Jump to content

Հասարակական կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (հուլիսի 31, 2024) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Եվրոպա-Վրաստան ինստիտուտ» հասարակական կազմակերպության ղեկավար Գեորգի Մելաշվիլին ելույթ է ունենում երկու ՀԿ-ների (EGI և Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամ) կողմից իրականացված «Եվրոպան ճամպրուկի մեջ» նախագծի մեկնարկի ժամանակ, որի նպատակն էր մեծացնել եվրոպացի քաղաքական գործիչների, լրագրողների, քաղհասարակության ներկայացուցիչների և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների համագործակցությունը Վրաստանի իրենց գործընկերների հետ[1]:

Հասարակական կազմակերպություն (ՀԿ, անգլ.՝ Non governmental organizations[2]), կազմակերպության տեսակ, որն ընդհանուր առմամբ ձևավորվում ու գործում է պետական մարմիններից և մասնավոր հատվածից անկախ[3][4][5][6][2]։ Հանդիսանում է կառավարության ներգրավվածությունից[3] անկախ կազմակերպություններ են և հայտնի են որպես հասարակական կազմակերպություններ կամ ՀԿ-ներ[6][5] ։ ՀԿ-ները սովորաբար շահույթ չհետապնդող միավորումներ են, իսկ դրանցից շատերն ակտիվորեն ներգրավված են հումանիտար, սոցիալական և ժողովրդավարացման գործընթացների մեջ։ Դրանք կարող են նաև ներառել ակումբներ, ասոցիացիաներ և ֆորմալ այլ միավորումներ, որոնք ծառայություններ են մատուցում իրենց անդամներին և այլ շահառուների։ ՀԿ-ներ կարող են լինել նաև լոբբիստական խմբերը և թեմատիկ միջազգային միավորումները, ինչպես օրինակ Համաշխարհային տնտեսական ֆորումը[7][8][9][10]։ Հասարակական կազմակերպությունները տարբերվում են միջազգային և միջկառավարական կազմակերպություններից նրանով, որ վերջիններս ուղղակիորեն կապված են ինքնիշխան պետությունների և նրանց կառավարությունների հետ։

Եզրույթն իր ներկայիս նշանակությամբ առաջին անգամ կիրառվել է 1945 թվականին՝ նորաստեղծ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 71-րդ հոդվածում[11]։ Չնայած, որ չկա հասարակական կազմակերպությունների էության և գործունեության վերաբերյալ մեկ միասնական սահմանում՝ դրանք ընդհանուր առմամբ սահմանվում են որպես շահույթ չհետապնդող միավորումներ, որոնք անկախ են պետական մարմինների ազդեցությունից, չնայած որ պետությունից կարող են ստանալ ֆինանսավորում[11]։

ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության դեպարտամենտի սահմանման համաձայն՝ «հասարակական կազմակերպությունը շահույթ չհետապնդող, քաղաքացիների կամավորական միավորում է, որը գործում է տեղական, ազգային կամ միջազգային մակարդակում՝ հանրային բարեկեցությանը միտված խնդիրներին աջակցելու համար»[6]։ ՀԿ եզրույթն օգտագործվում է ոչ միանշանակ կերպով և երբեմն որպես «քաղաքացիական հասարակության կազմակերպություն» եզրույթի հոմանիշ, որը բնորոշում է քաղաքացիների կողմից հիմնադրված ցանկացած միավորումը[12]։ «Քաղաքացիական հասարակության կազմակերպություն» եզրույթը հիմնականում կիրառվում է արևմտյան մասնագիտական գրականության մեջ։ Երկրների մեծ մասում ՀԿ-ները բացառապես հանդիսանում են շահույթ չհետապնդող կազմակերպություններ, մինչդեռ կան երկրներ, որտեղ քաղաքական կուսակցությունները և արհմիությունները ևս համարվում են հասարակական կազմակերպություններ[13]։

Հասարակական կազմակերպությունները դասակարգվում են (1) ըստ գործունեության ոլորտի, որի պարագայում կենտրոնական տեղ է հատկացվում ՀԿ գործունեության դաշտին, ինչպիսիք են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, սպառողների իրավունքների պաշտպանությունը, շրջակա միջավայրի պահպանությունը, առողջապահությունը, համայնքային զարգացումը և այլն, և (2) ըստ գործունեության մակարդակի, որը ցույց է տալիս կազմակերպության գործունեության մասշտաբը` տեղական, տարածաշրջանային, ազգային կամ միջազգային[13]։

2008 թվականի դրությամբ՝ Ռուսաստանում գրանցված էր մոտ 277․000 ՀԿ, որոնց մի մեծ մասը փակվել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո՝ Կրեմլի քաղաքականությունը քննադատելու համար[14]։ 2009 թվականին Հնդկաստանում առկա էր մոտ 2 միլիոն ՀԿ (այսինքն՝ մեկ ՀԿ 600 հնդիկի հաշվով), ինչը շատ ավելին է, քան այդ երկրում տարրական դպրոցների և առողջության կենտրոնների թիվը[15][16]։ Համեմատության համար ԱՄՆ-ում գրանցված է մոտավորապես 1,5 միլիոն հասարակական կազմակերպություն[17]։

2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցված է 6469 հասարակական կազմակերպություն[18]։

Հասարակական կազմակերպությունը կազմակերպությունների ենթախումբ է, որը հիմնադրվել է քաղաքացիների կողմից, ներառում է ակումբներ և միավորումներ, որոնք ապահովում են տարբեր ծառայություններ հասարակական կազմակերպության անդմաների և այլ անձանց համար։ Սովորաբար հասարակական կազմակերպությունները շահույթ չհետապնդող կազմակերպություններ են։ Տարիներ առաջ Միավորված ազգերի կազմակերպությունը սկսեց օգտագործել ՀԿ (հասարակական կազմակերպություն) տերմինը, միչնդեռ այս կազմակերպություններն ինչ-որ կերպ արդեն ձևավորվել էին։ Մի քանիսը, որոնք նախաձեռնվել էին կրոնական և բարեգործական խմբերի կողմից տեղակայված էին հստակ վայրում և աշխատում էին հատուկ համայնքների հետ՝ աղքատության դեմ պայքարելու նպատակով։ Պատերազմը նույնպես խթան հանդիսացավ մի շարք ՀԿ-ների ստեղծվելու համար, որոնք կենտրոնացած էին բժշկական օգնություն ցուցաբերելու, երեխաներին խնամելու և տուժած տարածքներին ահնրաժեշտ պարագաներով ապահովելու ուղղությամբ։ «Ընդդեմ ստրկության հասարակությունը», որը ձևավորվել էր 1839 թվականին, հավանաբար առաջին միջազգային հասարակական կազմակերպությունն է։ Դա ցույց է տալիս, թե ինչպես կարող են մարդիկ հավաքվեն աշխարհի տարբեր ծայրերից՝ հանուն մեկ պատճառի։

Շատ ՀԿ-ներ ակտիվ են մարդասիրության կամ սոցիալական գիտությունների ոլորտում։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀԿ-ներն ունեն հանրային բարձր վստահության աստիճան, որը կարող է նրանց լիազորել արտահայտելու հասարակության մտահոգությունները[19]։ Կախված հասարարակական կազմակերպության տեսակից՝ ՀԿ-ները կարող են աշխատել մի շարք նպատակներ իրականացնելու համար։ Համաձայն Հայաստանի՝ «Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի»՝ ՀԿ-ն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` ֆիզիկական անձ) և (կամ) իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ[20]։ Հասարակական կազմակերպությունը կառավարվում է ընդհանուր հետաքրքրություններ ունեցող մարդկանց կողմից։ ՀԿ-ները կատարում են զանազան ծառայություններ և մարդասիրական գործառույթներ, քաղաքացիների բողոքն են ներկայացնում կառավարությանը, ջատագովում ու մշտադիտարկում են քաղաքականությունները, խրախուսում քաղաքական մասնակցությունը՝ տեղեկատվության տրամադրման միջոցով։

Օրինակ՝ Հնդկաստանը 2009 թվականի տվյալներով ուներ մոտավորապես 2 միլիոն ՀԿ (600 բնակչին մեկ ՀԿ), ավելին, քան երկրի միջնակարագ դպրոցների ու առողջապահական կենտրոնների թիվն է[21][22]։ Հասարակական կազմակերպությունները շատ երկրներում հայտնի են որպես շահույթ չհետապնդող կազմակերպություններ և քաղաքական կուսակցություններն ու առևտրական միությունները երբեմն համարվում են հասարակական կազմակերպություններ[23]։

ՀԿ-ները դասակարգվում են ըստ իրենց ուղղվածության և գործունեության մասշտաբի։ ՀԿ-ների ուղղվածությունը որոշվում է իրենց իրականացրած գործունեությամբ։ Օրինակ՝ կարող են ներառել մարդու իրավունքներ, բնապահպանություն, առողջապահություն կամ զարգացում ոլորտները։ Հասարակական կազմակերպության գործունեության մասշտաբը ցույց է տալիս, թե կազմակերպությունն ինչ մակարդակով է գործում՝ տեղական, տարածաշրջանային, ազգային կամ միջազգային։

Հասարակական կազմակերպությունները նպաստում են իրենց անդամների կամ հիմնադիրների սոցիալական նպատակների իրականացմանը․ շրջակա միջավայրի բարելավում, մարդու իրավունքերի պաշտպանության խրախուսում, անապահով խավերի բարեկեցության բարելավում կամ կորպորատիվ օրակարգի ներկայացում։ Նրանց նպատակներն ընդգրկում են հիմնախնդիրների լայն շրջանակ։ Միջազգային դոնոր կազմակերպությունները կարող են ֆինանսավորել ՀԿ-ների գործունեությունն ու նպաստել նրանց ծրագրերի իրականացմանը[24]։

ՀԿ-ները կարելի է դասակարգել հետևյալ կերպ[13]

  • ըստ գործունեության ոլորտի, որի պարագայում կենտրոնական տեղ է հատկացվում ՀԿ գործունեության դաշտին, ինչպիսիք են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, սպառողների իրավունքների պաշտպանությունը, շրջակա միջավայրի պահպանությունը, առողջապահությունը, համայնքային զարգացումը և այլն,
  • ըստ գործունեության մակարդակի, որը ցույց է տալիս կազմակերպության գործունեության մասշտաբը՝ տեղական, տարածաշրջանային, ազգային կամ միջազգային։

Ըստ գործունեության ոլորտի` հասարակական կազմակերպությունները կարող են լինել հետևյալ տեսակների.

  • Բարեգործական կազմակերպություններ. սրանք շատ հաճախ «վերևից ներքև» սկզբունքով գործող նախաձեռնություններ են՝ շահառուների քիչ մասնակցությամբ կամ ունեցած ներդրմամբ։ Այս տեսակի կազմակերպությունների գործունեությունն ուղղված է անապահով մարդկանց և խմբերի կարիքների բավարարմանը։
  • Ծառայություններ մատուցող ՀԿ-ներ․ սրանք այն ՀԿ-ներն են, որոնք հիմնականում անվճար հիմունքներով մատուցում են առողջապահական (ներառյալ՝ ընտանիքի պլանավորում) և կրթական ծառայություններ։
  • Մասնակցային կազմակերպություններ․ սրանք ներառում են տեղական ներգրավվածությամբ ինքնօգնության ծրագրերը։ Դրանց իրականացման նպատակով կոնկրետ համայնքի բնակիչները կարող են հատկացնել դրամական միջոցներ, գործիքներ, հողատարածք, նյութեր կամ աշխատուժ։
  • Կազմակերպություններ, որոնց գործունեությունն ուղղված է հզորացմանը․ այս տեսակի կազմակերպությունների նպատակն է օգնել աղքատ մարդկանց հասկանալու իրենց կյանքի վրա ազդող սոցիալական, քաղաքական և տնտեսական գործոնները, և բարձրացնելու նրանց իրազեկվածությունը՝ սեփական կյանքը կառավարելու իրենց կարողության մասին։ Շահառուների առավելագույն ներգրավվածության պարագայում ՀԿ-ները հանդես են գալիս որպես միջնորդներ[24]։
  • Արհեստակցական միություններ․ կամավոր միավորում կամ ընդհանուր շահեր ունեցող մարդկանց միություն։ Այդ շահերը կարող են ներառել ոչ միայն կոնկրետ աշխատանքային ոլորտը, այլև սպորտը, մշակույթը և այլն, ինչպես օրինակ Կինոարվեստի և գիտության ակադեմիան, ՖԻՖԱ-ն։

Ըստ գործունեության մակարդակի էլ՝ հասարակական կազմակերպությունները կարող են լինել հետևյալ տեսակների.

  • Համայնքային կազմակերպություններ․ տեղական մակարդակով գործող կազմակերպություններ, որոնք գործում են կոնկրետ համայնքի կամ բնակավայրի տարածքում և հիմնականում զբաղված են տվյալ համայնքի խնդիրների վերհանմամբ և լուծմամբ։ Այդ կազմակերպությունները ծրագրեր են իրականցնում համայնքներում զբաղվածության, երիտասարդության խնդիրների, բնապահպանության, ժողովրդավարության, համայնքային մասնակցության թեմաներով։
  • Համաքաղաքային կազմակերպություններ. այսպիսի կազմակերպությունների թվում են առևտրային և արդյունաբերական պալատները, բիզնես կոալիցիաները, ազգային կամ կրթական խմբերը և կոնկրետ քաղաքի տարածքում գործող համայնքային կազմակերպությունները։
  • Մարզային կամ նահանգային հասարակական կազմակերպություններ․ այսպիսի կազմակերպությունների թվում են մարզային մակարդակում գործող կազմակերպությունները, միավորումները և խմբերը։ Մարզային որոշ ՀԿ-ներ կարող են գործել համապետական (ազգային) և միջազգային ՀԿ-ների կառավարման ներքո։
  • Ազգային կամ համապետական հասարակական կազմակերպություններ. սրանք այն հասարակական կազմակերպություններն են, որոնք գործում են կոնկրետ երկրի տարածքում[25]։ Այս կազմակերպություններն իրենց գործունեությունն իրականացնում են երկրի ողջ տարածքում։ Դրանք կարող են ունենալ նաև մարզային կամ քաղաքային մասնաճյուղեր ու օգնել ՀԿ դաշտի մյուս դերակատարներին։ Երբեմն այս կազմակերպությունները կարող են լինել նաև դոնոր կազմակերպություններ, որոնք ֆինանսավորում են փոքր կազմակերպությունների ծրագրերը։
  • Միջազգային հասարակական կազմակերպություններ․ միջազգային հասարակական կազմակերպությունների թվում կարող են լինել ոչ միայն աշխարհիկ կազմակերպությունները, ինչպես օրինակ «World Vision»-ը կամ «Save the Children»-ը, այլև հոգևոր կազմակերպությունները։ Այս կազմակերպությունները գործում են աշխարհի տարբեր երկրներում և հիմնականում հանդես են գալիս որպես դոնոր կազմակերպություններ՝ ֆինանսավորելով տեղական ՀԿ-ներին, ինստիտուտներին, և նրանց ծրագրերին[24]։

Այլ եզրույթներ և հապավումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հասարակական կազմակերպություն» եզրույթի փոխարեն շատ հաճախ կիրառվում են այլ եզրույթներ, ինչպես օրինակ՝ երրորդ հատվածի կազմակերպություն, շահույթ չհետապնդող կազմակերպություն, կամավորական կազմակերպություն, քաղաքացիական հասարակության կազմակերպություն, զանգվածային կազմակերպություն, սոցիալական շարժման կազմակերպություն, մասնավոր կամավորական կազմակերպություն, ինքնօգնության կազմակերպություն և ոչ պետական դերակատարներ։ ՀԿ հապավման բազմաթիվ տարբերակներ կան, որոնք պայմանավորված են կոնկրետ լեզվով, տարածաշրջանով կամ յուրահատկությամբ։

Ռոմանական որոշ լեզուներում օգտագործվում է ONG հապավումը, օրինակ՝

Կան նաև օտարալեզու այլ հապավումներ, որոնք սովորաբար օգտագործվում են տարբեր տեսակի հասարակական կազմակերպությունները բնորոշելու համար։ Օրինակ՝ BINGO հապավմամբ բնորոշում են մասնավոր ոլորտին հարող (Business-friendly) միջազգային հասարակական կազմակերպություններին կամ միջազգային մեծ կազմակերպություններին, CSO տերմինով՝ ՔՀԿ-ներին (քաղհասարակության կազմակերպություններին), ENGO-ով՝ շրջակա միջավայրի հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ներին (օրինակ՝ «Greenpeace»-ը և Վայրի բնության հիմնադրամը[26]), DONGO-ով՝ դոնորներից կախվածություն ունեցող կամ դոնորների կողմից հիմնադրված հասարակական կազմակերպություններին, GONGO-ով՝ պետությունների կողմից հիմնադրված հասարակական կազմակերպություններին[26]։ Այս եզրույթը երբեմն կիրառվում է բացասական իմաստով, քանի որ ոչ ժողովրդավարական երկրներում այսպիսի ՀԿ-ները կարող են զբաղվել գործող վարչակարգի ծրագրերի իրականացմամբ և նրանց հեղինակության բարձրացմամբ։ GSO-ով էլ բնորոշվում են զանգվածային աջակցության կազմակերպությունները, INGO-ով՝ միջազգային ՀԿ-ները[26], MANGO-ով՝ շուկայի պաշտպանության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները, NGDO-ով՝ զարգացման հարցերով զբաղվող ՀԿ-ները, NNGO-ով՝ Մեծ Բրիտանիայի հյուսիսում (հիմնականում՝ Շոտլանդիայում) գործող ՀԿ-ները, PANGO-ով՝ կուսակցական հարցերով զբաղվող կամ կուսակցություններին հարող ՀԿ-ները, PVDO-ով[27]՝ մասնավոր կամավորական զարգացման կազմակերպությունները (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ՀԿ-ներին անվանում է «մասնավոր կամավորական կազմակերպություններ»)[28], Quango-ով՝ քվազի ինքնավար ՀԿ-ները, որոնք հիմնականում գործում են Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում և Ազգերի համագործակցության երկրներում (տերմինը հաճախ կիրառվում է քամահրական երանգով, իսկ այս կազմակերպությունների ֆինանսները ձևավորվում են հանրային նվիրաբերություններից)[26], SBO-ով՝ սոցիալական ապահովման կոնկրետ հարցերով զբաղվող կազմակերպությունները, SCO-ով՝ սոցիալական փոփոխությունների հարցերով զբաղվող կազմակերպությունները, SNGO-ով՝ Մեծ Բրիտանիայի հարավում (հիմնականում՝ Անգլիայում և Ուելսում) գործող ՀԿ-ները, TANGO-ով՝ տեխնիկական աջակցության հարցերով զբաղվող ՀԿ-ները, TNGO-ով՝ անդրազգային հասարակական կազմակերպությունները, որոնք պետք է գործեն առնվազն երկու երկրում։ Սրանք ստեղծվել են հիմնականում 1970-ական թվականներին՝ աշխարհում բնապահպանական և տնտեսական հիմնախնդիրների աճի պատճառով։ Եվ վերջապես, YOUNGO-ով էլ բնորոշում են երիտասարդական ՀԿ-ներին, որոնք հիմնականում զբաղվում են երիտասարդությանը հուզող հարցերով և երիտասարդների իրավունքների պաշտպանությամբ։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ները) կարևոր դեր են խաղում այն մարդկանց կյանքը բարելավելու գործում, որոնք տուժել են բնական աղետներից կամ բախվել են այլ մարտահրավերների։ ՀԿ-ները կարող են հանդես գալ որպես ծրագրեր իրականացնողներ, փոփոխություններ բերողներ և գործընկերներ՝ կարիքավոր անձանց և համայնքներին անհրաժեշտ ապրանքներ ու ծառայություններ տրամադրելու համար։ Նրանք աշխատում են մոբիլիզացնել ֆինանսական և մարդկային ռեսուրսները, հավաստիանալ, որ օգնությունը հասցվել է ժամանակին և արդյունավետ կերպով։

ՀԿ-ները նաև կարևոր դեր են խաղում փոփոխությունների խթանման գործում՝ աջակցելով այնպիսի քաղաքականություններին և գործունեությանը, որոնք օգուտ են բերում անբարենպաստ իրավիճակում գտնվող համայնքներին։ Նրանք հաճախ համագործակցում են այլ կազմակերպությունների հետ՝ ներառյալ պետական մարմինների՝ հասցեագրելու բարդ մարտահրավերները, որոնք պահանջում են համագործակցային մոտեցում[29]։ ՀԿ-ների հիմնական ուժեղ կողմերից մեկը ժողովրդական մակարդակում աշխատելու և համայնքների հետ անմիջական կապ հաստատելու կարողությունն է։ Սա նրանց թույլ է տալիս ունենալ խորը պատկերացում մարդկանց առջև ծառացած խնդիրների մասին և հարմարեցնել իրենց ծառայությունները յուրաքանչյուր համայնքի հատուկ կարիքներին։

ՀԿ-ները տարբերվում են իրենց աշխատանքային մեթոդներով․ դրանցից որոշները իրավապաշտպան կազմակերպություններ են, իսկ մյուսներն իրականացնում են կոնկրետ ծրագրեր և նախագծեր։ «Oxfam»-ը, որը ծրագրեր է իրականացնում աղքատության կրճատման ուղղությամբ, կարող է կարիքավոր մարդկանց սարքավորումներ և հմտություններ տալ՝ սնունդ և խմելու ջուր հայթայթելու համար։ «FFDA»-ը  իրավական օգնություն է տրամադրում մարդու իրավունքների խախտումներից տուժածներին։ «Աֆղանստանի տեղեկատվական աջակցության ծառայություններ» հասարակական կազմակերպությունն էլ, օրինակ, տրամադրում է մասնագիտացված տեխնիկական ապրանքներ և ծառայություններ՝ աջակցելու այլ կազմակերպությունների կողմից տեղում իրականացվող զարգացմանն ուղղված գործողություններին։ Կառավարման մեթոդները կարևոր են ծրագրերի հաջող իրականացման համար[30]։

Համաշխարհային բանկը ՀԿ-ների գործունեությունը դասակարգում է երկու ընդհանուր կատեգորիայի մեջ[6][31][26]

  1. Գործառնական ՀԿ-ներ, որոնց հիմնական գործառույթը զարգացմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացումն է։
  2. Իրավապաշտպան ՀԿ-ներ, որոնց հիմնական գործառույթն է պաշտպանել կամ խթանել որոշակի իրավունքներ կամ գործ։ Այս ՀԿ-ները ձգտում են ազդել միջազգային կառավարական կազմակերպությունների (IGOs) քաղաքականության և գործունեության վրա։

Այդուհանդերձ, կարող են լինել հասարակական կազմակերպություններ, որոնք կարող են իրականացնել վերը նշված երկու գործունեությունն էլ․ գործառնական ՀԿ-ները կարող են օգտագործել քարոզչական մեթոդներ, եթե նրանք իրենց գործունեության ոլորտում բախվեն խնդիրների, որոնք կարող են լուծվել քաղաքականության փոփոխությամբ, իսկ շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները (ինչպիսիք են, օրինակ, իրավապաշտպան կազմակերպությունները) հաճախ ունեն ծրագրեր, որոնք աջակցում են կոնկրետ այն տուժածներին, որոնք հանդիսանում են իրենց շահառու[25][26]։

Գործառնական ՀԿ-ներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործառնական ՀԿ-ները «ուղիղ ծրագրերի միջոցով ձգտում են հասնել փոքրամասշտաբ փոփոխությունների»՝ տեղական մակարդակում ծրագրերի մշակման և իրականացման նպատակով[25] մոբիլիզացնելով ֆինանսական ռեսուրսները, նյութերը և կամավորներին։ Նրանք անցկացնում են ֆոնդհայթայթման մեծածավալ միջոցառումներ և կարող են դիմել կառավարություններին ու կազմակերպություններին դրամաշնորհների ստացման կամ իրենց կանոնադրական նպատակներից ելնող ծառայությունների մատուցման համար, որոնցից ստացվող միջոցներն անհրաժեշտ են կոնկրետ ծրագրերի իրականացման համար։ Գործառնական ՀԿ-ները հաճախ ունեն հիերարխիկ կառուցվածք․ նրանց աշխատակազմը համալրված է մասնագետներով, որոնք մշակում են ծրագրեր, կազմում բյուջեներ, վարում հաշվապահություն, տրամադրում հաշվետվություններ ու հաղորդակցվում ոլորտային աշխատակիցների հետ[25]։ Դրանք ավելի հաճախ կապված են ծառայությունների մատուցման կամ շրջակա միջավայրի խնդիրների, շտապ օգնության և հանրային բարեկեցության հետ։ Գործառնական ՀԿ-ների կազմում կարող են ներառվել օգնության տրամադրման կամ զարգացման հարցերով զբաղվող կազմակերպությունները, իրենց կանոնադրական նպատակներից ելնող ծառայությունների մատուցմամբ զբաղվող և մասնակցային կազմակերպությունները, կրոնական կամ աշխարհիկ կազմակերպությունները, ինչպես նաև հանրային կամ մասնավոր ՀԿ-ները։ Չնայած գործառնական ՀԿ-ները կարող են լինել համայնքային՝ դրանցից շատերը գործում են համապետական կամ միջազգային մակարդակում։ Գործառնական ՀԿ-ին բնորոշ գլխավոր հատկանիշը կոնկրետ ծրագրերի իրականացումն է[25]։

Շահերի պաշտպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահերի պաշտպանության կամ իրավապաշտպան ՀԿ-ները (որոշ երկրներում դրանց անվանում են նաև քարոզչական ՀԿ-ներ) ձգտում են «հասնել մեծամասշտաբ փոփոխությունների, որոնց անուղղակիորեն նպաստում է քաղաքական համակարգի ազդեցությունը»[25]։ Դրանք ենթադրում են մասնագետների ակտիվ, արդյունավետ խմբի առկայություն, որոնք կարող են իրազեկել և մոտիվացնել իրենց աջակիցներին։ Այս ՀԿ-ները պետք է պլանավորեն և կազմակերպեն ցույցեր ու ակցիաներ, որոնք կգրավեն մեդիայի ուշադրությունը։ Հենց սա էլ կազմակերպությունների այս տեսակի բնորոշիչ գործունեությունն է[25]։

Իրավապաշտպան ՀԿ-ները հիմնականում զբաղվում են մարդու իրավունքների հիմնահարցերով՝ հատկապես կանանց և երեխաների իրավունքներով, իսկ նրանց առաջնային նպատակն է պաշտպանել կամ խթանել մարդու իրավունքների իրացումը[25]։

Հանրային կապեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական կազմակերպությունները սեփական նպատակներին հասնելու համար հանրության հետ պետք է ունենան առողջ կապեր։ Այդ նպատակով նրանք օգտագործում են PR բարդ արշավներ՝ միջոցներ հայթայթելու և կառավարությունների հետ համագործակցելու համար։ Շահերի խմբերը կարող են ունենալ քաղաքական  կարևորություն՝ ազդելով սոցիալական և քաղաքական արդյունքների վրա։ 2002 թվականին Հասարակական կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիան մշակեց էթիկայի կանոնագիրք, որտեղ կոնկրետ անդրադարձ էր կատարվում նաև ՀԿ-ների կողմից իրականացվող PR արշավներին[32]։

Կադրերի համալրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական որոշ կազմակերպություններում աշխատակազմը բաղկացած է վարձու աշխատակիցներից, մինչդեռ կան կազմակերպություններ, որտեղ աշխատակիցներն աշխատում են կամավորական սկզբունքներով։ Թեև զարգացող երկրներում գործող մի շարք ՀԿ-ներ, պրոֆեսիոնալ կադրերի բացակայության պատճառով, աշխատանքի են հրավիրում օտարերկրյա մասնագետների, մյուսները հիմնվում են տեղացի աշխատակիցների կամ կամավորների վրա։ Այս ՀԿ-ների համար օտարերկրացիներից բաղկացած անձնակազմ ունենալը կարող է բավարարել դոնոր կազմակերպությանը, որը ցանկանում է, որ իր կողմից ֆինանսավորվող ծրագիրը ղեկավարվի զարգացած պետությունը ներկայացնող անձը։ Այս աշխատակիցների (կամ կամավորների) պրոֆեսիոնալիզմը կարող է հակակշռվել մի քանի գործոններով։ Այսպես, օտարերկրացիների վարձատրությունը սովորաբար ավելի բարձր է, տվյալ երկրում նրանք չունեն համատարած կապեր և տեղացիների պրոֆեսիոնալիզմը կարող է թերագնահատվել[31]։ 1995 թվականի վերջի դրությամբ՝ «Concern Worldwide»-ը, որը աղքատության դեմ պայքարող միջազգային ՀԿ է, Հաիթիում ու Աֆրիկայի և Ասիայի տասը զարգացող երկրներում աշխատանքի էր վերցրել 174 օտարերկրացու և մոտ 5000-ից ավել տեղացի աշխատակցի։

Միջինում, ՀԿ-ների աշխատակիցները 11-12 %-ով ավելի քիչ են վաստակում, քան միևնույն որակավորումն ունեցող, բայց շահույթ հետապնդող կազմակերպություններում աշխատող անձինք[33]։ Պետական աշխատողների հետ համեմատությունն իրականացվում է՝ ելնելով կոնկրետ երկրից, քանի որ քիչ չեն այն երկրները, որտեղ ՀԿ աշխատակիցներն ավելի բարձր են վճարվում, քան պետական մարմինների աշխատակիցները[34]։

Ֆինանսավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԿ-ները սովորաբար ֆինանսավորվում են նվիրատվություններից, սակայն որոշ կազմակերպություններ խուսափում են ֆորմալ ֆինանսավորումից և գործարկվում են կամավորների կողմից։ ՀԿ-ները կարող են զբաղվել բարեգործությամբ կամ կարող են ազատվել հարկերից՝ հաշվի առնելով նրանց սոցիալական նպատակները։ Մյուսները կարող են հարել քաղաքական, կրոնական կամ այլ շահերի խմբերին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ՀԿ-ները մեծ դեր են ունեցել միջազգային զարգացման[35] գործում՝ մասնավորապես մարդասիրական օգնության և աղքատության դեմ պայքարի ոլորտներում[36]։

ՀԿ-ների ֆինանսավորման աղբյուրները ներառում են անդամավճարները, ապրանքների և ծառայությունների վաճառքը, միջազգային կազմակերպությունների կամ ազգային կառավարությունների կողմից տրամադրված դրամաշնորհները[37], կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնադրամներից հատկացված միջոցները և մասնավոր նվիրատվությունները։ Չնայած «ոչ կառավարական կազմակերպություն» եզրույթը ենթադրում է կառավարություններից անկախություն, շատ ՀԿ-ներ կախված են պետական մարմինների ֆինանսավորումից։ 1998 թվականին «Oxfam»-ի 162 միլիոն ԱՄՆ դոլար բյուջեի մեկ քառորդը նվիրաբերվել էր բրիտանական  կառավարության և ԵՄ-ի կողմից, իսկ Վորլդ Վիժն Միացյալ Նահանգները նույն՝ 1998 թվականին, ամերիկյան կառավարությունից ստացել էր 55 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանքներ։ ԵՄ մի շարք դրամաշնորհներ հասանելի են նաև հասարակական կազմակերպությունների համար։

Պետական մարմինների կողմից ՀԿ-ների ֆինանսավորումը վիճահարույց է, քանի որ «մարդասիրական միջամտության ամբողջ իմաստը կայանում էր նրանում, որ ՀԿ-ները և քաղաքացիական հասարակությունն իրավունք և պարտականություն ունեին օգնություն և աջակցություն ցուցաբերելու կարիքավորներին և բռնաճնշումների ենթարկվողներին՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ կարող էին այդ հարցի շուրջ մտածել ազգային կառավարությունները»[38]։ Որոշ ՀԿ-ներ, ինչպես օրինակ «Greenpeace»-ը, կառավարություններից կամ միջկառավարական կազմակերպություններից չեն ընդունում ֆինանսավորում[39][40]։

Վարչական ծախսեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական ծախսն այն գումարն է, որը ծախսվում է ոչ թե նախագծերի, այլ ՀԿ-ի կառավարման վրա[41]։ Դա ներառում է գրասենյակային ծախսերը[41], աշխատավարձերը, բանկային և հաշվապահական ծախսերը։ ՀԿ-ի ընդհանուր բյուջեի տոկոսը, որը ծախսվում է վարչական ծախսերի վրա, հաճախ օգտագործվում է դրա գործունեության արդյունավետությունը գնահատելու համար․ որոշ փորձագետներ նշում են, որ վարչական ծախսերը կազմակերպության ընդհանուր բյուջեում պետք է կազմեն 4%-ից պակաս[41]։ Հասարակական կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի կարծիքով՝ կազմակերպության բյուջեի ավելի քան 86%-ը պետք է ծախսվի ծրագրերի վրա, այն դեպքում, երբ վարչական ծախսերի վրա պետք է ուղղվի ընդհանուր բյուջեի 20%-ից քիչ գումար[42]։ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի համաշխարհային հիմնադրամից ֆինանսավորում ստանալու համար կազմակերպության վարչական ծախսերը պետք է կազմեն բյուջեի 5-7%-ը[43], իսկ Համաշխարհային բանկը սովորաբար թույլ է տալիս 37%[44]։ Ընդհանուր ծախսերի նկատմամբ վարչական ծախսերի բարձր տոկոսը կարող է ավելի դժվարացնել միջոցների հայթայթումը[45]։ Վարչական մեծ ծախսերը կարող են նաև հանրային քննադատության պատճառ հանդիսանալ[46]։

Այդուհանդերձ, միայն վարչական ծախսերի վրա ուշադրության կենտրոնացումը կարող է հակաարդյունավետ լինել[47]։ «The Urban Institute»-ի և Սթենֆորդի համալսարանի Սոցիալական նորարարության կենտրոնի կողմից հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ վարկանիշային գործակալությունները ՀԿ-ների համար ստեղծում են խթաններ՝ նվազեցնելու (կամ թաքցնելու) վարչական ծախսերը, որը կարող է կրճատել կազմակերպչական արդյունավետությունը՝ կազմակերպությունների կողմից ծառայություններ մատուցելու ենթակառուցվածքի բացակայության պատճառով[48][49]։ Այլընտրանքային վարկանիշային համակարգը հնարավորություն կտար, բացի ֆինանսական տվյալներից, որակական գնահատական տալ կազմակերպության թափանցիկությանը և կառավարմանը․

  1. ծրագրի արդյունավետության գնահատում,
  2. դոնորների և շահառուների համար հետադարձ կապի մեխանիզմների գնահատում,
  3. վարկանիշային կազմակերպության կողմից վարկանիշային գործակալության գնահատմանն արձագանքելու հնարավորություն ընձեռելը[50]։

Մոնիթորինգ և վերահսկողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավորված ազգերի կազմակերպության բարեփոխումների առաջնահերթությունների վերաբերյալ 2000 թվականի մարտի զեկույցում ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը հավանություն է տվել միջազգային մարդասիրական միջամտությանը որպես քաղաքացիներին էթնիկ զտումներից, ցեղասպանությունից և մարդկության դեմ հանցագործություններից պաշտպանելու պարտականություն[51]։ Այդ զեկույցից հետո Կանադայի կառավարությունը սկսեց գործարկել իր «Պաշտպանելու պարտականությունը» (R2P) ծրագիրը[52], որը նախանշում էր մարդասիրական միջամտության խնդիրը։ R2P ծրագիրն ունի լայն կիրառություն, և դրա առավել վիճելի դրսևորումներից է R2P-ի օգտագործումը Հաիթիում հեղաշրջմանը միջամտելու վերաբերյալ Կանադայի կառավարության որոշումը հիմնավորելու համար[53]։

Խոշոր կորպորացիաները մեծացրել են իրենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բաժինները՝ կանխելու կորպորատիվ գործելակերպի դեմ ՀԿ-ների արշավները։ Կորպորացիաների և հասարակական կազմակերպություններիների միջև համագործակցությունը կարող է վտանգներ պարունակել ավելի թույլ կողմի՝ սովորաբար ՀԿ-ների համար։ Այսինքն, որոշ դեպքերում նույն այդ ՀԿ-ները կարող են հայտնվել կորպորացիաների վերահսկողության կամ ազդեցության տակ[54]։

2007 թվականի դեկտեմբերին ԱՄՆ պաշտպանության նախարարի ռազմաբժշկական հարցերով տեղակալ Սեմյուել Ուորդ Քասելսը հիմնադրեց Զինված ուժերի առողջության պահպանման և պատրաստվածության ապահովման միջազգային բաժինը[55]։ Միջազգային առողջապահական առաքելության խնդիրներից մեկն է հաղորդակցվել ՀԿ-ների հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերաբերյալ։ ԱՄՆ պաշտպանության նախարարության 2005 թվականին արձակված 3000.05 հրահանգը[56] պահանջում էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կայունության ամրապնդմանն ուղղված գործունեությունը նույնքան կարևոր համարի, որքան մարտական գործողությունները։ Միջազգային իրավունքին համապատասխան՝ նախարարությունը ստեղծել է հիմնական ծառայությունների որակի բարելավման միջոցներ հակամարտությունների այն գոտիներում (օրինակ՝ Իրաքում), որտեղ ամերիկյան առաջատար գործակալությունները, ինչպիսիք են Պետքարտուղարությունը և Միջազգային զարգացման գործակալությունը, դժվարությամբ են գործում։ Միջազգային առողջապահական առաքելությունը ՀԿ-ների հետ զարգացնում է համագործակցային, սերտ հարաբերություններ՝ ճանաչելով նրանց անկախությունը, փորձառությունը և ազնիվ միջնորդի կարգավիճակը։

Միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները սկիզբ են առել առնվազն 18-րդ դարի վերջին[57][58] և 1914 թվականի դրությամբ աշխարհում կար 1083 հասարակական կազմակերպություն[59]։ Միջազգային ՀԿ-ները կարևոր նշանակություն ունեցան ստրկության դեմ պայքարում և կանանց ընտրական իրավունքի համար իրականացված շարժումներում ու իրենց գագաթնակետին հասան 1932-1934 թվականներին Զինաթափման համաշխարհային համաժողովի ժամանակ[60]։

Եզրույթը հայտնի դարձավ 1945 թվականին Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման ժամանակ[61]։ Դրա կանոնադրության 10-րդ գլխի 71-րդ հոդվածը[62] նախատեսում էր խորհրդատվական կարգավիճակի տրամադրում այն կազմակերպություններին, որոնք ոչ կառավարություններ են, ոչ անդամ երկրներ։ «Միջազգային ՀԿ» եզրույթն առաջին անգամ սահմանվել է 1950 թվականի փետրվարի 27-ին Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) 288 (X) բանաձևում որպես «ցանկացած միջազգային կազմակերպություն, որը չի հիմնադրվել միջազգային պայմանագրով»։ ՀԿ-ների և այլ «խոշոր խմբերի» դերը կայուն զարգացման գործում ճանաչվել է Agenda 21[63] (21-րդ դարում ՄԱԿ-ի ծրագրային պլանը) 27-րդ գլխում[64]։ Միջազգային ՀԿ-ների վերելքն ու անկումը համընկնում են ժամանակակից իրադարձությունների հետ՝ այսինքն, երբ իրավիճակը համեմատաբար կայուն է, միջազգային կազմակերպությունների թիվն ու ազդեցությունն ավելանում է, իսկ ճգնաժամային իրավիճակներում դրանք պակասում են[65]։ Միավորված ազգերի կազմակերպությունն իր վեհաժողովներում և որոշ հանդիպումներում հասարակական կազմակերպություններին տվել է դիտորդի կարգավիճակ։ Ըստ ՄԱԿ-ի՝ ՀԿ-ն մասնավոր, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն անկախ է պետական կառավարման մարմինների վերահսկողությունից և զուտ ընդդիմադիր կուսակցություն չէ[66]։

Հասարակական հատվածի արագ զարգացումը տեղի ունեցավ արևմտյան երկրներում՝ սոցիալական պետության վերակազմավորման արդյունքում։ Այդ գործընթացի գլոբալացումը տեղի ունեցավ կոմունիստական համակարգի փլուզումից հետո և հանդիսանում էր Վաշինգտոնի կոնսենսուսի կարևոր մասը[67]։

20-րդ դարի գլոբալիզացիան մեծացրեց ՀԿ-ների կարևորությունը։ Միջազգային պայմանագրերն ու կազմակերպությունները, ինչպես օրինակ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, կենտրոնացած էին կապիտալիստական շահերի վրա։ Այս միտումը հակակշռելու համար ՀԿ-ները շեշտը դնում են մարդասիրական խնդիրների, զարգացման աջակցության և կայուն զարգացման վրա։ Օրինակ՝ Համաշխարհային սոցիալական համաժողովը Համաշխարհային տնտեսական համաժողովի մրցակից համաժողովն է։ Վերջինս անցկացվում է ամեն տարի հունվարին Շվեյցարիայի Դավոս քաղաքում։ Համաշխարհային սոցիալական համաժողովի հինգերորդ հանդիպմանը, որը կայացել է 2005 թվականի հունվարին Բրազիլիայի Պորտու Ալեգրի քաղաքում, մասնակցել են ավելի քան 1000 ՀԿ-ների ներկայացուցիչներ[68]։ 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և զարգացման կոնֆերանսը, որին մասնակցում էր մոտ 2400 ներկայացուցիչ, առաջինն էր, որը ցույց տվեց միջազգային ՀԿ-ների ներուժը շրջակա միջավայրի խնդիրների և կայուն զարգացման հարցերում։ Անդրազգային ՀԿ-ների ցանցն էականորեն ընդլայնվել է[69]։

Իրավական կարգավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած հասարակական կազմակերպությունները գործում են կոնկրետ երկրի ազգային օրենքներին և իրավական պրակտիկային համապատասխան՝ ըստ իրավական կարգավիճակի՝ ողջ աշխարհում առանձնացվում են հասարակական կազմակերպությունների 4 խոշոր խմբեր[70].

Եվրոպայի խորհուրդը 1986 թվականին Ստրասբուրգում մշակել է Միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների իրավասուբյեկտության ճանաչման մասին եվրոպական կոնվենցիայի նախագիծը՝ եվրոպական ՀԿ-ների համար ստեղծելով միասնական իրավական հիմք։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածը պաշտպանում է միավորումներ ստեղծելու իրավունքը, որը հիմնարար է հասարակական կազմակերպությունների համար։

Տնտեսական տեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն հարցը, թե արդյոք հասարակական կազմակերպությունները կարող են մշակել հանրային նախագիծ, թե դա բացառապես պետք է վերապահվի պետական իշխանության մարմիններին, ուսումնասիրվել է տնտեսագիտության մեջ՝ թերի պայմանագրային տեսության գործիքակազմի օգտագործմամբ։ Համաձայն այս տեսության՝ որոշում կայացնողների միջև հարաբերությունների ոչ բոլոր մանրամասները կարող են պայմանագրային ձևակերպում ունենալ։ Հետևաբար, ապագայում կողմերը կսակարկեն միմյանց հետ՝ իրենց հարաբերությունները փոփոխվող հանգամանքներին հարմարեցնելու համար։ Մասնակցությունը կարևոր է, քանի որ այն որոշում է կողմերի պատրաստակամությունը՝ կատարելու ոչ պայմանագրային ներդրումներ։ Մասնավոր ընկերությունների համատեքստում տնտեսագետ Օլիվեր Հարթը 1995 թվականին հրապարակած իր աշխատություններից մեկում ցույց է տվել, որ ներդրումային ավելի կարևոր խնդիր ունեցող կողմը պետք է լինի հենց սեփականատերը[71]։ Այնուամենայնիվ, 2001 թվականին Թիմ Բեսլին և Մայիթրեշ Գաթաքը պնդեցին, որ հանրային նախագծերի համատեքստում ներդրումային տեխնոլոգիան նշանակություն չունի[72]։

Մասնավորապես, նույնիսկ այն դեպքում, երբ կառավարությունը հիմնական ներդրողն է, ՀԿ-ի մասնակցությունը օպտիմալ է, եթե և միայն այն դեպքում, երբ ՀԿ-ն ավելի է արժևորում տվյալ ծրագրի իրականացումը, քան կառավարությունը։ Այնուամենայնիվ, այս փաստարկի ընդհանուր վավերականությունը կասկածի տակ է դրվել հետագա հետազոտությունների արդյունքում։ Մասնավորապես, 2011 թվականին Մարկո Ֆրանչեսկոնին և Աբհինայ Մութուն նշել են, որ ծրագրի վերաբերյալ ավելի բարձր արժևորում ունեցող կողմի սեփականությունը պարտադիր չէ, որ լինի օպտիմալ, երբ հանրային բարիքը մասամբ բացառվում է[73], երբ և՛ ՀԿ-ն, և՛ կառավարությունը կարող են անփոխարինելի լինել[74] կամ երբ ՀԿ-ները և կառավարությունը բանակցելու տարբեր հնարավորություններ ունեն[75]։ Ավելին, ներդրումային տեխնոլոգիան կարող է հետևանքներ ունենալ սեփականության օպտիմալ կառուցվածքի համար, երբ տարաձայնություններ են առաջանում բանակցությունների ընթացքում[76], երբ կողմերը անընդհատ համագործակցում են[77] կամ էլ երբ կողմերը ասիմետրիկ են տեղեկացված[78]։

Ազդեցությունը միջազգային հարաբերությունների վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Group of people (mostly women) in a room, with a woman speaking into a microphone
ՀԿ-ների համաշխարհային օրը Աֆղանստանում, 2014 թվական։

Այսօր մենք նշում ենք ՀԿ-ների համաշխարհային օրը, մենք նշում ենք քաղաքացիական հասարակության առանցքային ներդրումը հանրային միջավայրում և նրանց եզակի կարողությունը՝ ձայն տալու նրանց, ովքեր այլապես չլսված կլինեին։

«
»
― Հատված Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի՝ 2017 թվականին Բրյուսելում ՀԿ-ների համաշխարհային օրվան նվիրված ելույթից։

Ծառայություններ մատուցող ՀԿ-ները տրամադրում են հանրային բարիք և ծառայություններ, որոնք զարգացող երկրների կառավարությունները չեն կարողանում ապահովել ռեսուրսների սղության պատճառով։ Նրանք կարող են լինել կապալառուներ կամ համագործակցել պետական կառույցների հետ՝ նվազեցնելու հանրային բարիքների արժեքը։ Կարողությունների զարգացմամբ զբաղվող ՀԿ-ներն ազդում են «մշակույթի, կառուցվածքի, նախագծերի և ամենօրյա գործունեության վրա»[79]։

Իրավապաշտպան և կրթական հասարակական կազմակերպությունները նպատակ ունեն հաղորդակցության միջոցով փոփոխել վարքագիծը և գաղափարները՝ մշակելով ուղերձներ, որոնք խթանում են սոցիալական, քաղաքական կամ բնապահպանական փոփոխությունները (և քանի որ լրատվական գործակալությունները կրճատում են օտարերկրյա բյուրոների թիվը, շատ ՀԿ-ներ սկսել են զբաղվել նաև լրագրողական գործունեությամբ)[80]։ Կոնկրետ շարժմամբ զբաղվող ՀԿ-ները մոբիլիզացնում են հանրությանը և համակարգում լայնածավալ կոլեկտիվ գործողությունները՝ ակտիվիստական օրակարգն առաջ մղելու համար[81]։

Սառը պատերազմի ավարտից ի վեր, զարգացած երկրներում գործող շատ ՀԿ-ներ սկսեցին միջազգային մակարդակով տեղեկատվական-քարոզչական աշխատանքներ իրականացնել։ Ներգրավվելով տեղական և ազգային-սոցիալական դիմադրության մեջ՝ զարգացող երկրներում նրանք ազդել են ներքին քաղաքականության փոփոխության վրա[82]։ Մասնագիտացված ՀԿ-ները ստեղծել են գործընկերություններ, ձևավորել ցանցեր և վարվող քաղաքականության մեջ գտել բացեր, որոնք կարող են լրացվել նրանց գործունեության արդյունքում[83]։

Երկրորդ ուղու դիվանագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ ուղու դիվանագիտությունը (կամ երկխոսությունը) կառավարության ոչ պաշտոնական անդամների, այդ թվում՝ մասնագիտական համայնքների և նախկին քաղաքական գործիչների կամ վերլուծաբանների գործողությունների անդրազգային համակարգումն է։ Այն նպատակ ունի քաղաքականություն մշակողներին և քաղաքական վերլուծաբաններին ոչ պաշտոնական քննարկումների միջոցով օգնելու հասնել ընդհանուր լուծման։ Ի տարբերություն պաշտոնական դիվանագիտության, որն իրականացվում է պետական պաշտոնյաների, դիվանագետների և ընտրված առաջնորդների կողմից, երկրորդ ուղու դիվանագիտությունը ներառում է փորձագետների, գիտնականների, պրոֆեսորների և այլ գործիչների, որոնք չեն ներկայացնում պետական իշխանության մարմինները։

ՀԿ-ների համաշխարհային օր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական կազմակերպությունների համաշխարհային օրը, որը նշվում է ամեն տարի փետրվարի 27-ին, սահմանվել է 2010 թվականի ապրիլի 17-ին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայացած Բալթիկ ծովի երկրների 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում անցկացված Բալթիկ ծովի ՀԿ-ների IX համաժողովին մասնակցած 12 երկրների կողմից[84]։ Այն միջազգայնորեն ընդունվել է 2014 թվականի փետրվարի 28-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի այդ ժամանակվա ղեկավար և Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Հելեն Քլարքի կողմից[85][86][87]։

Դիվանագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական կազմակերպությունների համատեքստում դիվանագիտությունը վերաբերում է այլ կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի և կառավարությունների հետ գործընկերային հարաբերություններ կառուցելու և պահելու պրակտիկային՝ սոցիալական, բնապահպանական կամ այլ խնդիրների հետ կապված ընդհանուր նպատակներին հասնելու համար։

ՀԿ-ները հաճախ աշխատում են բարդ պայմաններում, որտեղ բազմաթիվ շահագրգիռ կողմեր ունեն տարբեր շահեր և նպատակներ։ Դիվանագիտությունը ՀԿ-ներին թույլ է տալիս կողմնորոշվել այս բարդ միջավայրում և կառուցողական երկխոսության մեջ մտնել տարբեր դերակատարների հետ՝ նպաստելու փոխըմբռնմանը, փոխհամաձայնության ձևավորմանը և համագործակցությանը։

ՀԿ-ների արդյունավետ դիվանագիտությունը ներառում է վստահության ձևավորումը, երկխոսության նպաստումը և թափանցիկության ու հաշվետվողականության խթանումը։ ՀԿ-ները կարող են տարբեր միջոցներով զբաղվել դիվանագիտությամբ, ինչպիսիք են՝ շահերի պաշտպանությունը, լոբբինգը, գործընկերությունը և բանակցությունները։ Համագործակցելով այլ կազմակերպությունների և շահագրգիռ կողմերի հետ՝ ՀԿ-ները կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ և ավելի արդյունավետ կերպով հասնել իրենց նպատակներին։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանզանիայից գիտնական, ակադեմիկոս Իսա Գուլամհուսեյն Շիվջին իր երկու՝ «Լռությունը ՀԿ դիսկուրսում. ՀԿ-ների դերն ու ապագան Աֆրիկայում» և «Մտորումներ Տանզանիայի ՀԿ-ների մասին. ինչ ենք մենք, ինչ չենք և ինչ պետք է լինենք» էսսեներում, քննադատել է ՀԿ-ներին։ Շիվջին գրում է, որ չնայած ՀԿ-ների առաջնորդների և ակտիվիստների բարի մտադրություններին՝ նա քննադատում է «գործողությունների օբյեկտիվ հետևանքները՝ անկախ նրանց մտադրություններից»[88]։ Ըստ Շիվջիի՝ ՀԿ-ների վերելքը նեոլիբերալ հարացույցի մի մասն է և զուտ ալտրուիզմով պայմանավորված չէ։ Ըստ նրա՝ ՀԿ-ները ցանկանում են փոխել աշխարհը՝ առանց դա հասկանալու՝ շարունակելով կայսերական հարաբերությունները։

Մոզամբիկում ՀԿ-ների ներգրավվածության վերաբերյալ իր ուսումնասիրության մեջ Ջեյմս Փֆայֆերն անդրադառնում է երկրի առողջապահական համակարգի վրա դրանց բացասական ազդեցությանը։ Ըստ Փֆայֆերի՝ Մոզամբիկում ՀԿ-ները «մասնատել են տեղական առողջապահական համակարգը, խաթարել առողջապահական ծրագրերի տեղական վերահսկողությունը և նպաստել տեղական սոցիալական անհավասարության աճին»[89]։ Դրանք կարող են չհամակարգված լինել՝ ստեղծելով զուգահեռ նախագծեր, որոնք առողջապահական ծառայությունների աշխատողներին[89] շեղում են իրենց սովորական պարտականություններից, որպեսզի փոխարենը ծառայեն ՀԿ-ներին։ Սա խաթարում է առաջնային բուժօգնության տրամադրման տեղական ջանքերը և կառավարությանը զրկում սեփական առողջապահական համակարգը վերահսկելու կարողությունից։ Փֆայֆերն առաջարկել է ՀԿ-ների և DPS-ի (Մոզամբիկի առողջապահության պրովինցիալ վարչություն) համագործակցության մոդել. ՀԿ-ն պետք է «պաշտոնապես համապատասխանի հյուրընկալող երկրի չափանիշներին», կրճատի «ցուցադրական» նախագծերի և անկայուն զուգահեռ ծրագրերի քանակը[89]։

1997 թվականին «Foreign Affairs»-ում հրապարակված իր հոդվածում Ջեսիքա Մեթյուսը գրել է.

Իրենց բոլոր ուժեղ կողմերով հանդերձ, ՀԿ-ները հատուկ շահ են ներկայացնում։ Դրանցից լավագույնները... հաճախ տառապում են նեղ հայացքներից՝ հասարակական յուրաքանչյուր գործողություն դատելով նրանով, թե ինչպես է այն ազդում իրենց հատուկ շահերի վրա[90]։

Հասարակական կազմակերպությունները չեն սահմանափակվում քաղաքական փոխզիջումներով կամ ընտրություններով, որոնց կառավարությունները հաճախ բախվում են քաղաքականություն մշակելիս[91]։

Ըստ Վիջայ Պրաշադի՝ 1970-ական թվականներից Համաշխարհային բանկը Ռոբերտ ՄաքՆամարայի օրոք, աջակցում էր ՀԿ-ներին որպես պետության այլընտրանք՝ թողնելով անձեռնմխելի իշխանության և արտադրության գլոբալ և տարածաշրջանային հարաբերությունները»[92]։ ՀԿ-ները մեղադրվում են իմպերիալիզմը պահպանելու մեջ[93] (երբեմն Երրորդ աշխարհի երկրներում գործելով ռասայական հողի վրա)՝ գաղութատիրական դարաշրջանում կատարելով հոգևորականության գործառույթների նման գործառույթներ։ Քաղաքական փիլիսոփա Փիթեր Հոլվորդը ՀԿ-ներին անվանել է քաղաքականության արիստոկրատական ձև[94]՝ նշելով, որ «ActionAid»-ը և «Christian Aid»-ը «արդարացրել են ընտրված կառավարության դեմ 2004 թվականին Հաիթիում ԱՄՆ աջակցությամբ տեղի ունեցած հեղաշրջումը» և հանդիսանում են «իմպերիալիզմի մարդասիրական դեմքը»[95]։ Գլոբալ հարավում շարժումները (օրինակ՝ Հարավային Աֆրիկայի Արևմտյան Քեյփի վտարման դեմ արշավը) հրաժարվել են աշխատել ՀԿ-ների հետ՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է վտանգի ենթարկել իրենց ինքնավարությունը[96][97]։ ՀԿ-ներին մեղադրել են մարդկանց թուլացնելու մեջ՝ թույլ տալով իրենց ֆինանսավորողներին առաջնահերթություն տալ կայունությանը և ոչ թե սոցիալական արդարությանը[98]։

Հասարակական կազմակերպությունները նաև մեղադրվում են նրանում, որ նախագծվել են արևմտյան որոշ երկրների և խմբերի կողմից՝ արտաքին քաղաքականության գործիքակազմի կողմից ընդլայնման նպատակով։ Այսինքն՝ ոմանք պնդում են, որ ՀԿ-ները հանդիսանում են արևմտյան երկրների փափուկ ուժի գործիքներից մեկը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ

Տեղական ՀԿ-ներից մեկի աշխատակիցները մասնակցում են համայնքային աշխատանքներին։ Որոշ քննադատներ պնդում են, որ ՀԿ-ներն առավել առաջնահերթ են համարում իրենց հատուկ շահերը, քան համայնքի բարեկեցությունը:

մեղադրանքը հնչեցրել է 2007 թվականին Մյունխենի անվտանգության 43-րդ համաժողովի ժամանակ՝ նշելով, որ ՀԿ-ները «ձևականորեն անկախ են, բայց դրանք ֆինանսավորվում են նպատակաուղղված և հետևաբար՝ վերահսկելի են»[99]։ Մայքլ Բոնդի կարծիքով՝ «խոշոր ՀԿ-ների մեծ մասը, ինչպես օրինակ՝ «Oxfam»-ը, Կարմիր Խաչը, «Cafod»-ը և «ActionAid»-ը, ձգտում են իրենց օգնության տրամադրումն ավելի կայուն դարձնել։ Բայց որոշ ՀԿ-ներ, որոնք հիմնականում տեղակայված են Միացյալ Նահանգներում, դեռևս «արտահանում» են իրենց աջակիցների գաղափարախոսությունները»[100]։

ՀԿ-ներին նաև մեղադրել են իրենց արշավներում, սեփական շահերից ելնելով, ապատեղեկատվություն օգտագործելու մեջ։ Ըստ «Greenpeace»-ից Դագ Փարի՝ «մեր քննադատների շրջանում միտում կար՝ ասելու, որ գիտությունը որոշումներ կայացնելու միակ գործիքն է... բայց քաղաքական և առևտրային շահերն օգտագործում են գիտությունը որպես քողարկում՝ իրենց նպատակներին հասնելու համար»[101]։ «Երկրի ընկերներ» կազմակերպության գերմանական մասնաճյուղի համար քաղաքականության նախկին մշակող Ենս Կատյեկն ասել է.

Եթե ՀԿ-ները լավագույնն են ցանկանում շրջակա միջավայրի համար, նրանք պետք է սովորեն փոխզիջումների գնալ[101]։

Դրանք կասկածի տակ են դրվել որպես «չափազանց լավ բան»[102]։ Էրիկ Վերքերը և Ֆեյսալ Ահմեդը երեք քննադատություն են հրապարակել զարգացող երկրներում ՀԿ-ների վերաբերյալ։ Այս կամ այն երկրում չափազանց շատ ՀԿ-ների առկայությունը նվազեցնում է կոնկրետ ՀԿ-ի ազդեցությունը, քանի որ այն հեշտությամբ կարող է փոխարինվել մեկ այլ ՀԿ-ով։ Միջազգային զարգացման ծրագրերում տեղական կազմակերպություններին ռեսուրսների բաշխումը և աութսորսինգը կապված են ՀԿ-ների ծախսերի հետ, ինչը նվազեցնում է նախատեսված շահառուներին հասանելի ռեսուրսներն ու դրամական միջոցները։ ՀԿ-ների առաքելությունները, որպես կանոն, հակված են լինել հայրիշխանական, ինչպես նաև ծախսատար[102]։

Լեգիտիմությունը, որը համարվում ՀԿ-ների կարևոր առավելությունը, կայանում է նրանում, որ այն ընկալվում է որպես «անկախ ձայն»[103][104]։ Նիրա Չանդհոքը «Journal of World-Systems Research»-ում հրապարակված իր հոդվածում գրել է.

Կարճ ասած՝ արդյոք ներկայացվա՞ծ են Հարավի երկրների քաղաքացիներն ու նրանց կարիքները գլոբալ քաղաքացիական հասարակության մեջ, կամ արդյոք քաղաքացիներն ու նրանց կարիքները ձևավորվում են ներկայացուցչության պրակտիկայի օգնությամբ։ Եվ երբ մենք գիտակցում ենք, որ միջազգային հասարակական կազմակերպությունները փաստացի երբեք չեն բախվում այն մարդկանց հետ, ում շահերն ու խնդիրներն իրենք ներկայացնում են կամ էլ որ նրանք հաշվետու չեն այն անձանց, որոնց նրանք ներկայացնում են, իրավիճակը դառնում է էլ ավելի բարդ[105]։

ՀԿ-ների ֆինանսավորումն ազդում է նրանց լեգիտիմության վրա, և նրանք ավելի ու ավելի են կախվածության մեջ ընկնում սահմանափակ թվով դոնորներից[106]։ Ֆոնդերի համար մրցակցությունը մեծացել է, ի լրումն դոնորների ակնկալիքներին, որոնք կարող են ստեղծել ՀԿ-ի անկախությանը սպառնացող պայմաններ[107]։ Պետական օգնությունից կախվածությունը կարող է թուլացնել «ՀԿ-ների պատրաստակամությունը՝ բարձրաձայնելու կառավարությունների կողմից չսիրված հարցերը»[106], իսկ ՀԿ-ների ֆինանսավորման աղբյուրների փոփոխությունները հանգեցրել են նրանց գործառույթների փոփոխությանը[106]։

ՀԿ-ներին հաճախ մեղադրում են նաև նրանում, որ, իբր, չեն ներկայացնում զարգացող աշխարհի կարիքները, նվազեցնում են «Գլոբալ հարավի ձայնը» և պահպանում Հյուսիս-Հարավ բաժանումը[108]։ Հարցականի տակ է դրվել ՀԿ-ի հյուսիսային և հարավային ստորաբաժանումների, ինչպես նաև գործընկերությամբ աշխատող հարավային և հյուսիսային ՀԿ-ների միջև հարաբերությունների հավասարությունը. հյուսիսը կարող է առաջատար դեր ունենալ շահերի պաշտպանության և ռեսուրսների մոբիլիզացման գործում, իսկ հարավային ՀԿ-ները ծառայություններ են մատուցում զարգացող երկրներում[108]։ Զարգացող աշխարհի կարիքները կարող են պատշաճ կերպով չբավարարվել, քանի որ հյուսիսային ՀԿ-ները չեն խորհրդակցում (կամ մասնակցում) գործընկերություններին կամ չեն սահմանում ոչ ներկայացուցչական առաջնահերթություններ[109]։ ՀԿ-ներին մեղադրել են թիրախ երկրներում հանրային հատվածին վնաս հասցնելու մեջ, ինչպես, օրինակ, վատ կառավարումը, որը հանգեցնում է հանրային առողջապահական համակարգերի փլուզմանը[89]։

Գործողությունների մասշտաբը և բազմազանությունը, որին մասնակցում են ՀԿ-ները, արագ աճել են 1980 թվականից և հատկապես 1990 թվականից ի վեր[110]։ ՀԿ-ները պետք է հավասարակշռեն կենտրոնացումը և ապակենտրոնացումը։ Կենտրոնացված ՀԿ-ները՝ հատկապես միջազգային մակարդակում, կարող են սահմանել ընդհանուր թեմա կամ նպատակների ամբողջություն։ Կարող է նաև շահավետ լինել ՀԿ-ի ապակենտրոնացումը՝ բարձրացնելով տեղական խնդիրներին ճկուն և արդյունավետ արձագանքելու նրա հնարավորությունները՝ իրականացնելով ծրագրեր, որոնք ունեն համեստ մասշտաբներ, հեշտությամբ են վերահսկվում, անմիջական օգուտներ են բերում, և որտեղ բոլոր մասնակիցները գիտեն, որ կոռուպցիան կպատժվի[111]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Europe in a suitcase: Oliver Wardrop Discussions». Europe-Georgia Institute (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  2. 2,0 2,1 Horowitz, Jason (2017 թ․ օգոստոսի 11). «Ship Monitoring Rescues of Migrants Refuses to Be Rescued». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 22-ին.
  3. 3,0 3,1 «NGO», Macmillan Dictionary
  4. Church, Jim (2021 թ․ օգոստոսի 26). «Library Guides:Governmental Organizations (NGOs): Introduction». guides.lib.berkeley.edu (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
  5. 5,0 5,1 Claiborne, N (2004). «Presence of social workers in nongovernment organizations». Soc Work. 49 (2): 207–218. doi:10.1093/sw/49.2.207. PMID 15124961.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Leverty, Sally (2008). «NGOs, the UN and APA». American Psychological Association. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  7. «Nongovernmental Organization (NGO)». United States Institute of Peace.
  8. Karns, Margaret P. (2023 թ․ հոկտեմբերի 23). «Nongovernmental organization». Encyclopaedia Britannica.
  9. «NGO – meaning in the Cambridge English Dictionary». dictionary.cambridge.org.
  10. «NGO». Lexico UK English Dictionary. Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 5-ին.
  11. 11,0 11,1 «What is an NGO? What role does it play in civil society? | Knowledge base». Candid Learning (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  12. "Non-Governmental Organizations (NGOs) in the United States" (fact sheet). 20 January 2017. Bureau of Democracy, Human Rights, and Labor. U.S. Department of State. state.gov. Retrieved 21 September 2017.
  13. 13,0 13,1 13,2 Vakil, Anna (1997 թ․ դեկտեմբեր). «Confronting the classification problem: Toward a taxonomy of NGOs». World Development. 25 (12): 2057–2070. doi:10.1016/S0305-750X(97)00098-3.
  14. «Hobbled NGOs wary of Medvedev». Chicago Tribune. 2008 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
  15. «India: More NGOs, than schools and health centres». OneWorld.net. 2010 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
  16. «First official estimate: An NGO for every 400 people in India». The Indian Express. 2010 թ․ հուլիսի 7.
  17. «US Department of State». Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.
  18. «Electronic Register, Government of Armenia». www.e-register.am. Վերցված է 2024 թ․ հունիսի 24-ին.
  19. «The rise and role of NGOs in sustainable development». Iisd.org. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
  20. «DocumentView». www.arlis.am. Հայաստանի Հանրրապետություն. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  21. «India: More NGOs, than schools and health centres». OneWorld.net. 2010 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
  22. «First official estimate: An NGO for every 400 people in India». The Indian Express. 2010 թ․ հուլիսի 7.
  23. Vakil, Anna (1997 թ․ դեկտեմբեր). «Confronting the classification problem: Toward a taxonomy of NGOs». World Development. 25 (12): 2057–2070. doi:10.1016/S0305-750X(97)00098-3.
  24. 24,0 24,1 24,2 Lawry, Lynn (2009). Guide to Nongovernmental Organizations for the Military (PDF). էջեր 29–30. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հուլիսի 30-ին.
  25. 25,0 25,1 25,2 25,3 25,4 25,5 25,6 25,7 Willetts, Peter. «What is a Non-Governmental Organization?». UNESCO Encyclopaedia of Life Support Systems. City University London. Վերցված է 2012 թ․ հուլիսի 18-ին.
  26. 26,0 26,1 26,2 26,3 26,4 26,5 Folger, Jean (2021 թ․ հունվարի 18). «What is an NGO (Non-Governmental Organization)?». Investopedia (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  27. Lewis, David; Kanji, Nazneen (2009). Non-governmental organizations and development. Abingdon, Oxon: Routledge. էջեր 9–10. ISBN 978-0-203-87707-4.
  28. «Non-Governmental Organizations (NGOs)». www.usaid.gov (անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  29. «NGO in Kanpur». 2022 թ․ հունվարի 29. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 5-ին.
  30. 100 LSE.ac.uk Արխիվացված 11 Հոկտեմբեր 2009 Wayback Machine, Mukasa, Sarah. Are expatriate staff necessary in international development NGOs? A case study of an international NGO in Uganda. Publication of the Centre for Civil Society at the London School of Economics. 2002, p. 11-13.
  31. 31,0 31,1 World Bank Criteria defining NGO Արխիվացված 21 Հունիս 2007 Wayback Machine
  32. «World Association of Non-Governmental Organizations – Code of Ethics and Conduct for NGOs». www.wango.org. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  33. Preston, Anne E.; Sacks, Daniel W. (2010). «Nonprofit Wages: Theory and Evidence». Handbook of Research on Nonprofit Economics and Management. doi:10.4337/9781849803526.00017. hdl:10419/161194. ISBN 9781849803526.
  34. Ben-Ner, Avner; Ren, Ting; Paulson, Darla Flint (2010 թ․ ապրիլի 13). «A Sectoral Comparison of Wage Levels and Wage Inequality in Human Services Industries». Nonprofit and Voluntary Sector Quarterly. 40 (4): 608–633. doi:10.1177/0899764010365012. ISSN 0899-7640. S2CID 1222873.
  35. Werker, Eric; Ahmed, Faisal Z. (2008). «What Do Nongovernmental Organizations Do?». Journal of Economic Perspectives. 22 (2): 74–75. doi:10.1257/jep.22.2.73.
  36. Werker, Eric; Ahmed, Faisal Z. (2008). «What Do Nongovernmental Organizations Do?». Journal of Economic Perspectives. 22 (2): 74. doi:10.1257/jep.22.2.73.
  37. Pawel Zaleski Global Non-governmental Administrative System: Geosociology of the Third Sector, [in:] Gawin, Dariusz & Glinski, Piotr [ed.]: "Civil Society in the Making", IFiS Publishers, Warsaw (2006)
  38. David Rieff (2010 թ․ հունիսի 10). «NG-Uh-O – The trouble with humanitarianism». The New Republic. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 5-ին.
  39. Sarah Jane Gilbert; Ramon Casadesus-Masanell; Jordan Mitchell (2008 թ․ սեպտեմբերի 8). «HBS Cases: The Value of Environmental Activists». Harvard Business School Working Knowledge. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 20-ին.
  40. «08 Annual Report» (PDF). Greenpeace. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
  41. 41,0 41,1 41,2 «Defining certain terms in a budget». Funds for NGOs. 2011 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
  42. «Code of Ethics & Conduct for NGOs Compliance Manual» (PDF). World Association of Non-Governmental Organizations. Արխիվացված (PDF) օրիգինալից 2010 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին.
  43. Garmaise, David (2012 թ․ հունվարի 24). «National NGOs Serving as PRs Excluded from the Global Fund's Policy on Percentage-Based Overhead Costs». Aidspan. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
  44. Gibbs, Christopher; Fumo, Claudia; Kuby, Thomas (1999). Nongovernmental organizations in World Bank supported projects : a review (2nd ed.). Washington, D.C.: World Bank. էջ 21. ISBN 978-0-8213-4456-9.
  45. Aras, Güler; Crowther, David, eds. (2010). NGOs and social responsibility (1st ed.). Bingley, UK: Emerald. էջ 121. ISBN 978-0-85724-295-2.
  46. Kassahun, Samson (2004). Social capital for synergistic partnership : development of poor localities in urban Ethiopia (1. Aufl. ed.). Göttingen: Cuvillier. էջ 153. ISBN 978-3-86537-222-2.
  47. Schmitz, Hans Peter and George E. Mitchell 2010. Navigating Effectiveness Արխիվացված 2023-06-14 Wayback Machine, Humanitarian&Development NGOs Domain Blog, The Hauser Center for Nonprofit Organizations, Harvard University (9 March)
  48. «The Pros and Cons of Financial Efficiency Standards». 2016 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  49. «The Ratings Game (SSIR)». Արխիվացված է օրիգինալից 2015-07-19-ին. Վերցված է 2024-07-01-ին.
  50. Lowell, Stephanie, Brian Trelstad, and Bill Meehan. 2005. The Ratings Game. Evaluating the three groups that rate the Charities Արխիվացված 2015-07-19 Wayback Machine. Stanford Social Innovation Review: 39–45.
  51. «Background Information on the Responsibility to Protect — Outreach Programme on the Rwanda Genocide and the United Nations». Un.org. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
  52. «International Coalition for the Responsibility to Protect (ICRtoP)». Responsibilitytoprotect.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
  53. Engler, Fenton; Yves, Anthony (2005). Canada in Haiti: Waging War on the Poor Majority. Vancouver, Winnipeg: RED Publishing. էջ 120. ISBN 978-1-55266-168-0. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30-ին.
  54. Baur, Dorothea; Schmitz, Hans Peter (2012). «Corporations and NGOs: When Accountability Leads to Co-optation» (PDF). Journal of Business Ethics. 106 (1): 9–21. doi:10.1007/s10551-011-1057-9. S2CID 154450479. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին.
  55. «Force Health Protection & Readiness - December 08, 2006». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 1-ին.
  56. «Department of Defense Directive 3000.05» (PDF). United States Department of Defense. 2009 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
  57. Davies, Thomas (2014). NGOs: A New History of Transnational Civil Society. New York: Oxford University Press. էջ 23. ISBN 978-0-19-938753-3.
  58. Steve Charnovitz, "Two Centuries of Participation: NGOs and International Governance, Michigan Journal of International Law, Winter 1997.
  59. Oliver P. Richmond; Henry F. Carey, eds. (2005). Subcontracting Peace – The Challenges of NGO Peacebuilding. Ashgate. էջ 21.
  60. Davies, Thomas Richard (2007). The Possibilities of Transnational Activism: the Campaign for Disarmament between the Two World Wars. Martinus Nijhoff Publishers. ISBN 978-90-04-16258-7.[Հղում աղբյուրներին]
  61. Davies, Thomas (2014). NGOs: A New History of Transnational Civil Society. New York: Oxford University Press. էջ 3. ISBN 978-0-19-938753-3.
  62. «Charter of the United Nations: Chapter X». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ մարտի 22-ին.
  63. «1996/31. Consultative relationship between the United Nations and non-governmental organizations». Un.org. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 20-ին.
  64. United Nations Conference on Environment and Development. «Agenda 21 – Chapter 27: Strengthening the Role of Non-governmental Organizations: Partners for Sustainable Development, Earth Summit, 1992». Habitat.igc.org. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 20-ին.
  65. Boli, J. and Thomas, G. M. (1997) World Culture in the World Polity: A century of International Non-Governmental Organization. American Sociological Review. pp. 177
  66. «United Nations: Definitions and Terms» (PDF).
  67. Pawel Zaleski Global Non-governmental Administrative System: Geosociology of the Third Sector, [in:] Gawin, Dariusz & Glinski, Piotr [ed.]: "Civil Society in the Making", IFiS Publishers, Warsaw (2006)
  68. Bartlett, Lauren (2005). «NGO Update». Human Rights Brief. 12 (3): 44–45.
  69. Stone, Diane (2004). «Transfer Agents and Global Networks in the 'Transnationalisation' of Policy» (PDF). Journal of European Public Policy.austiniskewl. 11 (3): 545–566. doi:10.1080/13501760410001694291. S2CID 153837868. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 16-ին.
  70. Stillman, Grant B. (2007). Global Standard NGOs: The Essential Elements of Good Practice. Geneva: Lulu: Grant B. Stillman. էջեր 13–14.
  71. Hart, Oliver D. (1995). Firms, contracts, and financial structure. Oxford: Clarendon Press. ISBN 0-19-828881-6. OCLC 32703648.
  72. Besley, Timothy; Ghatak, Maitreesh (2001). «Government Versus Private Ownership of Public Goods». The Quarterly Journal of Economics (անգլերեն). 116 (4): 1343–1372. doi:10.1162/003355301753265598. ISSN 0033-5533. S2CID 39187118.
  73. Francesconi, Marco; Muthoo, Abhinay (2011). «Control Rights in Complex Partnerships». Journal of the European Economic Association (անգլերեն). 9 (3): 551–589. doi:10.1111/j.1542-4774.2011.01017.x. ISSN 1542-4766.
  74. Halonen-Akatwijuka, Maija (2012). «Nature of human capital, technology and ownership of public goods». Journal of Public Economics. Fiscal Federalism (անգլերեն). 96 (11): 939–945. doi:10.1016/j.jpubeco.2012.07.005. hdl:1983/9197910f-4a3f-4ff3-8d8a-20a204ec2dda. ISSN 0047-2727. S2CID 154075467.
  75. Schmitz, Patrick W. (2013). «Incomplete contracts and optimal ownership of public goods». Economics Letters (անգլերեն). 118 (1): 94–96. doi:10.1016/j.econlet.2012.09.033. ISSN 0165-1765. S2CID 53520873.
  76. Schmitz, Patrick W. (2015). «Government versus private ownership of public goods: The role of bargaining frictions». Journal of Public Economics (անգլերեն). 132: 23–31. doi:10.1016/j.jpubeco.2015.09.009. ISSN 0047-2727. S2CID 155401327.
  77. Halonen-Akatwijuka, Maija; Pafilis, Evagelos (2020). «Common ownership of public goods». Journal of Economic Behavior & Organization (անգլերեն). 180: 555–578. doi:10.1016/j.jebo.2020.10.002. hdl:1983/d4ab15e6-27ed-40ce-ae87-62d296e07181. ISSN 0167-2681. S2CID 169842255.
  78. Schmitz, Patrick W. (2021). «Optimal ownership of public goods under asymmetric information». Journal of Public Economics (անգլերեն). 198: 104424. doi:10.1016/j.jpubeco.2021.104424. ISSN 0047-2727. S2CID 236397476.
  79. Roberts, Susan G.; Jones III, John P.; Frohling, Oliver (2005). «NGOs and the Globalization of Managerialism: A Research Framework». World Development. Great Britain. 33 (11): 1846. doi:10.1016/j.worlddev.2005.07.004.
  80. Kate, Wright (2018). Who's Reporting Africa Now? Non-Governmental Organizations, Journalists, and Multimedia. Oxford: Peter Lang. ISBN 978-1-4331-5106-4.
  81. Mati, Jacob Mwathi; Wu, Fengshi; Edwards, Bob; El Taraboulsi, Sherine N.; Smith, David H. (2016). «Social Movements and Activist-Protest Volunteering». The Palgrave Handbook of Volunteering, Civic Participation, and Nonprofit Associations. London: Palgrave Macmillan. էջեր 516–538. doi:10.1007/978-1-137-26317-9_25. ISBN 978-1-137-26316-2.
  82. {Keck, Margaret, and Kathryn Sikkink, 1998. Activists beyond borders: Advocacy networks in international politics. Ithaca: Cornell University Press.}
  83. Wu, Fengshi (2005). «International Non-Governmental Actors in HIV/AIDS Prevention in China». Cell Research. 15 (11–12): 919–922. doi:10.1038/sj.cr.7290369. PMID 16354570.
  84. «Resolution of the IX Baltic Sea NGO Forum to the 8th Summit of the Baltic Sea States due on 1-2 June 2010». Baltic Sea NGO Forum 2010. 3sektorius. 2010 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  85. «The Week Ahead at the United Nations: the European Perspective (07/14): 17–24 February 2014». United Nations Regional Information Centre for Western Europe. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  86. «World NGO Day - International Celebration and Recognition». FINNBAY. 2014 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  87. «Helen Clark on World NGO Day». United Nations Development Programme. 2014 թ․ փետրվարի 27. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 12-ին – via YouTube.
  88. Shivji, Issa G. (2007). Silence in NGO discourse: the role and future of NGOs in Africa. Oxford, UK: Fahamu. էջ 84. ISBN 978-0-9545637-5-2.
  89. 89,0 89,1 89,2 89,3 Pfeiffer, J (2003). «International NGOs and primary health care in Mozambique: the need for a new model of collaboration». Social Science & Medicine. 56 (4): 725–738. doi:10.1016/s0277-9536(02)00068-0. PMID 12560007.
  90. Jessica T. Mathews (January–February 1997). «Power Shift». Foreign Affairs (January/February 1997). Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  91. Bond, M. (2000) "The Backlash against NGOs". Prospect.
  92. «Mother Teresa: A Communist View». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 24-ին., Vijay Prashad, Australian Marxist Review, No. 40 August 1998
  93. Abahlali baseMjondolo, "Rethinking Public Participation from below" Արխիվացված 22 Մարտ 2010 Wayback Machine, Critical Dialogue (2006)
  94. Hallward, Peter (2008 թ․ ապրիլ). Damming the Flood: Haiti and the Politics of Containment. London: Verso. ISBN 9781844672349.
  95. "Peter Hallward responds to BBC Radio 4 program on Haiti", Tanbou, 11 January 2011.
  96. "Building unity in diversity: Social movement activism in the Western Cape Anti-Eviction Campaign Արխիվացված 2012-10-04 Wayback Machine", Sophie Oldfield and Kristian Stokke, 2004.
  97. Crump, Marlon (2009 թ․ նոյեմբերի 18). «Ashraf Cassiem: South African Resistance Against Evictions». Poor Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
  98. Appasamy, Youlendree (2013 թ․ հուլիսի 3). «Are NGOs enemies of SA's rural folk?». Grocott's Mail. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.
  99. Putin, Vladimir (10 February 2007). Speech and the Following Discussion at the Munich Conference on Security Policy (Speech). 43rd Munich Conference on Security Policy. Munich, Germany. Արխիվացված է օրիգինալից 9 March 2012-ին. Վերցված է 28 February 2012-ին – via President of Russia.
  100. Bond, Michael. "The Backlash against NGOs". Prospect, April 2000, pp.321. Print.
  101. 101,0 101,1 Bond, Michael (2000 թ․ ապրիլ), «The Backlash against NGOs», Prospect, էջ 323, Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 5-ին
  102. 102,0 102,1 Werker, Eric; Ahmed, Faisal Z. (2008). «What Do Nongovernmental Organizations Do?» (PDF). Journal of Economic Perspectives. 22 (2): 73–92. doi:10.1257/jep.22.2.73. S2CID 154246603. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ օգոստոսի 4-ին.
  103. Weber, N.; Christopherson, T. (2002). «The influence of non-governmental organizations on the creation of Natura 2000 during the European policy process». Forest Policy and Economics. 4 (1): 1–12. doi:10.1016/s1389-9341(01)00070-3.
  104. Edwards, M. and Hulme, D. (2002) NGO Performance and Accountability: Introduction and Overview. "In Edwards, M. and Hulme, D., ed. 2002." The Earthscan Reader on NGO Management. UK: Earthscan Publications Ltd. Chapter 11.
  105. Chandhoke, Neera (2005). «How Global Is Global Civil Society?». Journal of World-Systems Research. 11 (2): 326–327. doi:10.5195/JWSR.2005.388.
  106. 106,0 106,1 106,2 Edwards, M. and Hulme, D. (1996) Too Close for comfort? The impact of official aid on Non-Governmental Organisations. "World Development." 24(6), pp. 961–973.
  107. Ebrahim, A. (2003) "Accountability in practice: Mechanisms for NGOs". World Development 31(5), pp. 813–829.
  108. 108,0 108,1 Lindenberg, M. and Bryant, C. (2001) Going Global: Transforming Relief and Development NGOs. Bloomfield: Kumarian Press.
  109. , Jenkins, R. (2001) "Corporate Codes of Conduct: Self-Regulation in a Global Economy". Technology, Business and Society Programme Paper Number 2. United Nations Research Institute for Social Development.
  110. Avina, J. (1993) The Evolutionary Life Cycles if Non-Governmental Development Organisations. "Public Administration and Development." 13(5), pp. 453–474.
  111. Anheier, H. and Themudo, N. (2002) Organisational forms of global civil society: Implications of going global. In: Anheier, H. Glasius, M. Kaldor, M, ed 2002.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Norbert Götz. "Reframing NGOs: The Identity of an International Relations Non-Starter." European Journal of International Relations 14 (2008) 2: 231–258.
  • Norbert Götz. "Civil Society and NGO: Far from Unproblematic Concepts." The Ashgate Research Companion to Non-State Actors. Bob Reinalda (ed.). Aldershot: Ashgate, 2011. 185–196.
  • Hilton, Matthew et al. eds. The Politics of Expertise: How NGOs Shaped Modern Britain (2013)
  • Watkins; Cotts, Susan; Swidler, Ann; Hannan, Thomas (2012). «Outsourcing Social Transformation: Development NGOs as Organizations». Annual Review of Sociology. 38: 285–315. doi:10.1146/annurev-soc-071811-145516.
  • Davies, T. 2014. NGOs: A New History of Transnational Civil Society. New York: Oxford University Press. 978-0-19-938753-3.
  • Velusamy M. Non-Governmental Organisation, Dominant Publishers & Distribution Ltd, New Delhi
  • Mark Butler, with Thulani Ndlazi, David Ntseng, Graham Philpott, and Nomusa Sokhela. NGO Practice and the Possibility of Freedom Church Land Programme, Pietermaritzburg, South Africa 2007 Churchland.co.za
  • Olivier Berthoud, NGOs: Somewhere between Compassion, Profitability and Solidarity Envio.org.ni, PDF Edinter.net Envio, Managua, 2001
  • Terje Tvedt, 19982/2003: Angels of Mercy or Development Diplomats. NGOs & Foreign Aid, Oxford: James Currey
  • Steve W. Witt, ed. Changing Roles of NGOs in the Creation, Storage, and Dissemination of Information in Developing Countries (Saur, 2006). 3-598-22030-8
  • Cox, P. N. Shams, G. C. Jahn, P. Erickson, and P. Hicks. 2002. Building collaboration between NGOs and agricultural research iNGOs – Die Gewerkschaften in Guinea während der Unruhen 2007 – EPU Research Papers: Issue 03/07, Stadtschlaining 2007 (de)
  • Lyal S. Sunga, "Dilemmas facing INGOs in coalition-occupied Iraq", in Ethics in Action: The Ethical Challenges of International Human Rights Nongovernmental Organizations, edited by Daniel A. Bell and Jean-Marc Coicaud, Cambridge Univ. and United Nations Univ. Press, 2007.
  • Lyal S. Sunga, "NGO Involvement in International Human Rights Monitoring, International Human Rights Law and Non-Governmental Organizations" (2005) 41–69.
  • Werker & Ahmed (2008): What do Non-Governmental Organizations do?
  • Charnovitz, Steve (1997). «Two Centuries of Participation: NGOs and International Governance». Michigan Journal of International Law. 18: 183–286.
  • Abahlali baseMjondolo Rethinking Public Participation from Below, 'Critical Dialogue', 2006
  • Akpan S. M (2010): Establishment of Non-Governmental Organizations (In Press).
  • Edward A. L. Turner (2010) Why Has the Number of International Non-Governmental Organizations Exploded since 1960?, Cliodynamics, 1, (1).
  • Eugene Fram & Vicki Brown, How Using the Corporate Model Makes a Nonprofit Board More Effective & Efficient – Third Edition (2011), Amazon Books, Create Space Books.
  • David Lewis and Nazneen Kanji (2009): Non-Governmental Organizations and Development. New York: Routledge.
  • Issa G. Shivji (2007): Silence in NGO Discourse: The Role and Future of NGOs in Africa. Nairobi: Fahamu.
  • Jens Steffek and Kristina Hahn (2010): Evaluating Transnational NGOs: Legitimacy, Accountability, Representation. New York: Palgrave, Macmillan.
  • Yearbook of International Organizations, produced by the Union of International Associations.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասարակական կազմակերպություն» հոդվածին։