ԱՄՆ ճարտարագիտական ազգային ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ ճարտարագիտական ազգային ակադեմիա
անգլ.՝ U.S. National Academy of Engineering
ՀապավումNAE[1]
Տեսակգիտությունների ակադեմիա
Հիմնադրվել էդեկտեմբեր 1964[2]
Անդամ էNational Academies of Sciences, Engineering, and Medicine?
Երկիր ԱՄՆ[2]
ՏեղագրությունՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան[2]
Հասցե500 5th St NW, Washington, DC 20001[2][3][4]
Կայքnae.edu(անգլ.)
ԱՄՆ ճարտարագիտական ազգային ակադեմիա (ԱՄՆ)##
ԱՄՆ ճարտարագիտական ազգային ակադեմիա (ԱՄՆ)
ԱՄՆ ճարտարագիտական ազգային ակադեմիա, ԱՄՆ
 United States National Academy of Engineering Վիքիպահեստում

ԱՄՆ ճարտարագիտական ազգային ակադեմիա (անգլ.՝ U.S. National Academy of Engineering, NAE), ամերիկյան շահույթ չհետապնդող, ոչ կառավարական հասարակական կազմակերպություն։ Ճարտարագիտության և բժշկության գիտությունների ազգային ակադեմիաների մի մասն է, ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (NAS), Բժշկության ազգային ակադեմիայի և Ազգային հետազոտական խորհուրդի (այժմ՝ NASEM-ի ծրագրային ստորաբաժանումները) հետ միասին։ Այն ներկայացնում է ազգային գիտական ակադեմիա ԱՄՆ-ում։

Ճարտարագիտական ազգային ակադեմիան իրականացնում է ինժեներական ծրագրեր՝ ուղղված ազգային կարիքների բավարարմանը, խրախուսում է կրթությունն ու հետազոտությունը և ճանաչում ինժեներների բարձրագույն նվաճումները։ Ամեն տարի նոր անդամներ ընտրվում են ներկայիս անդամների կողմից՝ հիմնվելով բնօրինակ հետազոտության մեջ նրանց առանձնահատուկ և շարունակական ձեռքբերումների վրա։ Ճարտարագիտական ազգային ակադեմիան ինքնավար է իր կառավարման և իր անդամների ընտրության հարցում՝ կիսվելով մնացած ազգային ակադեմիաների հետ ԱՄՆ կառավարությունը խորհրդատվություն տրամադրելու դերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտությունների ազգային ակադեմիան ստեղծվել է 1863 թվականի մարտի 3-ին թվագրված միացման ակտով, որը ստորագրվել է Միացյալ Նահանգների այն ժամանակվա նախագահ Աբրահամ Լինքոլնի կողմից[5]՝ նպատակ ունենալով. «... հետաքննել, քննել, փորձարկել և զեկուցել գիտության կամ արվեստի ցանկացած առարկայի վերաբերյալ...»: Ինժեներության մասին ոչ մի հիշատակում չի եղել սկզբնական ակտում, ինժեներական որևէ դերի առաջին ճանաչումը եղել է Ակադեմիայի մշտական հանձնաժողովների ստեղծմամբ 1899 թվականին[5]։ Այն ժամանակ գործում էին վեց մշտական հանձնաժողովներ՝ մաթեմատիկա և աստղագիտություն, ֆիզիկա և ճարտարագիտություն, քիմիա, երկրաբանություն և հնէաբանություն, կենսաբանություն և մարդաբանություն[5]։ 1911 թվականին հանձնաժողովների այս կառուցվածքը կրկին վերակազմավորվեց ութ հանձնաժողովների. կենսաբանությունը բաժանվեց՝ բուսաբանության, կենդանաբանություն և կենդանիների մորֆոլոգիա ու ֆիզիոլոգիա և պաթոլոգիա հանձնաժողովների։ Մարդաբանությունը վերանվանվեց մարդաբանություն և հոգեբանություն, իսկ մնացած հանձնաժողովները, ներառյալ ֆիզիկան և ճարտարագիտությունը, մնացին անփոփոխ[5]։

1913 թվականին Ջորջ Էլերի Հեյլին ակադեմիայի 50-ամյակի կապակցությամբ զեկույց ներկայացրեց՝ ուրվագծելով Ակադեմիայի ապագայի ընդարձակ օրակարգը[5]։ Հեյլին առաջարկեց Ակադեմիայի տեսլականը, որը փոխգործակցում է «գիտության ողջ շրջանակի» հետ, որն ակտիվորեն պետք է աջակցեր արդյունաբերական և հումանիտար գիտությունների նոր կարգապահությանը[5][6]։ Բժշկության և ճարտարագիտության բաժինների ստեղծման առաջարկը բողոքարկվեց մի անդամի կողմից, քանի որ այդ մասնագիտությունները «հիմնականում դրամական շահի համար էին օգտագործվում»[5]։ Հեյլի առաջարկները չեն ընդունվում[5]։ Այնուամենայնիվ, 1915 թվականին Ֆիզիկայի և ճարտարագիտության բաժինը առաջարկվեց փոխել միայն ֆիզիկայի, իսկ մեկ տարի անց Ակադեմիան սկսեց նախագծել ճարտարագիտության առանձին բաժին[5]։

1913 թվականին Ակադեմիային խնդրեցին հետաքննել 1913 թվականի վերջին Կուլեբրայի կտրվածքում տեղի ունեցած մեծ սահքը, որն ի վերջո հետաձգեց Պանամայի ջրանցքի բացումը տասը ամսով։ Միացյալ Նահանգների բանակի ինժեներական կորպուսի պատվերով և ինչպես ինժեներներից, այնպես էլ երկրաբաններից կազմված ուսումնասիրության խումբը հանգեցրեց վերջնական զեկույցի, որը պատրաստել էին երկու երկրաբաններ Չարլզ Ուիթման Քրոսը և Հարի Ֆիլդինգ Ռիդը[5]։ 1917 թվականի նոյեմբերին նախագահ Վուդրո Վիլսոնին ներկայացված զեկույցը եզրակացնում էր, որ գալիք տարիների ընթացքում ջրանցքների երթևեկության կրկնակի ընդհատումների մասին պնդումներն արդարացված չեն[5]։

Այդ ընթացքում Միացյալ Նահանգները բախվեց Գերմանիայի հետ պատերազմի հեռանկարին, և բարձրացվեց պատրաստվածության հարցը։ Ինժեներական կազմակերպությունները արձագանքեցին այս ճգնաժամին` առաջարկելով տեխնիկական ծառայություններ Դաշնային կառավարությանը, ինչպիսիք են 1915 թվականի ռազմածովային խորհրդատվական խորհուրդը և 1916 թվականի Ազգային պաշտպանության խորհուրդը։ Նույն տարվա հունիսի 19-ին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Վուդրո Վիլսոնը խնդրեց Գիտությունների ազգային ակադեմիային կազմակերպել «Ազգային հետազոտությունների խորհուրդ», բայց Ճարտարագիտական հիմնադրամի աջակցությամբ[5]։ Խորհրդի նպատակը (սկզբում կոչվում էր Ազգային հետազոտական հիմնադրամ) մասամբ խթանելն ու խրախուսելն էր «գիտական հետազոտությունների ավելի մեծ օգտագործումը ամերիկյան արդյունաբերության զարգացման մեջ... գիտական մեթոդների կիրառումը ազգային պաշտպանության ամրապնդման գործում... և գիտության այնպիսի այլ կիրառումներ, որոնք կնպաստեն ազգային անվտանգությանն ու բարեկեցությանը»[5]։

Ազգային նախապատրաստման ժամանակաշրջանում մեծ թվով ինժեներներ ընտրվեցին Ակադեմիայի ֆիզիկատեխնիկական բաժնում, բայց դա չլուծեց երկարամյա հարցը, թե որտեղ պետք է տեղավորել կիրառական գիտությունները, օրինակ՝ ճարտարագիտությունը, ակադեմիայում[5]։ 1863 թվականին հիմնադիր անդամները, որոնք նշանավոր ռազմական և ռազմածովային ինժեներ էին, կազմում էին անդամների գրեթե մեկ հինգերորդը[5]։ 19-րդ դարի երկրորդ կեսին ինժեներների թիվը անշեղորեն նվազում է մինչև 1912 թվականը, Հենրի Լարկոմ Աբբոթը, ով ընտրվել էր 1872 թվականին, Ինժեներների կորպուսի միակ ներկայացուցիչն էր[5]։ Պատերազմի ժամանակաշրջանում Ազգային հետազոտական խորհրդի ինժեներական բաժինը որպես նախադեպ օգտագործվեց, Ակադեմիան 1919 թվականին ստեղծեց իր առաջին ինժեներական բաժինը ինը անդամներով, որի առաջին նախագահն էր քաղաքացիական պատերազմի վետերան Հենրի Լարկոմ Աբբոթը[5]։ Այդ ինը անդամներից միայն երկուսն էին նոր անդամներ, մյուսները տեղափոխվել էին գործող բաժիններից. «...այդ տարի Ակադեմիայի 164 անդամներից միայն յոթ հոգոի որոշեցին իրենց ինժեներ անվանել»[7]։

Ինժեներական ընկերությունների գործունեության 1915-1916 թվականների այս ժամանակահատվածում Գիտությունների ազգային ակադեմիան դժգոհում էր գիտնականների պակասից և ինժեներների գերակշռությունից պատերազմի ժամանակ դաշնային կառավարության տեխնիկական հանձնաժողովում՝ Ծովային խորհրդատվական խորհրդում[7]։ Խորհրդի մաթեմատիկոսներից մեկը՝ Ռոբերտ Սիմփսոն Վուդվորդը, իրականում վերապատրաստվել է և սկսել էր աշխատել որպես քաղաքացիական ինժեներ[7]։

Այն ունի ավելի քան 2 հազար անդամ։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում։ Ակադեմիան ղեկավարում է նախագահ Քլեյթոն Դանիել Մոտեն։ 1983-95 թվականներին նախագահն էր Ռոբերտ Մայեր Ուայթը։

Ակադեմիայի անդամ ընտրվելը բարձր պատիվ է համարվում։

Տրամադրում է մի շարք մրցանակներ, ներառյալ Չարլզ Ստարկ Դրեյպերի մրցանակը, ինժեներական նշանակալի ձեռքբերումների համար, որոնք ուժեղ ազդեցություն են ունեցել հասարակության վրա, ինչպես նաև նպաստել են կյանքի որակի բարելավմանը և/կամ հեշտացնելով տեղեկատվության հասանելիությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Library of Congress Library of Congress Name Authority File
  2. 2,0 2,1 2,2 2,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. https://www.nae.edu/19687/StaffDirectory
  4. Google Maps — 2005.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 Rexmond, Cochrane (1978). The National Academy of Sciences: The First Hundred Years, 1863-1963. NAP. էջեր 209–211. ISBN 0-309-02518-4.
  6. Cochrane (1978), citing George Ellery Hale, "National Academies and the Progress of Research. III. The Future of the National Academy of Sciences," Science 40:907-919 (December 15, 1914); 41:12-25 (January I, 1915). Hale's complete study was published as National Academies and the Progress of Research (Lancaster, Pennsylvania: New Era Printing Co., n.d.).
  7. 7,0 7,1 7,2 Pursell, Carroll. "Engineering Organization and the Scientist in World War I: The Search for National Service and Recognition." Prometheus 24.3 (2006): 257-268.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]