Չիկագոյի Իլինոյսի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չիկագոյի Իլինոյսի համալսարան
University of Illinois at Chicago
UIC Wordmark.svg
UICUniversityHall.jpg
Տեսակհասարակական համալսարան, ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն[1] և open-access publisher?[2]
Հիմնադրված է1890
ԱնդամակցությունORCID[3], Թվային գրադարանի ֆեդերացիա[4], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[5], Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[6] և Հետազոտական գրադարանների կենտրոն[7]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[2]
ՏեղագրությունՉիկագո
Հասցե601 S Morgan, Chicago, IL, 60607[1]
Կայքuic.edu[1] և uic.edu
Կոորդինատներ: 41°52′18.800400100011″ հս․ լ. 87°38′57.300000099982″ ամ. ե. / 41.87188900002777814° հս․. լ. 87.64925000002777722° ավ. ե. / 41.87188900002777814; 87.64925000002777722
University of Illinois at Chicago Վիքիպահեստում

Չիկագոյի Իլինոյսի համալսարան (անգլ.՝ University of Illinois at Chicago), հասարակական հետազոտությունների համալսարան ԱՄՆ-ում՝ տեղակայված Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում: Երկրորդ համալսարանը Իլինոյսի համալսարանն է, ինչպես նաև Չիկագոյի մետրոպոլիտենի ամենամեծ համալսարանն է, որն ունի ավելի քան 27 հազար ուսանող:

2012 թվականին ԱՄՆ-ի News & World Report-ը իր ուսումնական հաստատությունների դասակարգման մեջ Իլինոյսի համալսարանն ընդգրկել է 150 լավագույն համալսարաններ շարքում[8], ինչպես նաև պետական համալսարանների շրջանում զբաղեցրել է 79-րդ տեղը[9] և 11-րդ տեղը՝ ԱՄՆ-ի տարբեր էթնիկական համալսարանների շրջանում[10]: Համալսարանը ներառում է համայնքային խոշոր բժշկական կենտրոն, որը ծառայում է ատամնաբույժների, դեղագործների, բուժքույրերի և առողջապահական այլ մասնագետների պատրաստման գործում որպես պետական հիմնական դպրոց[11]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնարանի օդային տեսարանը (1994)
Հոլլ համալսարանը ևՉիկագոյի ամենաբարձր ուսումնարանը

Չիկագոյի համալսարանի ուսումնարանը իր պատմությունը սկսել է 19-րդ դարի վերջին հիմնադրված մասնավոր բժշկական քոլեջներով՝ ներառյալ Չիկագոյի դեղագործական քոլեջը (1859), բժիշկների և վիրաբույժների քոլեջը (1882), Կոլումբիայի ատամնաբուժական քոլեջը (1891[12]):

Իլինոյսի համալսարանը հիմնադրվել է 1967 թվականին Շամպեյնի և Ուրբանի միավորված քաղաքներում: Չիկագոյի օրենսդիրները խոստացել են Չիկագոյում բացել նաև պոլիտեխնիկական մասնաճյուղ[13]: Չիկագոյի բժշկական քոլեջները 1896-1897 թվականներին կապված են եղել համալսարանի հետ, իսկ 1913 թվականին դարձել են դրա անդամ՝ կազմավորելով բժշկական, ստոմատոլոգիական և դեղագործական քոլեջներ: Բժշկական կրթությունը և գիտական հետազոտությունը զգալիորեն ընդլայնվել են հաջորդ տասնամյակների ընթացքում, հանգել այլ բժշկական քոլեջների ձևավորմանը, որոնք գոյություն ունեցողների հետ մեկտեղ հայտնի են դարձել որպես Իլինոյսի Չիկագոյի համալսարանի մասնագիտական քոլեջներ: 1935 թվականին նորընտիր պետության առաջին ներկայացուցիչ Դեյլի Ռիչարդը օրինագիծ է ներկայացրել, որը կոչ էր անում ստեղծել Իլինոյս նահանգի Չիկագոյի համալսարան-ուսումնարանը[14]:

1945 թվականին՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո, Դեյլին (այդ ժամանակ նահանգի սենատորը) ներկայացրեց չորս օրինագծեր՝ կոչ անելով ստեղծել Չիկագոյի ուսումնարանը[14]: Շուտով բակալավրի համար ստեղծվեց ժամանակավոր ուսումնարան[15][16], որը հայտնի դարձավ որպես «Ժայռերի վրա Հարվարդ» անվանվամբ: Այն գտնվում է Միչիգան լճի լեռնաշղթայի մոտ: Դա ավարտական քոլեջ չէր, այլ՝ երկամյա դասընթաց, որի ավարտին ուսանողը կարող էր տեղափոխվել Իլինոյսի համալսարան և որևէ աստիճանի կոչումով ավարտել ուսումը:

Դասերն այստեղ սկսվել են 1946 թվականի հոկտեմբերից, իսկ աշակերտների թիվը կազմել է մոտ 4 հազար: Քանի որ այս համալսարանը լիարժեք պետական համալսարան չէր, առաջին սերնդի մեծ մասը բանվոր ընտանիքներից է եղել:

Համալսարանական կրթությունը մնաց բարձր դիրքում, և համալսարանը որոշեց ստեղծել ավարտական ուսումնարան:

1951 թվականին Դեյլիին հաջողվեց օրինագիծը ընդունելու հարցում նահանգի սենատի աջակցությունը ստանալ: 1955 թվականին Դեյլին դարձավ Չիկագոյի քաղաքապետը և Իլինոյսի համալսարանից պահանջեց, որ այս հարցի շուրջ արագ որոշում ընդունեն[14]: 1961 թվականին ավարտվեց ուսումնարանի համար տեղ ընտրելու երկար աշխատանքը[17]: Նույն թվականին ներկայիս բժշկական քոլեջը Իլինոյսի համալսարանի բժշկական կենտրոնը դարձավ (UIMC): Նոր ուսումնարանը բացվեց 1965 թվականի փետրվարին[18]: Շենքերի ձևավորումը նախագծվել է «Skidmore, Owings and Merrill» ճարտարապետական ընկերության կողմից, որը նաև Չիկագոյի ամենաբարձր երկնաքարերի մեծ մասի համար է ձևավորում նախագծել[19][20]: Ի տարբերություն ուսումնարանի՝ համալսարանի նոր «տանը» սկսվեց լիարժեք կրթություն՝ դիպլոմների արտադրմամբ: 1979 թվականին Իլինոյսի համալսարանի նախագահ Ստենլի Այկենբերրին հայտարարեց, որ նախատեսում է համատեղել երկու ուսումնարանները՝ Չիկագոյի Իլինոյսի համալսարան հիմնելու համար: Այդ նախագիծն ավարտվեց 1982 թվականի սեպտեմբերին[21]:

Համալսարանի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ վիճակագրության՝ Չիկագոյի բարձրագույն կրթություն ունեցող յուրաքանչյուր տասներորդ բնակիչ Չիկագոյի Իլինոյսի համալսարանի շրջանավարտ է: Իլինոյսի երեք դեղագործներից մեկը ավարտել է դեղագործական համալսարանի քոլեջը, իսկ նահանգի բոլոր ատամնաբույժների կեսը ավարտել է ստոմատոլոգիայի քոլեջը[22]:

Չիկագոյի Իլինոյսի համալսարանը առաջարկում է 74 ծրագիր բակալավրիատի ուսուցման համար, 77՝ մագիստրոսի համար և 60՝ բժշկականի համար[23]:

Համալսարանն ընդգրկում է 15 քոլեջ:

  • Կիրառական բժշկական գիտություններ
  • Ճարտարպետություն և արվեստ
  • Բիզնեսի կառավարում
  • Ատամնաբուժական
  • Մանկավարժական
  • Ինժեներական
  • Գիտություն և արվեստ
  • Բժշկություն
  • Բուժքույրական
  • Դեղագործական
  • Առողջապահություն
  • Սոցիալական աշխատանք
  • Քաղաքային պլանավորում և հանրության հետ կապեր
  • Հետդիպլոմային կրթություն

Համալսարանը վարում է կանցլերը յոթ տեղակալների, վարչական գործառույթների տնօրենի և 15 քոլեջների դեկանների օգնությամբ:

Հայտնի շրջանավարտներ և ուսուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 IPEDS
  2. 2,0 2,1 Directory of Open Access Journals — 2003.
  3. https://orcid.org/members/001G000001JhSdZIAV-university-of-illinois-at-chicago
  4. https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
  5. http://old.arl.org/arl/membership/members.shtml
  6. https://sparcopen.org/who-we-are/members/
  7. http://www.crl.edu/membership/members
  8. «National University Rankings» (անգլերեն)։ U.S.News & World Report։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-03-ին։ Վերցված է 2011-11-15 
  9. «Top Public Schools»։ National Universities (անգլերեն)։ U.S.News & World Report։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-03-ին։ Վերցված է 2011-11-15 
  10. «Campus Ethnic Diversity»։ National Universities (անգլերեն)։ U.S.News & World Report։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-15-ին։ Վերցված է 2011-11-15 
  11. «The University» (անգլերեն)։ University of Illinois Board of Trustees։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-03-ին։ Վերցված է 2011-11-15 
  12. «Medical Education Roots of the University of Illinois at Chicago» (անգլերեն)։ The Board of Trustees of the University of Illinois։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-03-ին։ Վերցված է 2011-11-15 
  13. «University of Illinois chartered, 1867» (անգլերեն)։ The Board of Trustees of the University of Illinois։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-03-ին։ Վերցված է 2011-11-15 
  14. 14,0 14,1 14,2 Fred W. Beuttler։ «Daley's Vision: His efforts made Circle Campus a reality» (անգլերեն)։ University of Illinois Alumni Association։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-03-ին։ Վերցված է 2011-11-15 
  15. «Chicago Undergraduate Division: 1946-1965, part 1» (անգլերեն)։ The Board of Trustees of the University of Illinois։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-03-ին։ Վերցված է 2011-11-15 
  16. «G.I. Bill, 1944» (անգլերեն)։ The Board of Trustees of the University of Illinois։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-03-ին։ Վերցված է 2011-11-15 
  17. «Permanent Campus Site Selection, 1958-1963» (անգլերեն)։ The Board of Trustees of the University of Illinois։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-03-ին։ Վերցված է 2011-11-15 
  18. «Circle Campus: 1965-1982, part 1» (անգլերեն)։ The Board of Trustees of the University of Illinois։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-03-ին։ Վերցված է 2011-11-15 
  19. «6.0 Interchanging Identities» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-03-ին։ Վերցված է 2011-11-15 
  20. «Spaghetti Bowl» (անգլերեն)։ The Electronic Encyclopedia of Chicago։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-03-ին։ Վերցված է 2011-11-15 
  21. «Circle Campus: 1965-1982, part 3» (անգլերեն)։ The Board of Trustees of the University of Illinois։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-03-ին։ Վերցված է 2011-11-15 
  22. «Best in class» (անգլերեն)։ University of Illinois։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-03-ին։ Վերցված է 2011-11-15 
  23. «Corporate MBA Programs» (անգլերեն)։ Board of Trustees of the University of Illinois։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-03-ին։ Վերցված է 2011-11-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]