Սինյիտիրո Տոմոնագա
Սինյիտիրո Տոմոնագա ճապ.՝ 朝永 振-郎 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 31, 1906[1][2][3][…] Տոկիո, Տոկիո, Ճապոնիա կամ Տոկիո, Ճապոնիա |
Մահացել է | հուլիսի 8, 1979[1][2][3][…] (73 տարեկան) Տոկիո, Տոկիո, Ճապոնիա բնական մահով |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս-տեսաբան, պրոֆեսոր և ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Tokyo University of Education? և Լայպցիգի համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Լեոպոլդինա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Ճապոնական ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Կիոտոյի համալսարան |
Ինչով է հայտնի | Քվանտային էլեկտրադինամիկա |
Պարգևներ | Մշակույթի շքանշան ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[4][5] Մ. Վ. Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալ[6] Ծագող արևի 1-ին աստիճանի շքանշան մշակույթի վաստակավոր գործիչ Ասահի մրցանակ և Աճող արևի շքանշան |
Sin'ichirō Tomonaga Վիքիպահեստում |
Սինյիտիրո Տոմոնագա (ճապ.՝ 朝永 振-郎, մարտի 31, 1906[1][2][3][…], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա և Տոկիո, Ճապոնիա - հուլիսի 8, 1979[1][2][3][…], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի ֆիզիկոս-տեսաբան, Ճապոնիայի ԳԱ (1951 թ.) անդամ։
Ավարտել է Կիոտոյի համալսարանը (1929 թ)։ 1932-1940 թվականներին աշխատել է ֆիզիկայի և քիմիայի հետազոտությունների ինստիտուտում։ 1937-1939 թվականներին կատարելագործել է գիտելիքները Լայպցիգի համալսարանում, Վ․ Հայզենբերգի մոտ։ 1941-1969 թվականներին՝ Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր, 1963-1969 թվականներին՝ նույն համալսարանի օպտիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն և ճապոնիայի գիտական խորհրդի նախագահ։ Աշխատանքները վերաբերում են նեյտրոնների և մեզոնների տեսությանը, միջուկային ֆիզիկային, մագնիսականությանը, քվանտային էլեկտրադինամիկային։ 1940 թվականին ենթադրել է մեզոատոմների գոյությունը։ Տոմոնագաին է պատկանում ալիքային դաշտերի քվանտային տեսության ռելյատիվիստորեն ինվարիանտ ձևակերպումը, որը խթանել է վերանորմավորումների մեթոդի մշակումը։ 1955 թվականին մշակել է քվանտամեխանիկական կոլեկտիվ շարժումների տեսությունը։ Ֆիզիկայի նոբելյան մրցանակ (1965 թ., Ռ․ Ֆեյնմանի և Յու․ Շվինգերի հետ)։ Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան ոսկե մեդալ (1964)։ ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1971)։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ The Nobel Prize in Physics 1965 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Большая золотая медаль РАН имени М.В.Ломоносова — Russian Academy of Sciences.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Մարտի 31 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Տոկիո քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 8 մահեր
- 1979 մահեր
- Տոկիո քաղաքում մահացածներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ճապոնացի ֆիզիկոսներ
- Ճապոնացի նոբելյան մրցանակակիրներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Տեսական ֆիզիկոսներ
- Ճապոնացի գիտնականներ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ