Պոլիկարպ Կաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պոլիկարպ Կաշ
անգլ.՝ Polykarp Kusch
Polykarp Kusch.jpg
Ծնվել էհունվարի 26, 1911(1911-01-26)[1][2][3][4]
Բլանկենբուրգ, Harz District, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա[5]
Մահացել էմարտի 20, 1993(1993-03-20)[1][2][3][4] (82 տարեկանում)
Դալաս, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Կոլումբիայի համալսարան և University of Texas at Dallas?
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[6] և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[6]
Ալմա մատերԻլինոյսի համալսարան Չիկագոյում, Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան և Քեյզի արևմտյան ռեզերվային համալսարան
Գիտական ղեկավարՖտենսիս Լումիս
Եղել է գիտական ղեկավարEugene Commins?
Հայտնի աշակերտներGordon Gould?
Պարգևներֆիզիկայի Նոբելյան մրցանակ[7][8] Օհայո նահանգի համալսարանի պատվավոր դոկտոր և Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ
Polykarp Kusch Վիքիպահեստում

Պոլիկարպ Կաշ (անգլ.՝ Polykarp Kusch, հունվարի 26, 1911(1911-01-26)[1][2][3][4], Բլանկենբուրգ, Harz District, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա[5] - մարտի 20, 1993(1993-03-20)[1][2][3][4], Դալաս, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, Ազգային ակադեմիայի անդամ (1956)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1911 թվականի հունվարի 26-ին, Բլանկենբուրգում (Գերմանիա)։ Ավարտել է Քեյսի Տեխնոլոգիական ինստիտուտը (1931)։ 1931-1936 թվականներին աշխատել է Իլինոյսի, իսկ 1936-1937 թվականներին՝ Մինեսոտայի, 1937-1972 թվականներին՝ Կոլումբիայի համալսարաններում։ 1956 թվականից Ազգային ակադեմիայի անդամ, 1972 թվականից՝ Տեխասի (Դալլաս) համալսարանի պրոֆեսոր։

Հիմնականում զբաղվել է ատոմային, մոլեկուլային և միջուկային ֆիզիկայով։ Մասնավորապես հետազոտել է ատոմային, մոլեկուլային և միջուկային հատկությունները և երևույթները մոլեկուլային փնջերի մեթոդով։ Չափել է ատոմային ջրածնի հիմնական վիճակի գերնուրբ կառուցվածքի ճեղքումը, որոշել է պրոտոնի մագնիսական մոմենտի հարաբերությունը ատոմի էլեկտրոնի ուղեծրային մագնիսական մոմենտին։ 1948 թվականին բացառիկ ճշտությամբ չափել է էլեկտրոնի անոմալ մագնիսական մոմենտը։ 1955 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ։ Մահացել է 1993 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]