Չարլզ Գլովեր Բարկլա
Չարլզ Գլովեր Բարկլա անգլ.՝ Charles Glover Barkla | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 7, 1877[1][2][3][…] Ուիդնես, Չեշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
| Մահացել է | հոկտեմբերի 23, 1944[1][2][3][…] (67 տարեկան) Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
| Բնակության վայր(եր) | Միացյալ Թագավորություն |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | անգլիացի |
| Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
| Հաստատություն(ներ) | Քեմբրիջի համալսարան Լիվերպուլի համալսարան Էդինբուրգի համալսարան |
| Գործունեության ոլորտ | ատոմային ֆիզիկա և Միջուկային ֆիզիկա |
| Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
| Ալմա մատեր | Թրինիթի քոլեջ, Լիվերպուլի համալսարան, Քեմբրիջի համալսարան և Թագավորական քոլեջ, Քեմբրիջ |
| Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
| Գիտական ղեկավար | Օլիվեր Լոջ |
| Եղել է գիտական ղեկավար | Robert Dunbar?[1] |
| Պարգևներ | |
| Ամուսին(ներ) | Mary Esther Cowell? |
Չարլզ Գլովեր Բարկլա (անգլ.՝ Charles Glover Barkla, հունիսի 7, 1877[1][2][3][…], Ուիդնես, Չեշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 23, 1944[1][2][3][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ֆիզիկոս, 1917 թվականին «Քիմիական տարրերին բնորոշ ռենտգենյան ճառագայթման հայտնաբերման համար» ստացել է ֆիզիկայի նոբելյան մրցանակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Անգլիայի Ուիդնես քաղաքում, հայրը՝ Ջոն Մարտին Բարկլան, Ատլաս քիմիական կազմակերպությունում քարտուղար էր, մայրը՝ Սարա Գլովերը, ժամագործի աղջիկ էր։ Չարլզ Բարկլան սովորել է տղաների համար Լիվերպուլի ինստիտուտում և Լիվերպուլի համալսարանում։ Օլիվեր Լոջի ղեկավարությամբ ֆիզիկայի մագիստրոսի դիպլոմ ստանալուց հետո սկսել է հետազոտություններ կատարել Քեմբրիջի համալսարանում գտնվող Կավենդիշի լաբորատորիայում։ 1899-1902 թվականներին աշխատել է Ջոզեֆ Ջոն Թոմսոնի ղեկավարության տակ, բայց 1902 թվականին վերադարձել է Լիվերպուլ։ 1909 թվականին Բարկլան Լոնդոնի թագավորական քոլեջում ստացել է ֆիզիկայի պրոֆեսորի կոչում։ 1913 թվականից մինչև կյանքի վերջը ղեկավարել է Էդինբուրգի համալսարանի բնափիլիսոփայության ֆակուլտետը։ 1907 թվականին ամուսնացել է Մերի Էստեր Քոուելի հետ, ունեցել են երկու տղա և մեկ աղջիկ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1995.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ The Nobel Prize in Physics 1917 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Biography in Nobel website
- Obituary
- his discovery of the characteristic Röntgen radiation of the elements
- Biography at Encyclopedia.com
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Գլովեր Բարկլա» հոդվածին։ |
| ||||||||||
- Հունիսի 7 ծնունդներ
- 1877 ծնունդներ
- Հոկտեմբերի 23 մահեր
- 1944 մահեր
- Էդինբուրգ քաղաքում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Քեմբրիջի Թրինիթի քոլեջի շրջանավարտներ
- Լիվերպուլի համալսարանի շրջանավարտներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Անգլիացի ֆիզիկոսներ
- Անգլիացի նոբելյան մրցանակակիրներ
- Ուիդնես քաղաքում ծնվածներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Բրիտանացի ֆիզիկոսներ
- Բրիտանացի նոբելյան մրցանակակիրներ
- Բրիտանացի գիտնականներ
- Փորձարարական ֆիզիկոսներ