Կիոտոյի համալսարան
Կիոտոյի համալսարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | ազգային համալսարան և համալսարան |
Հիմնադրված է | 1869 |
Անդամակցություն | IIIF Consortium[1] |
Երկիր | Ճապոնիա |
Տեղագրություն | Կիոտո |
Կայք | kyoto-u.ac.jp |
Կոորդինատներ: 35°1′34.363200100004″ հս․ լ. 135°46′51.031200100025″ ավ. ե. / 35.02621200002777613° հս․. լ. 135.78084200002777493° ավ. ե. | |
Kyoto University Վիքիպահեստում |
Կիոտոյի համալսարան (ճապ.` 京都大学 կյոիտո դայգակու), Ճապոնիայի կարևորագույն ազգային համալսարաններից մեկը, որը գտնվում է Կիոտո քաղաքում: Նախկինում մտնում էր թագավորական համալսարանների մեջ և հանդիսանում է երկրում հնագույններից երկրորդը, Տոկիոյի համալսարանից հետո[2]: Կիոտոյի համալսարանում սովորում են շուրջ 22000 ուսանողներ[3]:
Համալսարանն ունի 3 մասնաճյուղ, որոնցից գլխավորը Յոսիդան է: Ճանաչվել է Ճապոնիայի երկու լավագույն բուհերից մեկը` մրցակցելով միայն Տոկիոյի համալսարանի հետ[4]:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանի նախորդը եղել է 1869 թվականին Օսակայում հիմնված քիմիայի Դպրոցը (ճապ.` 舎密局 սեյմիկյոկու): Հետագայում` 1886 թվականին, նրա տեղում հիմնադրվեց Երրորդ բարձրագույն դպրոցը (ճապ.` 第三髙等學校 դայսան կո:մո: գակկո:), որը նույն տարում փոխադրվեց ներկայիս համալսարանի գլխավոր մասնաշենք: 1897 թվականին Երրորդ բարձրագույն դպրոցի շենքում հիմնադրվեց Կիոտոյի կայսերական համալսարանը, որպես կայսերական համալսարանների համակարգի մաս, հիմնադրվեց գիտության և տեխնիկայի քոլեջ: 1899 թվականին ստեղծվեցին իրավաբանական և բժշկական քոլեջները, իսկ 1906 թվականին գրականության քոլեջը:
2004 թվականից, նոր օրենքի համաձայն, Կիոտոյի համալսարանն ընդգրկվեց երկրի ազգային համալսարանների համակարգի մեջ: Չնայած այս կարգավիճակին, հաստատության ֆինանսական անկախությանը և ինքնավարությանը, Կիոտոյի համալսարանը դեռևս մասնակիորեն վերահսկվում է երկրի կրթության նախարարության կողմից: Համալսարանի գեոֆիզիկայի դեպարտամենտի, ինչպես նաև նրա բնական աղետների կանխարգելման հետազոտական ինստիտուտում ներկայացված է երկրաշարժի կանխատեսման ազգային կոմիտեում[5]:
Նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոյության ժամանակահատվածում համալսարանը ունեցել է 25 նախագահ, հինգ մարդ կատարել են նախագահի պարտականությունները, բայց նախագահ չեն դարձել[6]: Ներկայիս նախագահը` Հիրոսի Մացումոտոն, իր պաշտոնը զբաղեցնում է 2008 թվականի հոկտեմբերի 1-ից:
- Կիկուտի Դայրոկու (1908-1912)
- Կոսակու Խամադա (1937-1938)
Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ինտեգրացված մարդկային ուսումնասիրությունների ֆակուլտետ
- Գրականության ֆակուլտետ
- Կրթության ֆակուլտետ
- Իրավաբանության ֆակուլտետ
- Տնտեսագիտության ֆակուլտետ
- Գիտության ֆակուլտետ
- Բժշկության ֆակուլտետ
- Դեղագործական գիտությունների ֆակուլտետ
- Ճարտարագիտական ֆակուլտետ
- Գյուղատնտեսության ֆակուլտետ
Բարձրագույն դպրոցներ[7][խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրականության բարձրագույն դպրոց
- Կրթության բարձրագույն դպրոց
- Իրավաբանության բարձրագույն դպրոց
- Տնտեսագիտության բարձրագույն դպրոց
- Բժշկության բարձրագույն դպրոց
- Դեղագործական գիտությունների բարձրագույն դպրոց
- Ճարտարագիտության բարձրագույն դպրոց
- Գյուղատնտեսության բարձրագույն դպրոց
- Մարդու և շրջակա միջավայրի ուսումնասիրության բարձրագույն դպրոց
- Էներգետիկայի գիտությունների բարձրագույն դպրոց
- Ասիական և աֆրիկյան տարածաշրջանի ուսումնասիրությունների բարձրագույն դպրոց
- Ինֆորմատիկայի բարձրագույն դպրոց
- Բիոուսումնասիրությունների բարձրագույն դպրոցը
- Գլոբալ բնապահպանական ուսումնասիրությունների բարձրագույն դպրոց
- Կառավարության դպրոց
- Կառավարման բարձրագույն դպրոց
- Կիոտոյի համալսարանի իրավաբանական դպրոց
- Կիոտոյի համալսարանի հանրային առողջության դպրոց
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://iiif.io/community/consortium/#the-iiif-consortium
- ↑ «Historical Sketch»։ About Kyoto University։ Kyoto University։ 2004։ Վերցված է 2007-07-17
- ↑ «Kyoto University: 2008/2009 Facts and Figures»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-29-ին։ Վերցված է 2008-10-31
- ↑ Рейтинг университетов мира (2010 года) Archived 2011-04-03 at the Wayback Machine.
- ↑ Organizations with ties to CCEP CCEP, accessed 2011-03-19
- ↑ Presidents of Kyoto University
- ↑ «Departments»։ Kyoto University
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|