Լուիս Ուոլթեր Ալվարես
Լուիս Ուոլթեր Ալվարես (անգլ.՝ Luis Walter Alvarez, հունիսի 13, 1911[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][1] - սեպտեմբերի 1, 1988[1], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2][1]), ամերիկյան ֆիզիկոս, ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։ Ծնվել Սան Ֆրանցիսկոյում։ Ավարտել է Չիկագոյի համալսարանը (1932 թ.)։ 1945 թ-ից՝ Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր։ Աշխատել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (1940–1943 թթ), Լոս Ալամոսի լաբորատորիայում (1944–1945 թթ.)։
Ալվարեսի գիտական աշխատանքները վերաբերում են արագացուցիչների տեխնիկային, տարրական մասնիկների ֆիզիկային։ Ալվարեսը հայտնագործել է ռադիոակտիվ փոխակերպման նոր տիպ՝ ուղեծրային էլեկտրոնների զավթումը միջուկով (1937 թ.), առաջին անգամ ստացել է (Ռ. Քորնոգի հետ) ջրածնի և հելիումի նոր իզոտոպները՝ տրիտիում և հելիում–3 (1939 թ.), մեծ ճշգրտությամբ չափել է (Ֆ․ Բլոխի հետ) ազատ նեյտրոնի մագնիսական մոմենտը (1940 թ.)։ Նրա ղեկավարությամբ կառուցվել է բշտիկավոր առաջին մեծ խցիկը և Բերկլիի դրեյֆային խողովակներով գծային արագացուցիչը։
Տարրական մասնիկների ֆիզիկայում խոշոր ներդրման, հատկապես մեծ թվով ռեզոնանսների հայտնագործման համար արժանացել է Նոբելյան մրցանակի (1968 թ.)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Luis Alvarez - Facts — nobelprize.org.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Альварес Луис // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://www.nsf.gov/od/nms/recip_details.jsp?recip_id=14
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1968/alvarez-facts.html
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1968/alvarez-bio.html
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 Luis Alvarez - Biographical — nobelprize.org.
- ↑ 9,0 9,1 9,2 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ PRIZE AMOUNT AND MARKET VALUE OF INVESTED CAPITALCONVERTED INTO 2016 YEAR'S MONETARY VALUE — nobelprize.org.
- ↑ The President's National Medal of Science: Recipient Details — NSF.
- ↑ Collier 1940-1949 Recipients — National Aeronautic Association.
- ↑ 14,0 14,1 14,2 Luis Alvarez Biographical — Nobel Foundation.
- ↑ California Scientist of the Year Award Recipients — California Science Center Foundation.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 190)։ ![]() |
- Հունիսի 13 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Սան Ֆրանցիսկո քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 1 մահեր
- 1988 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Փորձարարական ֆիզիկոսներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկացի գյուտարարներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ