Ֆելիքս Բլոխ
Ֆելիքս Բլոխ (գերմ.՝ Felix Bloch, հոկտեմբերի 23, 1905[1][2][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[4] - սեպտեմբերի 10, 1983[1][2][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[5]), շվեյցարացի ֆիզիկոս, հիմնականում աշխատել է ԱՄՆ-ում[14]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլոխը ծնվել է Ցյուրիխում հրեա ընտանիքում[15]։ Սկզբում Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցում ուսումնասիրել է ճարտարագիտություն, սակայն կարճ ժամանակ անց հետաքրքրվել է ֆիզիկայով։ Այս տարիներին ներկա է գտնվել Պետեր Դեբայի և Հերման Ուեյլի դասախոսություններին Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցում, ինչպես նաև հարևան Ցյուրիխի համալսարանում Էրվին Շրյոդինգերի դասախոսություններին։ Այս սեմինարներին մասնակցում էր նաև Ջոն ֆոն Նոյմանը։ 1927 թ. ավարտելուց հետո շարունակում է կրթությունը Լայպցիգի համալսարանում, Վերներ Հայզենբերգի գլխավորությամբ 1928 թ. ստանում է դոկտորի կոչում։
Ցյուրիխում Վոլֆգանգ Պաուլիի, Կոպենհագենում Նիլս Բորի, Հռոմում Էնրիկո Ֆերմիի հետ ուսումնասիրել է ֆիզիկա, ինչից հետո վերադարձել է Լայպցիգ և ստանձնել է դասախոսի պաշտոն։ 1933 թ. Հիտլերի իշխանության գալուց հետո հեռացել է Գերմանիայից, քանի որ նա հրեա էր[16]։ 1934 թ. տեղափոխվել է Սթենֆորդի համալսարան։ 1938 թ. վերջին Բլոխն աշխատել է Բերկլիում Կալիֆոռնիայի համալսարանում՝ 37-րդ ցիկլոտրոնով նեյտրոնների մագնիսական մոմենտը որոշելու համար[17]։ Սթենֆորդում Բլոխը դարձել է տեսական ֆիզիկայի բնագավառում առաջին պրոֆեսորը։ 1939 թ. դարձել է ամերիկայի միացյալ նահանգների հպատակ քաղաքացի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, մինչև Հարվարդի համալսարանի ռադար պրոյեկտին միանալը, Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայում զբաղվել է միջուկային էներգիայով։
Պատերազմից հետո կենտրոնացել է միջուկային ինդուկցիայի և միջուկային մագնիսական ռեզոնանսի հետազոտությունների վրա, որոնք դարձան մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի հիմքը[18]։ 1946 թ. առաջարկել է Բլոխի հավասարումը։ 1952 թ. Էրնեստ Միլս Պարսելի հետ միասին արժանացել է ֆիզիկայի բնագավառում նոբելյան մրցանակի[19]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Felix Bloch — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Блох Феликс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #119001438 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Leidse Hoogleraren (նիդերլ.)
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ 10,0 10,1 10,2 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1952/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://archive.org/details/sim_journal-officiel-de-la-republique-francaise_1959-01-18_15/page/1018/mode/2up
- ↑ Hofstadter, Robert (1984 թ․ մարտ). «Obituary: Felix Bloch». Physics Today. 37 (3): 115–116. Bibcode:1984PhT....37c.115H. doi:10.1063/1.2916128. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ Fraser, Gordon (2012). «Chapter 7». The Quantum Exodus. Oxford University Press. էջ 182. ISBN 978-0-19-959215-9; hbk
{{cite book}}: CS1 սպաս․ postscript (link) - ↑ "Bloch, Felix", Current Biography, H. W. Wilson Company, 1954. Accessed February 24, 2013. "Because of his Jewish faith, his position soon became uncomfortable and he went to Paris, where he lectured at the Institut Henri Poincaré."
- ↑ http://www.osti.gov/accomplishments/bloch.html
- ↑ Shampo, M A; Kyle R A (1995 թ․ սեպտեմբեր). «Felix Bloch--developer of magnetic resonance imaging». Mayo Clin. Proc. 70 (9): 889. doi:10.4065/70.9.889. PMID 7643644.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1952/bloch-facts.html
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիքս Բլոխ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հոկտեմբերի 23 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Ցյուրիխ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 10 մահեր
- 1983 մահեր
- Ցյուրիխ քաղաքում մահացածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Լայպցիգի համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Շվեյցարացի գիտնականներ
- Շվեյցարացի ֆիզիկոսներ
- Փորձարարական ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
