfm
  8. https://royalsociety.org/news/2026/05/new-fellows-announcement-2026/
  9. Gibney, Elizabeth; Castelvecchi, Davide (2016). «Physics of 2D exotic matter wins Nobel: British-born theorists recognized for work on topological phases». Nature journal. London: Springer Nature. 538 (7623): 18–18. Bibcode:2016Natur.538...18G. doi:10.1038/nature.2016.20722.
  10. The international who's who 1991–92
  11. The Nobel Prize in Physics 2016
  12. Gibney, Elizabeth; Castelvecchi, Davide (2016). «Physics of 2D exotic matter wins Nobel: British-born theorists recognized for work on topological phases». Nature. London: Springer Nature. 538 (7623): 18–18. Bibcode:2016Natur.538...18G. doi:10.1038/nature.2016.20722.
  13. 1 2 3 «Two former Birmingham scientists awarded Nobel Prize for Physics». University of Birmingham. 2016 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  14. Kosterlitz, John Michael (1969). Problems in strong interaction physics (DPhil thesis). University of Oxford. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  15. Devlin, Hannah; Sample, Ian (2016 թ․ հոկտեմբերի 4). «British trio win Nobel prize in physics 2016 for work on exotic states of matter – live». the Guardian. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  16. «Launch of Kosterlitz Centre in Aberdeen 2010». abn.ac.uk. University of Aberdeen.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Մայքլ Քոսթերլից» հոդվածին։