Հասարակական կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հասարակական կազմակերպություն, իրավական կազմակերպություն, որը ստեղծված է անձանց կամ կազմակերպությունների կողմից առանց որևէ կառավարության մասնակցության։ Այս տեսակի կազմակերպությունները նաև կոչվում են լայն տարածում գտած Ոչ կառավարական կազմակերպություն եզրով և ավելի մեծ տարածում գտած ՀԿ հապավմամբ։

Հասարակական կազմակերպությունները ստեղծվում են այնպիսի հասարակական խնդիրների լուծման համար, որոնք միայանակ մարդու համար անհնարին կամ դժվար է լուծել։ Այդ նպատակով համընդհանուր շահեր ունեցող անձինք միավորվում են և ստեղծում կազմակերպությունը, որի նպատակը կարող է լինել նպաստել որոշակի հոգևոր, մշակութային, գիտական և այլ խնդիրների լուծմանը։ Գործունեության արդյունքում ստացված եկամուտը չի բաժանվում նրա անդամների միջև, այլ կարող է միայն ծախսվել կանոնադրական նպատակների իրագործման համար։

Հասարակական կազմակերպության անդամները ըստ դրա կանոնադրության վճարում են անդամավճար։

Հասարակական կազմակերպությունները, որպես կանոն, չունեն կայուն ֆինանսավորում։ Դրանց նախապես մշակած ծրագրերը հաստատվում և հետագայում ֆինանանսավորվում են պետությունների, միջազգային կազմակերպությունների և հիմնադրամների կողմից։ Ամբողջ աշխարհում հասարակական կազմակերպությունները ունեն տարբեր նպատակներ։ Նրանցից շատերը կրում են բարեգործական բնույթ, որոշները հանդիսանում են որևէ քաղաքական, կրոնական և այլ ուժերի ճակատներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ՀԿ-ները համաշխարհային զարգացման մեջ կարևոր դերակատարում են ունեցել մասնավորապես մարդասիրական օգնություն ցուցաբերելու և աղքատությունը նվազեցնելու գործում։ Ամբողջ աշխարհում հասարակական կազմակերպությունների թիվը հասնում է 10 միլիոնի։ Հասարակական կազմակերպությունները տարբերվում են իրենց ուղղվածությամբ։ ՀԿ-ի ուղղվածությունը որոշվում է իր ունեցած գործառույթներով, որոնք կարող են վերաբերվել մարդու իրավունքներին, առողջության բարելավմանը և այլն։ Հասարակական կազմակերպություններն ըստ իրենց կատարած աշխատանքի շրջանակների լինում են տեղական, մարզային, ազգային կամ միջազգային։ Հասարակական կազմակերպությունների հիմնական ուժն իրենցից ներկայացնում են կամավորները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]