Տրիտիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տրիտիում (լատ․՝ Tritium), ջրածնի ռադիոակտիվ իզոտոպ, զանգվածի թիվը՝ 3: 1934 թվականին հայտնագործել են Է․ Ռեզերֆորդը, Մ․ Լ․ Օլիֆանտը և Պ․ Հարտեկը։ Տրիտիումը p-ակտիվ է։ Տրիտիումի միջուկը տրիտոնն է։ Բնության մեջ տրիտիումի աննշան քանակություն գոյանում է ազոտի ատոմների վրա տիեզերական ճառագայթման նեյտրոնների ազդեցությամբ, ինչպես նաև նույն ճառագայթման առաջացրած միջուկային ճեղքումների ժամանակ։ Ստացված տրիտիումի և օդի թթվածնի միացումից առաջացած «գերծանր ջուրը» անձրևի հետ իջնում է երկրի վրա։ Արհեստականորեն տրիտիումը ստացվում է միջուկային ռեակտորում՝ լիթիումային թիրախի նեյտրոնաճառագայթման ժամանակ կամ ցիկլոտրոնում՝ դեյտերիումի կամ բերիլիումի թիրախները դեյտրոնների փնջով ռմբակոծելիս։ Տրիտիումը կիրառվում է ջերմամիջուկային սինթեզի ռեակցիաներում՝ որպես կարևորագույն բաղադրիչ, ջերմամիջուկային ռումբերում՝ որպես վառելիք, ինչպես նաև քիմիական, կենսաբանական և ջրաբանական հետազոտություններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 107